Մեր մասին

    Կրծքով կերակրելը պայմանավորված է կանանց բնությամբ, և գրեթե ցանկացած մայր, իսկ ավելի ստույգ` մայրերի 97%-ը, կարո՛ղ է կերակրել իր երեխային: Նրանց անհրաժեշտ է միայն ճիշտ գիտելիք և լավ աջակցություն:

“մայրերի 97%-ը, կարո՛ղ է կերակրել իր երեխային”

     Այս կայքը պատկանում է Հայաստանում կրծքով կերակրելուն նվիրված առաջին «Կրծքով կերակրելու սենյակ» նախաձեռությանը և հանդիսանում է հայալեզու ամենամեծ ուսուցողական ռեսուրսը: Այստեղ կարող եք գտնել մասնագիտական տեղեկատվություն՝ թարգմանված այնպիսի հեղինակավոր աղբյուրներից, ինչպիսին են՝ Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, La Leche League, Kellymom և АКЕВ կրծքով կերակրելու կազմակերպությունները, ՀՀ առողջապահության նախարարությունը:

“«Կրծքով կերակրելու սենյակ» նախաձեռություն հանդիսանում է հայալեզու ամենամեծ ուսուցողական ռեսուրսը”

    Միացե՛ք մեր «Կրծքով կերակրելու սենյակ» փակ և միայն կանանց համար նախատեսված ֆեյսբուքյան խմբին, որտեղ կարող եք ձեզ հուզող հարցերը ուղղել մեր որակավորված կրծքով կերակրելու մասնագետներին և փորձառու մայրիկներին: