Կրծքով կերակրելու սենյակ

Մոր և երեխայի կապը. Հոտառության գիտությունը


 

Photo by Letticia Massari: https://www.pexels.com/photo/young-mother-kissing-newborn-baby-14585082/

 

Երեխայի և մոր միջև կապը շատ ամուր է, այն չի սահմանափակվում  նրանց սրտերի էմոցիոնալ կապակցվածությամբ միայն:

Նրանց երկուսի միջև տեղի է ունենում Ֆերոմոնների փոխանակում արգանդում, կրծքով կերակրելիս և այլ ֆիզիկական շփման ընթացքում: Դա իր հերթին ստեղծում է կապ, որն իրենց ուղեկցում է ամբողջ կյանքում: Ֆերոմոնները հանդիսանում են ոչ բանավոր հաղորդակցվելու և մայրական կապի միջոց  և՛ մարդկանց և՛ կենդանիների մոտ:

Ֆերոմոնները նաև ճանաչելու և նույնականացնելու միջոց են հանդիսանում: Մայրերը և երեխաները իրար կարող են ճանաչել ֆերոմոններ բաց թողնելով:

Օրինակ ձագ եղնիկները իրենց մորը երամակի մեջ ճանաչում-գտնում են ֆերոմոններով: Ձագը հերթով հոտոտում է եղնիկների ետևի ոտքերի ծնկների ներսի կողմում գտնվող գեղձերը, մինչև որ գտնում է իր մորը (Ջոնսոն 1989, էջ 27):

Ֆերոմոնները, որոնց միջոցով ձագ եղնիկը  գտնում է մորը, իրենցից ներկայացնում են քիմիական խառնուրդ, որին ձագը սովորում է դեռ արգանդում:

Ե՞րբ է սկսվում այդ կապը

Երեխայի և մոր ֆերոմեններով կապը սկսվում է երեխայի ծնունդից ավելի շուտ: Դեռևս արգանդում երեխաները սկսում են ճանաչել իրենց մոր ֆերոմոնները: Արգանդի թաց տաքության մեջ պարուրված պտուղը սկսում է հաղորդակցվել մոր հետ` անձայն քիմիական ազդակներ բաց թողնելով:

Այդ քիմիական կապը պահպանվում է երեխայի ծնունդից հետո այնպես, որ մայրը կարողանում է ճանաչել իր երեխային ոչ միայն հոտով այլև ֆերոմոններով:

Ֆերոմոնները նաև օգնում են նորածնին բերանը ուղորդել դեպի մոր կուրծքը ( Կոդիս 1998, էջ 13 ):

Մոր օրգնիզմը իր հերթին քիմիական կոդի ազդակներ է ուղարկում պտուղին այնպես, որ, երբ երեխան ծնվում է, նա արդեն մի քանի ամսում հասցրել է ճանաչել իր մոր ֆերոմոնները:

Ի՞նչ դեր է խաղում կրծքով կերակրումը

Կրծքով կերակրումը խաղում է մեծ դեր մորից երեխային ֆերոմոն փոխանցելու մեջ: Երեխան կարճ ժամանակում

սովորում և տարբերում է մոր ֆերոմոնները: 6 օրական (որոշ գիտնականների կարծիքով 3 օրական) արթուն երեխան կարող է տարբերել իր մոր կուրծքը այլ կնոջ կրծքից` բացառապես ֆերոմոնների հիման վրա ( Քոլ և Ֆրանքյող 1995,  78) :

Մարդը ունի 2 պտուկ  և երեխաները կերակրվում են հավասարապես մոր 2 պտուկներով: Որոշ կենդանիներ ունեն շատ պտուկներ և ձագերը առիթ ունեն ընտրելու, թե որ պտուկից սնվեն, որոշ դեպքում էլ կողմնակալությունով նախընտրում են դրանցից մեկը: «Կատվի ձագը միշտ նույն պտուկից է սնվում և այն ճանաչում է ֆերոմոններով» (Քոլ և Ֆրանքյող 1995,

79): Կենդանիների ձագերn այնքան շատ են կախված մոր պտուկների հոտից, որ, եթե հոտը փոխվեր, նրանք կսատկեին:  Մայր առնետը անգիտակցորեն և բնազդաբար լպստում է իր պտուկը այդպիսով իր թուքի հոտը փոխանցելով պտուկին, որը ուղորդում է կույր և սոված նորածին ձագ առնետին: Պտուկը լվալու դեպքում, ձագը սովից կսատկի:

(Քոլ և Ֆրանքյող 1995,  128): Ուշագրավ է, որ նորածինը կարող է ճանաչել մոր ֆերոմոնները, և, որ դրանք ժամանակի ընթացքում մնում են անփոփոխ:

Ո՞ր գեղձերն են պատասխանատու

Կրծքով կերակրմանը հատուկ ֆերոմոնները կարևոր են երեխայի գոյատևման համար: Բացի դրանից կրծքով կերակրումը երեխայի համար միջոց է դառնում ծանոթանալու մոր թևատակի ֆերոմոններին: «Կրծքով կերակրումը երեխային բացահայտում է մայրական քրտնագեղձերը և ապոկրին գեղձերը, որոնք գտնվում են թևատակերում և պտուկների շուրջը գտնվող մուգ հյուսվածքներում:» (Քոլ և Ֆրանքյող 1995,  79): Այդ գեղձերի արտադրությունը, խառնվելով մաշկի վրա ապրող բակտերիայի հետ, կազմում է մարդու հոտը: «Նորածնի մաշկի բակտերիան նրա ադրենալ հորմոնը վերափոխում է ապոկրինային  և քրտնագեղձի արտադրությունից` մանուկին հատուկ հոտի »

 (Քոլ և Ֆրանքյող 1995,  142): Այս նույն գեղձերը խթանում են երեխայի լիիրավ զարգացմանը հղիության ընթացքում:

Ծննդի ժամանակ տղա երեխան ունենում է GnRH հորմոնի մակարդակի բարձրացում, որը իր հերթին հանգեցնում է LH hորմոնի ավելացմանը :  Սա փաստորեն կատարվում է մոր  ֆերոմոններին առնչվելու արդյունքում: LH hորմոնի ավելացումը բերում է  տեստոստերոն հորմոնի բարձր արտադրություն տղայի սեռական օրգանների կողմից, որը փոփոխում է երեխայի ուղեղը` դարձնելով այն  ավելի արական: Դա տեղի է ունենում ուղեղի նյարդերի կապերը քանդելով կամ փոխելով և ստեղծելով արական շղթաներ (Քոլ և Ֆրանքյող 1995,  96):

Այդ գեղձերից արտադրվող ֆերոմոնները դեր են խաղում մարդու ներքուստ արականի կամ իգականի կայացման մեջ, ինչպես նայև սեռական կողմնորոշման մեջ:

Ինչպես են ֆերոմոնները անդրադառնում մանուկների վրա 

Կրծքով կերակրվող մանուկները, բացի նրանից, որ կարողանում են ճանաչել մայրական կրծքի ֆերոմոնները, նաև ճանաչում են մայրական թևատակի ֆերոմոնները, ի տարբերություն շշով կերակրվող երեխաների  (Քոլ և Ֆրանքյող 1995,  78): Կրծքով կերակրումը կարող է ազդել հետագայում չափահասի ամուսնու/կնոջ ընտրության վրա: Դա ցույց է տրվում հետևյալ առնետների հետ փորձի մեջ:

Ֆիլլոնը և Բլասսը (1986) հայտնաբերել են, որ արու առնետների վրա մեծ ազդեցություն է ունենում մայրական հոտը կրծքով կերակրելիս, և դա իրենց հետագայում ուղորդում է սեռական ձգողության ժամանակ: Աշխատողները, որոշ կրծքով կերակրող մայր առնետների օծել են լիմոնի հոտով, և մյուսներին թողել իրենց բնական հոտով: Այն արու առնետները, որոնց մայրերին օծել են լիմոնի հոտով կրծքով կերակրումից առաջ, մեծ տարիքում ձգտել են լիմոնի հոտով էգ առնետների: Պարզվում է մի շարք կենդանիների մոտ, այն հոտերը որոնց հետ նրանք առնչվում են կյանքի ամենասկզբում, դառնում են իրենց նախընտրելի հոտերը հետագա ամբողջ կյանքի ընթացքում ( Հաֆս, 1999, էջ 293):

Փաստորեն առնետի երեխաները կարող են սովից սատկել, եթե մայր առնետի կրծքերը օճառով լվանան և մոր հոտը այդպիսով փոխվի, նրանց հետագա զույգի նախապատվությունը կարող է փոխվել, երբ մոր կրծքերն օծվեն լիմոնի հոտով: Այս տիպի ազդեցություն նաև տեղի է ունենում մարդկային երեխաների մոտ: Նրանց չի սպառնում սովը,  բայց նրանց հոտի նախապատվությունը փոխվում է: Երբ մոր կրծքերը օծվում են որոշակի հոտով 1-2 օր անընդմեջ, ընդամենը 1-2 շաբաթական մանուկները սկսում են նախընտրել իրենց ծանոթ հոտը   (Քոլ և Ֆրանքյող 1995,  77):

Օքսիտոցին կոչվող նյութն առաջանում է, երբ մայրը իր սոված երեխայի լացն է լսում: Միքայել Քոդիսը օքսիտոցինը անվանում է գրկախառնվելու նյութ: Օքսիտոցինի ազդեցությամբ մոր պտուկները կանգնում են` պատրաստ դառնալով երեխային կաթի հոսք փոխանցելուն ( Քոդիս, 1998, էջ 96) : Այս արձանգանքը նշանակում է, որ ոչ միայն երեխան է ուզում ուտել, այլ նաև մայրն է ուզում կերակրել:

Ինչքանո՞վ են ֆերոմոնները օգտակար մոր համար

 Ֆերոմոնները օգտակար են ոչ միայն ձագերի այլև մոր համար: «Բույրերը թույլ են տալիս մայրերին, այդ թվում նաև  կենդանիների մայրերին, անսխալ գտնել իրենց երեխաներն/ձագերին իրար նման երեխաների խմբում:  Օրինակ մայրերը հաճախ իրենց քթով շոյում են իրենց երեխաներին` դրանով սովորելով նրանց գլխի քաղցր հոտին»   (Քոլ և Ֆրանքյող 1995,  128): Այն դեպքերում, երբ բալիկները իրար նման են, մայրը կարողանում է անսխալ գտնել իր երեխային:  «Առնետ մայրը կարողանում է անսխալ գտնել իր ձագերին  առնետների խմբից նրանց հոտի շնորհիվ» (Քոլ և Ֆրանքյող 1995,  79):

Քանի որ նորածինները ինքնուրույն չեն կարող իրենց մասին հոգ տանել, ֆերոմոնները ազդանշան են արձակում մայր կենդանիներին, որ պետք է իրենց նորածնին խնամել: «Երբ ոչխարի գառնուկը ծնվում է և ոչխարը զգուշորեն հոտոտում է նրան, օքսիտոցին անունով հորմոն է արտադրվում մայր ոչխարի ուղեղում, որը նրան ասում է, որ այս կոնկրետ գառան հոտը  կարևոր է: Դրա նկատմամբ ուշադիր պետք է լինել»  (Քոլ և Ֆրանքյող 1995,  79): Առանց ֆերոմոններով կապի, մայր կենդանիները ծննդաբերելուց հետո կարող էին թողնել նորածին ձագին և հեռանալ: Ֆերոմոնների շնորհիվ է նաև, որ ծննդաբերելուց հետո նրանք կրծքով կերակրում են ձագին: «Ծննդաբերության ընթացքում օքսիտոցինը խթանում է արգանդի մկանների կծկումներին,  դրանից հետո էլ` կաթի արտահոսքին:» (Քոդիս 1998, էջ 96):

Ինչքա՞ն է տևում ֆերոմոններով ձևավորված կապը

Մոր և երեխայի միջև Ֆերոմոններով ստեղծված կապը չի սահմանափակվում մանկությամբ: Այն մնում է մինչև կյանքի վերջ:  Ստորև անհավանական մի պատմություն է այդ կապի մասին:

Մի կնոջ կյանք անհավատալի բեկում է ունենում, իր Օքսֆորդյան (Անգլիա) այցի ժամանակ:  Մի օր, երբ նա կանգնած էր գետի կողքին, երիտասարդ տղաների մի խումբ է անցնում իր կողքով:  Այդ պահին նա զգում է, որ տղաներից մեկը իր որդին է, որին նա որդեգրման է հանձնել ծննդաբերությունից ճիշտ 2 ժամ հետո: Ավելի ուշ այդ երիտասարդը ևս խոստովանում է, որ նա նույնպես ապրել է ինչ-որ կապվածության զգացմունք գետի կողքին կանգնած այդ «անծանոթ» կնոջ նկատմամբ: Նրա կողքով անցնելիս իր մտքով անցել է, որ դա իր մայրն է!( Քոդիս, 1998, էջ 12-13):

Այս պատմությունը առավել  հիացմունք է առաջացնում` հաշվի առնելով այն փաստը, որ մայրը և որդին արտաքնապես իրար բացարձակապես նման չէին, Քոդիսի (1998) համաձայն:  Նրանք երկուսն էլ իրար ճանաչել են միայն ու միայն մոր արգանդում  ձևավորված ֆերոմոնային կապի շնորհիվ:

Մոր և զավակի միջև ֆերոմոնային կապը սկսվում է արգանդից և նրանց ուղեկցում է մինչև կյանքի վերջ: Մարդիկ սովորաբար չեն սիրում խոստովանել իրենց կյանքում ֆերոմոնների ազդեցության մասին` խուսափելով ընդունել իրենց մոտ կենդանական այդ հատկության առկայությունը, այնուամենայնիվ, ֆերոմոնները նույնքան գործուն են մարդկանց մոտ, որքան կենդանիների մոտ: Լինի դա նորածին երեխայի իր մոր հոտը տարբերելը, թե երիտասարդի իր երբևէ չտեսած մորը ճանաչելը, ֆերոմոնները անդադար ակտիվ են մեր բոլորիս մեջ:

Թարգմանեց Շուշանիկ Միրզոյանը

Խմբագրեց՝ Անի Բաղդասարյանը

Աղբյուր՝

Mother-Infant Bonding: The Science of Smell