Մինչև ե՞րբ պետք է երեխային կրծքով կերակրել


cover_mgrs_whitesmԵրեխային պետք է կրծքով կերակրել այնքան ժամանակ, որքան ցանկանում են և՛ մայրը, և՛ բալիկը: Ամերիկյան մանկաբույժների ասոցացիան (2005) խորհուրդ է տալիս. «Մանկաբույժներն ու ծնողները պետք է տեղեկացված լինեն, որ միմիայն կրծքով կերակրելը առաջին վեց ամիսների ընթացքում նպաստում է երեխայի նորմալ աճին ու զարգացմանը: Շարունակելով կրծքով կերակրելը առաջին վեց ամիսներից հետո` պաշտպանում է երեխային նաև փորլուծությունից և շնչուղիների վարակներից: Կրծքով պետք է կերակրել երեխային առնվազն մեկ տարի և շարունակել դրանից հետո այնքան, որքան հարմար է և՛ բալիկին, և՛ մորը »: Մոտավորապես վեց ամսականից երեխան կրծքի կաթին զուգահեռ սկսում է հավելյալ սնունդ ուտել, քիչ-քիչ կրծքի կաթը դադարելու է նրա հիմնական սնունդը լինել:

Մայրական կաթի սննդային արժեքը, որակն ու առավելությունը երեխայի համար պահպանվում են այնքան ժամանակ, որքան մայրը կերակրում է նրան: Որքան երկար է բալիկը ստանում մայրական կաթ, այնքան ավելի մեծ են մայրական կաթի առավելությունները նրա համար:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/bflength.html

Թարգմանեց՝ Լիլիթ Սլոյանը

Ինչպես ճիշտ ավարտել կրծքով կերակրելը. ուղեցույց
Պետք է արդյո՞ք մանկահասակ երեխային (1-3 տարեկան) կրծքից կտրել և ինչպես