Մազաթափությունը ծննդաբերությունից հետո

  • 113
    Shares

hairԻմ երեխան ծնվել է 3 ամիս առաջ, և հիմա մազերս սկսել են թափվել: Արդյո՞ք սա նորմալ է:

Շատ նորաթուխ մայրիկներ զարմանում են երբ նկատում են, որ իրենց մազերը սովորականից ավելի շատ են թափվում ամիսներ շարունակ ծննդաբերելուց հետո: Բայց սա նորմալ երևույթ է: Մազաթափությունը միջինում սկսում է ծննդաբերությունից 3 ամիս հետո (բայց կարող է սկսել 1-6 ամիս հետո):

Մազաթափությունը կապ չունի կրծքով կերակրելու հետ: Ահա թե ինչ է կատարվում. Սովորաբար, ձեր գլխի վրայի մազերի 85-95 տոկոսը աճման շրջանում են և մնացած 5-15 տոկոսը հանգստյան շրջանում են: Աճման շրջանը տևում է 3 տարի, իսկ հանգստյան շրջանը մոտ 3 ամիս, որից հետո մազերը թափվում են (հաճախ սանրվելիս կամ լողանալիս) և փոխարինվում են նոր մազերով: Միջինում կանայք կորցնում են օրական 100 մազ:

Հղիության ժամանակ էստրոգենի բարձր քանակը երկարացնում է աճման շրջանի տևողությունը: Ավելի քիչ մազեր են գտնվում հանգստյան շրջանում և ավելի քիչ մազեր են թափվում ամեն օր, ինչի հետևանքով մազերը լինում են ավելի խիտ և գեղեցիկ:

Ծննդաբերությունից հետո, էստրոգենի քանակը իջնում է, և ավելի շատ մազեր են մտնում հանգստյան շրջանի մեջ: Քանի որ հանգստյան շրջանը տևում է մոտ 3 ամիս, ծննդաբերությունից 3 ամիս հետո այս բոլոր մազերը թափվում են լողանալիս կամ սանրվելիս: Այս անսովոր մազերի թափվելը կքչանա և ձեր մազերը կվերադառնան իրենց մինչ հղիության խտությանը ծննդաբերեթյունից 6-12 ամիս հետո:

Ի միջի այլոց, ոչ բոլոր կանայք են նկատում մազերի զգալի փոփոխություն հղիության կամ հետծննդյան շրջանում: Նկատող կանայք սովորաբար երկար մազեր են ունենում:

Ի՞նչ կարող եք անել

Դուք չեք կարողանա կանգնացնել մազերի թափվելը, բայց դուք կարող եք փորձել տարբեր հարդարումներ կամ հարդարման միջոցներ (ինչպիսին է մազերի մուսսը) որպեսզի ձեր մազերին ավելի մեծ ծավալ տաք այս շրջանում:

Շատ մայրեր, հոգնում են պարբերաբար մազերը հավաքել և մաքրել լոգարանում և գտնում են, որ սա համապատասխան պահ է մազերը կարճ կտրելու համար: Բացի այդ կարճ մազերի խնամքը քիչ ժամանակ է պահանջում, և դա կարևոր է հատկապես երբ տանը նորածին կա:

Եթե ձեզ թվա, որ մազերը չափեց շատ են թափվում կամ չեն վերականգնվել երեխայի ծնվելուց 1 տարի անց, խորհրդակցեք ձեր բժիշկի հետ: Նա կարող է ստուգել ձեր վահանագեղձը կամ երկաթի հաբեր նշանակել:

Մեկ նշում երկար մազերով մայրիկներին. Մազերը կարող են քիփ փաթաթվել երեխայի ձեռքի և ոտքի մատերի, դաստակի, կոճի կամ առնանդամի շուրջ: Սա կորող է շատ ցավոտ լինել փոքրիկի համար: Եթե երեխան լացում է առանց որևէ ակնհայտ պատճառի, ուշադիր ստուգեք փաթաթված մազի առկայությունը:

Թարգմանված է՝ http://www.babycenter.com/0_postpartum-hair-loss_11721.bc http://kellymom.com/bf/concerns/mother/hairloss/

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար

Անհավասար կրծքեր
Բացասական մտքերը կաթի արտահոսքից առաջ

  • 113
    Shares