Մայրական կաթ: Գերսնել երեխային շշով կերակրելով, թե՞ կերակրել կրծքով


bm_mouth_nippleconfusion_finalՇիշը առանց ծորակի խողովակ է: Շատ քիչ բան կարելի է անել հոսքը կարգավորելու համար: Ջուրը ծորում է արագ: Վերցրեք շիշը և շուռ տվեք. կաթը հոսում է ծծակից: Շատ քիչ շշերի դեպքում է, որ կա ծծակը թեթև սեղմելու անհրաժեշտություն կաթը ծորալու համար:

Կուրծքը խողովակ է, որին ամրացված է ծորակ: Այնտեղ ջուր կա, բայց հոսելու համար պետք է բացել ծորակը: Ջուրը հոսեցնելու տարբեր ձևեր կան: Երեխան սովորում է կարգավորել հոսքը տարբեր ուժգնությամբ ծծելով՝ նայած, թե ինչի համար է ծծում: Հանեք ձեր շապիկը կամ կրծքալը: Կռացեք: Արդյո՞ք կաթը ծորում է այնքան, որ դատարկվի: Ո՛չ: Ամենաշատը մի քիչ կաթկթա:

Երկու պատճառը կա, թե ինչու կարող եք գերսնել շշով և չեք կարող հեշտությամբ գերսնել կրծքով՝

ա. կրծքով կերակրելիս երեխան կարող է կարգավորել հոսքը,

բ. շշով և կրծքով կերակրելիս, կաթի պաշարը տարբեր ձևով է ձևավորվում:

Երեխաները ծրագրավորված են ծծել, և ծծում են տարբեր եղանակներով, քանի որ նրանց ծծելու բնազդը զարգացել է կրծքի համար, այլ ոչ՝ շշի: Որպեսզի կուրծքը կաթ արտադրի և ունենա կաթի պաշար, այն պետք է գրգռվի:

Սկզբի օրերին, երբ երեխան դեռ նոր է սկսում կրծքով սնվել և այնքան էլ արդյունավետ չի ծծում ու կարող է սոված մնալ, մոր կրծքերը շատ հեշտությամբ են կաթը արտահոսեցնում. սա կարևոր է երեխայի համար: Երեխայի ծծելու ավելի արդյունավետ դառնալուն զուգահեռ, կրծքի կաթի պաշարը նվազում է, և երեխան սովորում է ավելի ուժեղ ծծել շատ կաթ ստանալու համար, և ավելի թեթև ծծել քիչ կաթ ստանալու համար: Երեխան նաև սովորում է ծծել առանց սնվելու նպատակի՝ ուղղակի կոմֆորտի համար, մոր իմունային համակարգի հետ հաղորդակցվելու, երեխայի շրջակա միջավայրում առկա պատոգենների դեմ հակամարմիններ ստանալու, ինչպես նաև կաթի պաշարը հետագայի կարիքների համար պահպանելու համար:

Կրծքերը և երեխան իրար հետ նուրբ կապի մեջ են: Դա խոսակցություն է: Երեխան պետք է աշխատի ուտելու համար, այլապես ուտելիք չի լինի: Դրա համար էլ երեխան անընդհատ աշխատում է այդ ուղղությամբ: Նա անընդհատ այդ գործին է՝ հատկապես կտրուկ աճի օրերին՝ ավելացնում է պաշարը իր աճի կարիքներին համապատասխան: Մոր մարմինը, մյուս կողմից, հակված է պաշարը քչացնելուն: Ավելորդ շատ կաթը կարող է մաստիտի կամ խցանված ծորանների պատճառ դառնալ: Այն նաև նշանակում է, որ մոր սննդանյութերը ‘կրծքալից’ դուրս են գալիս՝ փոխանակ օգտագործվեն օրգանիզմի կողմից: Բնությունը սա չի սիրում և հակված է քչացել մոր պաշարը այն դեպքում, երբ երեխան, ընդհակառակը, աշխատում է այն ավելացնել: Մարդկային կրծքերը հատուկ պրոտեին են արտադրում, որը կասեցնում է լակտացիան: Այն արտադրվում է այն ժամանակ, երբ մոր կրծքերում կաթ կա: Սա նշանակում է, որ եթե մայրը երկար ժամանակ չի կերակրում, նրա պաշարը քչանում է: Ի տարբերություն կրծքերի, շշերը չեն կարող կարգավորել կաթի քանակը, իսկ մեծահասակները հակված են անընդհատ նույն քանակի կաթ լցնել շշերի մեջ կամ նույնիսկ ավելացնել այն:

