Մակարոնը լոլիկի և դդումի սոուսի մեջ


pasta pumpkin tomato

– 100գ դդում ` կլպած և կտրատած
– 25գ մանր մակարոն՝ խոշորի դեպքում պետք կլինի հետո մանրացնել
– 10գ կարագ
– 3 միջին չափի լոլիկ` կլեպը և կորիզները հանած և կտրատած
– 4 ռեհանի տերև` մանր կտրատած
– 1 ճաշի գդալ թթվասեր

 

Շոգեխաշեք կամ եփեք դդումը եռման ջրի մեջ` մինչև փափկելը: Այդ ընթացքում եփեք մակարոնը և կտրատեք փոքր կտորների: Կաթսայի մեջ հալացրեք կարագը և տապակեք լոլիկը՝ մինչև փափկելը (մոտ 3 րոպե): Ավելացրեք ռեհանը: Հարեք ամբողջը բլենդերում և ավելացրեք թթվասերը:  (3 չափաբաժին)

Մակարոնը բանջարեղենի և պանրի սոուսով
Հորթի լյարդ