Ի՞նչ անել երբ մանուկները իրեր են նետում


prob-solver-articleԱյս հոդվածում կհասկանաք
Ինչու՞ են մանուկները իրերը նետում
Ի՞նչ կարող եք դուք անել

 

Ինչու՞ են մանուկները իրերը նետում

Տարբեր իրեր նետելը նոր ու հաճելի ունակություն է 18 ամսականից 3 տարեկան շատ երեխաների համար: Դրա համար մանր մոտորիկայի ունակությունները նպաստում են մատերի բացվելուն և առարկան բաց թողնելուն, իսկ ձեռք աչք զգալի կենտրոնացումը նպաստում են այն նետելուն: Զարմանալի չէ, որ ձեր մանկիկը ցանկանում է պրակտիկայում կիրառել այդ հիանալի ունակությունը:
Այն, ինչ կատարվում է հաջորդիվ, ուսուցողական է: Ձեր մանկիկը բացահայտում է, որ  ցանկացած  բան ինչ նա նետում է՝ ընկնում է ներքև և երբեք վերև: Նա չի կարող ասել ձգողականության ուժ, բայց միանշանակ կարող է տեսնել դրա էֆեկտը. երբ նա գցում է գնդակը՝ այն ցատկում է, իսկ սալորի դեպքում ճխլվում է: Իհարկե ձեզ բարկացնում է, երբ սպագետին թափվում է խոհանոցի նոր լվացված հատակին կամ ծծակն ընկնում է կեղտոտ ճամփեզրին, բայց ձեր մանկիկի համար այդ ամենը զվարճալի է:

Ի՞նչ կարող եք դուք անել

,,Եթե ձեր մանկիկը քարեր է նետում պատուհանից, ինչը կարող է վնասել որևէ մեկին, մի հապաղեք ու նախատեք նրան,, ասում է Ռոնի Լեդերմանը  (Նովա Հարավարևելյան համալսարանի Ընտանեկան կենտրոնի փոխդեկան Ֆորթ Լաուդերդալ,Ֆլորիդա): Անիմաստ է այդ տարիքի երեխային արգելել իրեր նետել: Ավելի արդյունավետ է սահմանափակել թե ինչ է նետում մանկիկը և ուր է այն նետում հետևյալ հնարքների միջոցով:

Ցույց տվեք նրան թե ինչ՞ կարող է նետել: Ձեր մանկիկն ավելի արագ կսովորի, թե ինչ չի կարելի նետել, երբ  շատ բաներ թույլատրելի կլինեն նետելու համար ու նույնիսկ կխրախուսվեն: Գնդակներն ակնհայտ տարբերակ են (տան պայմաններում պատահարներից խուսափելու համար ընտրեք փափուկ գնդակներ): Իրական նետումով խաղերը, ինչպիսին են զամբյուղի մեջ գնդակ նետելը կամ լճակի մեջ քարեր նետելը, մեծ ուրախություն կպարգևեն ձեր 2 տարեկան մանկիկներին ՝ հատկապես եթե դուք էլ խաղաք նրանց հետ:
Ուղղերձը, որը դուք  ցանկանում եք հասցնել ձեր մանկիկին այն է, որ առարկաներ նետելը լավ  է այն պարագայում, երբ նետում ես ճիշտ առարկան ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:
“Երբ ձեր մանկիկը նետում է անթույլատրելի առարկա, օրինակ՝ կոշիկ, հանգիստ վերցրեք այն և ասեք, որ դա նախատեսված չէ նետելու համար, ապա նրան գնդակ տվեք, որ խաղա” ասում է Լեիդերմանը:

 

Մի խրախուսեք նրա ագրեսիվ նետումները

Ի՞նչ պետք է դուք անեք, երբ ձեր փոքրիկը նետում է այնպիսի բան, որը չի կարելի նետել. օրինակ՝ ավազը ավազամանից, քար է նետում այլ երեխայի վրա: Ինչքան հնարավոր է փորձեք անտեսել առաջին մի քանի անգամը: Եթե երեխան գիտի, որ չթույլատրված բան նետելով կգրավի ձեր ուշադրությունը, նա, ամենայն հավանականությամբ, նորից կանի դա:

