Մանկական էկզեմա


screen13Մանկական էկզեման կարող է մի փոքր վախենալու թվալ երեխայի մաշկի վառ կարմիր գույնի և չոր հետքերի պատճառով: Սակայն էկզեման ոչ միայն շատ տարածված, այլ նաև հեշտ բուժվող խնդիր է, որը շատ երեխաների մոտ անցնում է տարիքի հետ:

Մանկական էկզեման հանդիպում է երեխաների 10-15% մոտ: Մաշկը միշտ քոր է գալիս և չոր է: Էկզեման հաճախ լինում է երեխայի այտերին և վերջույթների հոդամասերում, սակայն կարող է առաջանալ նաև մարմնի այլ մասերում: Արտաքինից մանկական էկզեման կարելի է հեշտությամբ շփոթել գլխի մաշկախտի հետ:

Ինչու՞ են երեխաները էկզեմա ունենում
Էկզեման առաջանում է, երբ մարմինը արտադրում է չափից քիչ կերամիդներ: Կերամիդները ճարպային բջիջներ են, որոնք պաշտպանում են մաշկը: Եթե դուք այդ կերամիդներից քիչ ունեք, ապա ձեր մաշկը սկսում է կորցնել հեղուկ և չորանում է:
Ժառանգականությունը շատ կարևոր է գործոն է մանկական էկզեմայի հարցում: Եթե երեխայի մայրը կամ հայրը ունեն էկզեմա, ապա հավանականությունը, որ երեխան ևս էկզեմա կունենա, մեծ է:

Արդյո՞ք էկզեման ինքն իրեն անցնում է
Բարեբախտաբար, երեխաների մեծ մասի մոտ էկզեման անցնում է մինչև դպրոցական տարիքը: Ավելի քիչ թվով երեխաների մոտ այն շարունակվում է նաև հասուն տարիքում:

Որո՞նք են մանկական էկզեմայի խթանիչները
Այն, ինչը մի երեխայի մոտ առաջացնում է էկզեմա, մյուսի մոտ կարող է չառաջացնել: Համենայն դեպս, կան որոշ ընդհանուր խթանիչներ, որոնք են՝

  • Չոր մաշկը: Չոր մաշկը հիմնականում ցածր խոնավության հետևանք է, հատկապես՝ ձմռանը, երբ տաքացուցիչներից տան օդը չորանում է: Չոր մաշկից երեխայի էկզեման կարող է ավելի շատ քոր գալ:
  • Գրգռիչները: Բրդյա շորերը, օծանելիքը, մարմնի համար նախատեսված օճառները և լվացքի փոշին կարող են խթանել էկզեման:
  • Սթրեսը: Երեխաները կարող են արձագանքել սթրեսին կարմրելով, որը կարող է գրգռել մաշկը և ուժեղացնել էկզեմայի ախտանիշերը:
  • Շոգը և քրտինքը: Երկուսն էլ կարող են ավելի խորացնել էկզեման:
  • Ալերգենները: Փորձագետների մոտ անհամաձայնություն կա այն հարցի շուրջ, թե արդյոք սննդային ալերգիաները երեխաների մոտ կարող են էկզեմա առաջացնել: Որոշ մասնագետներ հավատում են, որ կովի կաթի, գետնանուշի, ձվի և որոշ մրգերի բացառումը երեխայի սննդակարգից կարող է օգնել վերահսկել էկզեման:

Ինչպե՞ս կարելի է խնամել/բուժել մանկական էկզեման
Առաջին հերթին պետք է խնամել երեխայի մաշկը: Փորձե՛ք հետևյալը՝

  • Խոնավեցնող միջոցներ: Խոնավեցնող միջոցները պարունակում են կերամիդներ: Քսեք երեխային լողացնելուց անմիջապես հետո:
  • Գոլ ջրով լոգանքներ: Գոլ ջրով լոգանքը խոնավեցնում է մաշկը, հովացնում է այն, և, այսպիսով, թուլացնում քորը: Քննարկեք բժիշկի հետ քորը թուլացնող հակագիստամինային միջոցներ օգտագործելու հնարավորությունը:
  • Տեղային ստերոիդներ: Ճիշտ օգտագործվելու դեպքում հիդրոկորտիզոնային քսուկները և կրեմերը կարող են օգնել թուլացնել կարմրությունը և բորբոքվածությունը: Չնայած այս կրեմերը անվտանգ են, դրանք կարող են բարակեցնել մակը, եթե շատ երկար և հաճախ օգտագործվեն:
  • Այլ միջոցներ, որոնք կարող է նշանակել մանկաբույժը:

Ինչպե՞ս կարող եմ վերահսկել մանկական էկզեման տնային պայմաններում
Շատ կարևոր է չթողնել, որ երեխան քերծի գրգռված մաշկը: Քորելը կամ քերծելը կարող է ավելի վատացնել վիճակը, վարակ անցկացնել և բորբոքված մաշկը դարձնել ավելի հաստ: Համոզվեք, որ երեխայի եղունգները միշտ խնամված են՝ կարճ կտրված և խարտոցի օգնությամբ մշակված: Որոշ ծնողներ նախընտրում են երեխաներին թաթմաններ հագցնել, իսկ մյուսները գուլպաներ են հագցնում, որպեսզի երեխային ավելի դժվար լինի դրանք հանելը:

Այլ միջոցներ, որոնք կարող են ձեզ օգնել.

  • Լողացրեք երեխային ոչ ավելի երկար քան տաս րոպե տաք ջրում: Չափից շատ տաք ջուրը կարող է մաշկը զրկել իր բնական պաշտպանիչ շերտից:
  • Օգտագործեք թույլ, առանց բուրմունքի օճառ և լվացքի փոշի: Հակաբակտերիալ օճառները ևս կարող են գրգռել երեխայի զգայուն մաշկը:
  • Օճառ օգտագործեք մարմնի միայն այն մասերը լվանալիս, որոնք հաճախ են կեղտոտվում՝ սեռական օրգանների շուրջ, ձեռքերը և ոտքերը:
  • Չորացրեք մաշկը՝ առանց տրորելու:
  • Քսեք խոնավեցնող միջոցը, երբ երեխայի մաշկը դեռ խոնավ է:
  • Վարսակ պարունակող միջոցները, օրինակ՝ թափիլները, որոնք կարելի է ավելացնել երեխայի լոգարանակոնքի մեջ, կարող են օգնել թուլացնել քորը:
  • Որպեսզի երեխայի չոր հագուստը շփում չունենա երեխայի մաշկի հետ և, այդպիսով, գրգռի մաշկը, երեխային հագցրեք մի փոքր մեծ չափսի բամբակյա հագուստ:
  • Օգտագործեք նուրբ և առանց բուրմունքի լվացքի միջոցներ՝ երեխայի հագուստը լվալու համար:
  • Խուսափեք երեխային շատ տաք հագցնելուց կամ տաք ծածկելուց:

Ենթադրություններ մի՛ արեք. էկզեման պետք է հաստատվի բժշկական ախտորոշման միջոցով:

Ո՞ր սննդամթերքները կարող են խթանել էկզեման
Եթե նախկինում բժիշկները մտածում էին, որ էկզեման ալերգիկ ռեակցիա է, ապա այժմ նրանք գտնում են, որ խնդիրը մաշկի արտաքին շերտում է: Պաշտպանիչ դեր խաղալու փոխարեն, մաշկը “ծորացող” է, այսինքն ներս է թողնում ալերգեններ, գրգռիչներ կամ միկրոբներ: Չնայած էկզեման միայն ալերգիկ երևույթ չէ, այն միանշանակ կապ ունի ալերգիաների՝ սննդային ալերգիաների, խոտատենդի (պոլլինոզ) և ասթմայի հետ: Եթե դուք ունեք սննդային ալերգիա, ապա դա նշանակում է, որ ձեր մարմինը անվտանգ սնունդը ընկալում է որպես վտանգավոր: Սննդային ալերգիաները որոշ երեխաների մոտ կարող են խորացնել էկզեման:

  • Էկզեմա ունեցող երեխաների 80% ունենում է պոլլինոզ կամ ասթմա:
  • Ասթմա կամ շնչառական ալերգիաներ ունեցող մեծահասակների 35% փոքր ժամանակ ունեցել է էկզեմա:
  • Եթե մայրը էկզեմա ունի, ապա երեխայի էկզեմա ունենալու հավանականությունը 1:3 է:
  • Միջին բարդության կամ բարդ էկզեմա ունեցող երեխաների 37% ունի նաև սննդային ալերգիա:

Սննդային ալերգիաների 90% պայմանավորված է հետևյալ սննդամթերքներով՝

  • Կաթ
  • Ձու
  • Գետնանուշ
  • Ընկույզներ
  • Ցորեն
  • Ձուկ
  • Խեցեմորթներ
  • Սոյա

Չնայած սննդային խթանիչները կարող են էլ ավելի վատթարացնել էկզեման, փորձագետները համաձայնության չեն գալիս այն հարցի շուրջ, թե արդյոք այս սննդամթերքները կարող են էկզեմա առաջացնել:

Ինչպես գտնել սննդային խթանիչը
Ախտանշանները կարող են ի հայտ գալ ուտելուց մի քանի օր հետո: Խթանող սննդամթերքը սննդակարգից հանելը կարող է օգնել, բայց չի կարող բուժել էկզեման: Հիշե՛ք, որ կան էկզեմա ունեցող երեխաներ, որոնք սննդային ալերգիա ընդհանրապես չունեն: Երեխայի մանկաբույժը ձեզ կարող է խորհուրդ տալ հետևյալ մեթոդները՝

Պահել բացառող դիետա. եթե մանկաբույժը որևե սննդամթերք է կասկածում, նա կարող է խորհուրդ տալ 10-14 օր հրաժարվել այդ սննդամթերքից և հետևել, թե արդյոք տարբերություն կա:

Նետել սննդային մարտահրավեր. եթե դուք որևե սննդամթերք եք հանել ձեր սննդակարգից, մանկաբույժը կարող է խորհուրդ տալ մի փոքր ուտել դրանից՝ տեսնելու համար, թե արդյոք ախտանիշները կվերադառնան:

Ցանկացած մաշկային խնդրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժի կամ մանկական մաշկաբանի օգնությանը:

Նյութը թարգմանվել է հետևյալ աղբյուրներից՝
http://www.webmd.com/parenting/baby/baby-skin-rashes
http://www.whattoexpect.com/first-year/photo-gallery/baby-skin-conditions.aspx#16
http://www.webmd.com/parenting/baby/baby-eczema-questions-answers
http://www.webmd.com/skin-problems-and-treatments/eczema/child-eczema-14/allergies

Նորածնի մաշկի համառոտ ուղեցույց