Մակարոնը պանրի սոուսի մեջ

pasta cheese– 250գ սպանախ
– 40գ մակարոն
– 15գ կարագ
– 2 ճաշի գդալ կաթ
– 2 ճաշի գդալ թթվասեր
– 40գ քերած պանիր  – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր

 

Թրջեք սպանախը, դրեք կաթսայի մեջ և եփեք՝ մինչև տերևների փափկելը: Եփեք մակարոնը: Հալացրեք կարագը և տապակեք սպանախը, ավելացրեք կաթը և պանիրը: Եփեք՝ մինչև պանիրը հալվի: Հարեք սպանախի սոուսը բլենդերում: Մատուցելուց առաջ խառնեք մակարոնի հետ:  (2 չափաբաժին)

 

Bolognese սոուս

Bolognese– 1 ճաշի գդալ ձեթ
– 1 փոքր սոխ` կտրատած
– 1 սխտոր` ճզմած
– 1/2 նեխուրի պոչ` կտրատած
– 1 միջին գազար` կլպած և քերած քերիչով
– 100գ  աղացած տավարի միս
– 3 միջին չափի լոլիկ` կլեպը և կորիզները հանած և կտրատած
– 1/2 թեյի գդալ տոմատի մածուկ
– 150 մլ ջուր
– 3 ճաշի գդալ մանր մակարոն

Տաքացրեք ձեթը և տապակեք սոխը, սխտորը, նեխուրի պոչը և գազարը մոտ 5 րոպե: Ավելացրեք միսը և տապակեք՝ մինչև միսը եփվի: Ավելացրեք կտրատած լոլիկը, տոմատը և ջուրը: Հասցրեք եռմանը և շարունակեք եփել մարմանդ կրակի վրա ևս 15 րոպե: Այդ ընթացքում եփեք մակարոնը: Հարեք սոուսը բլենդերում: Մատուցեք եփած մակարոնի հետ:  (3 չափաբաժին)

Մակարոնը բանջարեղենի և պանրի սոուսով

pasta broccoli carrot cheese– 65գ գազար` կլպած և կտրատած
– 40գ բրոկկոլի
– 25գ կարագ
– 2 ճաշի գդալ ալյուր
– 175մլ կաթ
– 40գ հալվող պանիր՝ քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր

 

Եփեք գազարը 10 րոպե, ավելացրեք բրոկկոլին և եփեք ևս 7 րոպե: Այդ ընթացքում հալացրեք կարագը, անընդհատ խառնելով (որպեսզի գնդեր չառաջանան) ավելացրեք ալյուրը, հետո կաթը և պահեք կրակի վրա՝ մինչև սոուսը պնդանա: Վերցրեք կաթսան կրակից և ավելացրեք պանիրը, խառնեք այնքան, որ հալվի: Ավելացրեք եփած բանջարեղենները պանրի սոուսին և հարեք ամբողջը բլենդերում: Մատուցեք նախօրոք եփած մակարոնի հետ:  (3 չափաբաժին)

 

Մակարոնը լոլիկի և դդումի սոուսի մեջ

pasta pumpkin tomato

– 100գ դդում ` կլպած և կտրատած
– 25գ մանր մակարոն՝ խոշորի դեպքում պետք կլինի հետո մանրացնել
– 10գ կարագ
– 3 միջին չափի լոլիկ` կլեպը և կորիզները հանած և կտրատած
– 4 ռեհանի տերև` մանր կտրատած
– 1 ճաշի գդալ թթվասեր

 

Շոգեխաշեք կամ եփեք դդումը եռման ջրի մեջ` մինչև փափկելը: Այդ ընթացքում եփեք մակարոնը և կտրատեք փոքր կտորների: Կաթսայի մեջ հալացրեք կարագը և տապակեք լոլիկը՝ մինչև փափկելը (մոտ 3 րոպե): Ավելացրեք ռեհանը: Հարեք ամբողջը բլենդերում և ավելացրեք թթվասերը:  (3 չափաբաժին)