Եթե ձեր երեխան սովորություն ունի ուրիշ երեխաների վնասել ՝ նրանց վրա ինչ-որ բան նետելով, կարևոր է, որ դուք միշտ միևնույն կերպ արձագանքեք դրան, մինչև մանկիկը կսովորի կրկնումներից հետո: Հաջորդ անգամ, երբ նա կանի նման բա, ասեք “Ոչ, չի կարելի, դա ցավոտ է…” և նրան մի կողմ տարեք: Դա նրա ուշադրությունը կկենտրոնացնի “Ոչ”–ի վրա և դուրս կհանի իրավիճակից, որպեսզի նա տվյալ պահին, այսպես ասած, նոր էջից սկսի իր զբաղմունքը: Գաղտնիքը մեկ րոպե հեռացնելն է (լավ պրակտիկ կանոն է երեխայի ամեն տարվան համապատասխան 60 վայրկյանը), որ երեխան չմոռանա ՝ինչի համար էր կանգնեցվել այն ինչ նա անում էր: Եթե դուք նկատում եք, որ ձեր երեխան ուրիշ երեխաների վրա իրեր է նետում, երբ ջղայնանում է, խրախուսեք նրան, որ արտահայտվի բառերի միջոցով: Ասեք “Եթե Էմիլիիի վրա բարկացած ես, քո բառերով ասա ..” կամ “Երբ զայրանում ես, ինձ ասա ..” :
Նորմալ է, որ երեխան իմանա, որ դուք դժգոհ եք նրա պահվածքից: Նա դա կարող է հասկանալ ձեր ձայնի տոնից, բայց մի թողեք, որ ձեր բարկությունը որոշի ձեր պատասխանը: Աշխատեք չբղավել երեխայի վրա ու երբեք չխփեք նրան, նույնիսկ ձեռքին, որով քիչ առաջ իրեր էր նետում: Այնուամենայնիվ, եթե նա համառորեն նետում է առարկաներ ՝վնասելու միտումով, չնայած դուք հանգիստ ու հետևողականորեն փորձել եք հետ պահել նրան, ձեզ այլընտրանք չի մնում, քան սուր աչքով հետևել այն խաղալիքներին, որոնցով երեխան խաղում է և ուշադիր լինել:

Կապեք երեխայի խաղալիքները նրա նստատեղին

Երբ երեխան մանկասայլակի կամ մեքենայի նստատեղի մեջ է, փորձեք նրան հեշտ հասանելի տեղում խաղալիքներ կպցնել (կապեք դրանք կարճ լարերով այնպես, որ դրանք հանկարծ չփաթաթվեն նրա պարանոցին): Նա արագորեն կբացահայտի, որ ի հավելում առարկաները նետելուն, կարելի է դրանք նորից բռնել: Դա կկրկնապատկի նրա ուրախությունը և կկրճատի ձեր աշխատանքը:

Միասին մաքրություն արեք

Մի խնդրեք ձեր մանկիկին իր յուրաքանչյուր նետած իր գետնից վերցնել: “Դա անհաղթահարելի առաջադրանք է այդ տարիքի երեխայի համար..”,­ ասում է Լեիդերմանը: Դրա փոխարեն փորձեք միասին ծնկների վրա իջնել, և ներգրավեք նրան ձեզ օգնելուն, ասելով ՝ “Արի տեսնենք, թե ինչքան արագ կկարողանանք միասին իրերը հավաքել..” կամ “Կարո՞ղ ես ինձ օգնել գտնել  M&M –ի բոլոր դեղին հատիկները..” :

Լավ օրինակ ծառայեք

Կարիք չկա խուսափել պատահականորեն բարձը բազմոցից նետելուց, որպեսզի ձեր մանկիկին վատ օրինակ չծառայեք: Իրականում դուք կարող եք այնպիսի իրեր օգտագործել, որոնք սովորաբար ինքներդ եք նետում, որպեսզի ցույց տաք ՝ինչն է կարելի նետել և ինչը ոչ: Հաջորդ անգամ, որբ ձեր մանկիկը իր կնետի, որը չի կարելի, նրա հետ տնով մեկ էքսկուրսիա անց կացրեք ու ցույց տվեք նրան ինչը ուր նետել (օրինակ ՝ գուլպաներն ու կտորները զամբյուղի մեջ, խաղալիքները հատուկ պարկի մեջ):

Նստեք նրա հետ նրա ճաշի ժամերին

Սա մի փոքր փնթի ուտելու փուլ է, բայց դուք սովորաբար կարող եք ամենավատից խուսափել, եթե նստեք ձեր մանկիկի կողքին, երբ նա ուտում է: Այդ կերպ դուք ճիշտ տեղում կլինեք նրան նրբանկատորեն, բայց և հաստատակամ չի կարելի ասելու, երբ նա ցանկանա ուտելիքը ասյ ու այն կողմ նետել և հարկ եղած դեպում ափսեն ցած դնել

“Ծնողները պետք է միշտ իրենց երեխաների կողքին նստեն ուտելու ժամերին, որպեսզի խոսակցության մեջ ներգրավվեն և լավացնեն նրանց խոսակցական ունակությունները, ինչպես նաև լավագույն տարբերակն է վստահ լինել, որ ձեր մանկիկը ծամում է ուտելիքը կուլ տալուց առաջ և չի խեղդվի..” ,­ ասում է Լեիդերմանը:

Օգտագործեք մանկիկների համար նախատեսված սպասք

“Երբեք մի օգտագործեք ձեր չինական կերամիկան կամ այլ կոտրվող սպասք: Դրա փոխարեն օգտագործեք մանկիկների համար նախատեսված սպասք, հատուկ չթափվող բաժակներ, նաև այնպիսի սպասք, որ կարող է ամրանալ նրա կերակրման սեղանին: Նկատի ունեցեք ,որ չնայած կպչուն սպասքը լավ է կատարում իր ֆունկցիան ու մեկ անգամ բռնելով մանկիկը չի կարողանա պոկել ու գետին գցել այն, սակայն դա չի կանգնեցի մանկիկին ով, տեսնելով, որ սպասքը կպած է, կփորձի պոկել այն..” :

Անցեք փոքր չափաբաժինների

Դուք ավելի քիչ կծախսեք և ձեր մանկիկն էլ քիչ ,,ռազմամթերք.. կունենա, եթե նրան փոքր չափաբաժնով ուտելիք մատուցեք և կհետաձգեք նոր բան պատրաստելը, մինչը երեխան ամբողջը կուտի: “Մի ստիպեք ձեր մանկիկին ուտել ավելին , քան նա ցանկանում է, քանի դեռ ձեր մանկաբույժը չի ասել, որ երեխան զարգացման խնդիր ունի..”,­_ ասում է Լեիդերմանը:
Շատ երեխաներ չեն թափում ուտելիքը քանի դեռ չեն վերջացրել ուտելը ու չեն սկսել ձանձրանալ: Հետևաբար, անկախ նրանից, թե ինչքան է երեխան կերել, վերցրեք ուտելիքը երբ կուզենա այն շպրտել, ի նշան նրա, որ ուտելն ավարտված է և վեր կացրեք նրան կերակրման սեղանից:
Եթե մի փոքր ուտելիք ընկնում է նրա ձեռքից կամ պատահաբար կամ դիտավորյալ, փորձեք հեռատես լինել .ճիշտ է հատակին ընկած հացը կամ պանիրը կարող են ձեզ զայրացնել, չէ որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ինչ որ բան գցում ենք ձեռքից

http://www.babycenter.com/0_throwing_1200989.bc

Շնորհակալություն Անուլ Նիկողսյանին թարգմանության համար

 

Ինչպես խոսել երեխաների հետ. 25 խոսելու եղանակ, որ երեխաները կլսեն
Ինչպե՞ս նախապատրաստել Ձեր երեխային՝ կրտսեր քույր կամ եղբայր ունենալուն