Քանի որ երեխան պետք է աշխատի ուտելու համար, երեխայի ծծելը ուժեղանում է, եթե երեխան սոված է կամ լարված: Երբ երեխան հանգստանում է և այլևս սոված չէ, նրա ծծելը գնալով թուլանում է և դառնում է կոմֆորտի համար:

Նորից շիշը շրջեք: Թեթև սեղմեք ծծակին: Հավանականությունը շատ մեծ է, որ կաթը կծորա այնպես, ասես թե վաղը աշխարհի վերջն է: Պատկերացրեք երեխայի ոչ-սննդային, կոմֆորտի համար ծծելը. դա նրա կենսաբանական հատկանիշն է և պայմանավորված է բնազդով:Շշով կերակրելիս, երբ երեխան անցնում է կոմֆորտի համար ծծելու ռեժիմին, դուք շարունակում եք նրա փորը կաթ լցնել:

Վերցնենք այն խնամողին, որը չի հասկանում երեխայի սոված լինելու նշանները, որը հավատում է, որ որքան շիշը մեծ՝ այնքան լավ, կամ որը երեխային կերակրում է ամեն իրեն հարմար պահի: Արդյունքում դուք հանկարծ ստանում եք երեխայի, որը երեք ժամը մեկ դատարկում է 180մլ շիշ՝ ուղիղ կրկնակի քան երեխային պետք է: Շատ խնամողների թվում է, թե երեխային պետք է վերջացնել շիշը նույնիսկ, երբ երեխան գլուխը թեքում է շշից:

Հնարավո՛ր է գերսնել երեխային կրծքով կերակրելիս: Պարզապես դա շատ հազվադեպ է պատահում և պահանջում է, որ և՛ երեխայի, և՛ մոր մոտ ինչ որ բան նորմայից դուրս լինի: Նման իրավիճակի օրինակ է, երբ ռեֆլուքս ունեցող երեխայի մայրը դեղ է ընդունում կաթը շատացնելու համար, որի պատճառով կաթի գերակտիվ արտահոսք է ունենում: Երեխան, որը նման իրավիճակում է, չի կարող այլ ախտանիշներ չունենալ: Նման դեպքերը շատ հազվադեպ են, մինչդեռ շշով սնվող երեխաների գերսնուցումը ավելի շատ նորմա է, քան՝ բացառություն:

Մեկ այլ խնդիր է, որ շշով կերակրելը անփոփոխ է 24 ժամվա ընթացքում: Մոր պաշարը տարբեր է օրվա տարբեր ժամերին: Կրծքի կաթը շատ հեշտ է մարսվում: Երեխան կվերցնի կաթից այն ինչ իրեն պետք է, իսկ մնացածը կալի կամ մեզի ձևով դուրս կգա: Այսինքն եթե երեխան ուտում է 180մլ-անոց կթած կաթ երեք ժամը մեկ, նրա կալը շատ է լինելու, քաշ հավաքելու է շատ արագ, փորը դուրս է պրծնելու և ուտելու է 1.440մլ կաթ օրական, որը մայրը պետք է հասցնի կթել: Համեմատեք սա կրծքով սնվելու հետ, երբ երեխայի խմած միջինը կազմում է 720-750մլ օրական: Սա Շշով կերակրելու դեպքում ստացվում է շատ զգալի գերսնուցում, որի կարիքը երեխան չունի, որը երեխան հանում է կալի տեսքով, որը սովորեցնում է երեխային կշտանալ չափից շատ ուտելով, և երեխան կշտանալը սկսում է ասոցիացնել ուտելիքը վերջացնելու այլ ոչ թե այլևս սոված չլինելու հետ: Շշով կերակրելը հանգեցնում է նրան, որ մայրերը, որոնք նման ձևով գերսնուցում են երեխային, սկսում են մտածել, որ բավարար կաթ չունեն, քանի որ երեխան սովորել է շշից եկող արագ հոսքին և հեշտ սնունդ ստանալուն:

Լավագույն ձևը մոր պաշարի և երեխայի առողջության համար հետևյալն է. երբ անհրաժեշտ է կերակրել շշով, կերակրեք քիչ, բայց՝ հաճախ: Սա կբերի նրան, որ երեխայի մարսողական համակարգը կմարսի ամեն ինչ, այլ ոչ թե ուղղակի դուրս կհանի: Դա նաև կօգնի, որ մոր պաշարը ավելի նորմալ քանակով արտադրվի: Եվ վերջապես, այն երեխայի մոտ կձևավորի առողջ սնվելու սովորություն:

Աղբյուր՝ http://nurshable.com/2012/01/10/overfeeding-a-baby-with-a-bottle-vs-the-breast/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Առաջնային և հետին կաթերը
Ի՞նչ հաճախականությամբ պետք է կրծքով կերակրել երեխային: