Միրգը յոգուրտի հետ

yogurt-calcium-lg-150x150Բացի մրգերից և բանջարեղեններից, երեխան պետք է ստանա բավարար քանակի ճարպեր: Բաղադրատոմսերը որոնք պարունակում են պանրի կամ յոգուրտ շատ հարմար են այս առումով:

– 1 հասած միրգ – դեղձ, տանձ, բանան
– 2 ճաշի գդալ յոգուրտ

Կլպեք, հարեք բլենդերում կամ տրորեք միրգը և խառնեք յոգուրտի հետ: (1 չափաբաժին)

Դեղձի, խնձորի և ելակի պյուրե

peach apple strawberry– 1 խնձոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների
– 1 հասած դեղձ` կլպած, կորիզը հանած և կտրատած փոքր կտորների
– 75գ ելակ` կիսած

Խաշեք խնձորը մի փոքր ջրի հետ մոտ 4 րոպե: Ավելացրեք դեղձը և ելակը և շարունակեք եփել ևս 3 րոպե: Հարեք բլենդերում: (2 չափաբաժին)

 

Խնձորի պյուրե դարչինով

Apple-Pear-with-Cinnamon-Purée-150x150Եփեք խնձորը` ինչպես նշված է խնձորի բաղադրատոմսում, ուղղակի եփելու ընթացքում ավելացրեք դարչինի մի փոքր ճյուղ: Հարելուց առաջ դարչինը հանեք: (2 չափաբաժին)

Ավոկադոն բանանի հետ

banana-avocado– 1/2 բանան
– 1/2 ավոկադո

Սա շատ հեշտ պյուրե է: Տրորեք բանանը և ավոկադոն պատառաքաղով: Եթե շատ պինդ ստացվի, նոսրացնելու համար կարող եք մի քիչ տաք ջուր ավելացնել: Ցանկալի է ուտել միանգամից, որովհետև պյուրեն կդառնա շականակագույն: (1 չափաբաժին)

 

Չրերով և մրգերով պյուրե

is-dried-fruit-with fresh fruit-50գ չորացրած դեղձ, ծիրան և սալոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների
– 1 խնձոր և 1 տանձ, կամ 1 խնձոր և 3 սալոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների:

Դրեք մրգերը կաթսայի մեջ և ծածկեք եռման ջրով: Եփեք մարմանդ կրակի վրա մոտ 8 րոպե: Քամեք և հարեք բլենդերում` անհրաժեշտության դեպքում  ավելացնելով ջրից, որում բանջարեղենները եփվել են: (6 չափաբաժին)

 

 

Դեղձ, խնձոր և տանձ

pear-apple-peach– 2 խնձոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների,
– 2 ճաշի գդալ խնձորի հյութ կամ ջուր,
– 2 հասած դեղձ` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների,
– 2 հասած տանձ` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների
– մի քիչ վանիլ

Դրեք խնձորը կաթսայի մեջ, ավելացրեք հյութը, ծածկեք և եփեք մոտ 5 րոպե: Ավելացրեք դեղձը և տանձը և շարունակեք եփել ևս 3–4 րոպե: Հարեք բլենդերում: (6 չափաբաժին)

Եթե դեղձ չունեք, կարող եք պատրաստել այս բաղադրատոմսը միայն խնձորով և տանձով:

 

 

Խնձորը, բանանը նարնջի հյութով

banana appleԱյս բաղադրատոմսը կարելի է պատրաստել մեծ բալիկների համար` առանց խնձորը եփելու:

1⁄4 խնձոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների,
1⁄4 բանան` կտրատած փոքր կտորների
1 թեյի գդալ նարնջի հյութ կամ ջուր

Եփեք խնձորը կաթսայի մեջ կամ գոլորշու վրա մինչև փափկելը (մոտ 7 րոպե): Տրորեք բանանի հետ և ավելացրեք նարնջի հյութը: (1 չափաբաժին)

 

Դեղձը բանանի հետ

banana peachԱյս համով պյուրեն հարուստ է վիտամին С–ով և դյուրամարս է: Վերցրեք մի հատ հասած դեղձ, կլպեք, հանեք կորիզը և կտրատեք փոքր կտորների: Մի բանանը կտրատեք տալաշների: Դրեք դեղձը և բանանը կաթսայի մեջ, ավելացրեք 1 թեյի գդալ խնձորի հյութ կամ ջուր և եփեք մարմանդ կրակի վրա 2–3 րոպե: Հարեք բլենդերում: (1-2 չափաբաժին)

 

Խնձոր և չամիչ

dry raisinsԿաթսայի մեջ տաքացրեք 3 ճաշի գդալ նարնջի հյութ (ջուր կամ որևէ այլ հյութ): Ավելացրեք նախօրոք մաքրած և մանր կտորների կտրատած 2 խնձոր և 15գ լավ լվացած չամիչ: Եփեք մարմանդ կրակի վրա` մինչև մրգերի փափկելը (5 րոպե): Ավելացրեք ջուր` ըստ պահանջի: Շատ փոքր երեխաների համար չամիչը եփեք առանձին և կլեպը հանելու համար անցկացրեք մաղով` այն դժվարամարս է: (6 չափաբաժին)

 

Ծիրան և տանձ

apricotԼվացեք 50գ չոր ծիրանը, կտրատեք և դրեք կաթսայի մեջ 2 հասած տանձի հետ` լվացած, կլպած, կորիզները հանած և կտրատած մանր կտորների: Ծածկեք և եփեք 3-4 րոպե: Հարեք բլենդերում: Չոր ծիրանի փոխարեն կարող եք օգտագործել 4 հասած քաղցր ծիրան` կորիզները և կլեպը հանած: (6 չափաբաժին)

Չորացրած ծիրան, դեղձ կամ սալոր

dried foodԱմռանը չորացրած մրգերը կարելի է տալ երեխային տարվա ընթացքում: Չորացրած ծիրանը հատկապես հարուստ է բետակարոտինով և երկաթով: Եթե գնելու եք, ուշադրություն դարձրեք, որ այն չպարունակի E220, որը պահպանում է ծիրանի գույնը, սակայն կարող է բարդացնել ասթմայով հիվանդ երեխաների վիճակը:

Լվացեք միրգը, ծածկեք 100գ միրգը սառը ջրով, հասցրեք ջուրը եռման աստիճանի, թուլացրեք կրակը և եփեք մինչև փափկելը (մոտ 5 րոպե): Քամեք, բայց ջուրը պահեք: Հեռացրեք կորիզները և անցկացրեք միրգը մաղով` կոշտ կլեպը հանելու համար, քանի որ այն դժվարամարս է: Ավելացրեք մի քիչ պահած ջրից` պյուրեն փափկացնելու համար: Կարող եք խառնել բանանի կամ հասած տանձի հետ: (4 չափաբաժին)

 

Սալոր

plumՀանեք 2 սալորի կլեպը (օգտվեք դեղձի բաղադրատոմսից): Հարեք բլենդերում: Եթե սալորը հասած է, եփելու կարիք չկա, եթե դեռ պինդ է, կարող եք շոգեխաշել մի քանի րոպե` մինչև փափկելը: Սալորը կարելի է խառնել բանանի կամ յոգուրտի հետ: (4 չափաբաժին)

 

Սեխ

melonՍեխը հարուստ է E վիտամիններով: Ընտրեք հասած սեխ, կիսեք, հանեք կլեպը, թափեք կորիզները և հարեք բլենդերում: Երբ երեխան մեծանա` կարող եք կտորներով տալ: (6 չափաբաժին)

 

Դեղձ

peachԴեղձի ներքևի հատվածում խաչաձև կտրվածք արեք և դրեք դեղձը եռացող ջրի մեջ: Եռացրեք մեկ րոպե: Հանեք ջրից, միանգամից դրեք սառը ջրի մեջ, հետո հանեք կլեպը և կորիզը: Հարեք բլենդերում կամ տրորեք պատառաքաղով: Եթե դեղձը հասած է, կարող եք չեռացնել: Դեղձը կարելի է համադրել բանանի հետ: (1-2 չափաբաժին)

Մանգո

mango_150

Կլպեք հասած մանգոն, հանեք կորիզը և հարեք բլենդերում: Եփելու կարիք չկա: Կարելի է խառնել տրորած բանանի հետ: (3 չափաբաժին)

Պյուրե խնձորից, տանձից և բանանից

apple-pear-bananaԱյս պյուրեն ձեր երեխային արդեն ծանոթ երեք մրգերի շատ համեղ համադրություն է: Խառնեք մեկական ճաշի գդալ խնձորի և տանձի պյուրե կես բանանի հետ և հարեք: Կարելի է նաև հարել կես հասած տանձը կես բանանի հետ և հետո ավելացնել 1 ճաշի գդալ խնձորի պյուրե: (3-4 չափաբաժին)

Տանձի պյուրե

Unknown-1Մաքրեք 2 տանձ և կտրատեք մանր կտորների: Ավելացրեք այնքան ջուր, որ կտորները ծածկվեն և եփեք մարմանդ կրակի վրա` մինչև տանձի փափկելը (մոտ 4 րոպե), կամ եփեք նույնքան ժամանակ բղի վրա: Հարեք մինչև դառնա պյուրե: Մի քանի շաբաթից կարող եք պյուրեն պատրաստել հասած տանձից` առանց եփելու: Համով պյուրե ստացվում է նաև խնձորի և տանձի համադրությամբ: (2 չափաբաժին)

Խնձորի պյուրե

appleԸնտրեք քաղցր խնձոր: Մաքրեք և կիսեք այն: Դրեք կաթսայի մեջ, ավելացրեք 4-5 ճաշի գդալ ջուր, փակեք կաթսան և եփեք մարմանդ կրակի վրա մինչև խնձորի փափկելը (7-8 րոպե): Կարող եք խնձորը շոգեխաշել` նույնքան ժամանակ: Հարեք մինչև պյուրե դառնալը: Եթե խնձորը շոգեխաշել եք, ավելացրեք մի քիչ հավաքված ջրից` այն նոսրացնելու համար:(1 չափաբաժին)

 

Տրորած բանան

ԲանանՍկզբնական շրջանում տրորած բանանը իդեալական ուտելիք է: Այն դյուրամարս է և հազվադեպ է առաջացնում ալերգիա: Վերցրեք հասած բանանը և տրորեք այն մինչև համասեռ զանգված ստանալը: Եթե պյուրեն շատ պինդ լինի, ավելացրեք մի քիչ ջուր կամ կթած մայրական կաթ, որպեսզի երեխային հեշտ լինի ուտել: (1 չափաբաժին)

Մի քանի օր տրորած բանանով, խաշած խնձորով և բրրնձով պյուրե ուտելը շատ լավ դեղամիջոց է թույլ կամ խանգարված փորիկի համար: