Նորածնի մաշկի համառոտ ուղեցույց

  • 87
    Shares

Այս հոդվածը պարունակում է իրական նկարներ, որոնք կարող են տհաճ լինել:

Նորածինների մաշկը հակված է տարբեր տեսակի ցան կամ խնդիրներ ունենալուն: Լավ նորությունն այն է, որ դրանց մեծ մասը անվտանգ են և իրենք իրենց անցնում են: Այս ուղեցույցը երեխայի մաշկային խնդիրների մասին նախնական պատկերացում կազմելու համար է և չի կարող փոխարինել մասնագիտական բժշկական խորհրդատվությանը: Խորհուրդ ենք տալիս մաշկային խնդիրների դեպքում դիմել մանկաբույժի կամ մաշկաբանի օգնությանը:

baby.acneՆորածնի ակնե
Նորածնի ցանի կամ ակնեի պատճառը արգանդում եղած ժամանակ պտղի շփումն է մոր հորմոնների հետ: Այս ցանը բուժելու կարիք չկա, հարկավոր է միայն սպասել: Ցանը կարող է անցնել մի քանի շաբաթից կամ նույնիսկ ամսից: Նորածնի ակնե ունի երեխաների մոտ 40 տոկոսը, որը ի հայտ է գալիս երկու-երեք շաբաթականում և, սովորաբար, անցնում է մինչև վեց ամսական դառնալը: Այս ցանը կամ բշտիկները երեխային անհանգստություն չեն պատճառում և սպիեր չեն թողնում, եթե չփորձեք դրանք ճզմել: Լավագույն լուծումը մաշկի այդ հատվածը մաքուր պահելն է և չտրորելը:

hjjh

milia-3

Միլյա
Միլյան սպիտակ, 1-2 միլիմետրանոց փոքր բշտիկներ են՝ խցանված ճարպագեղձեր, որոնք սովորաբար լինում են երեխայի դեմքի վրա՝ քթի վրա և շուրջ, աչքի շուրջ, այտերին, դնչին և ճակատին: Երբ այդ ճարպագեղձերը լայնանում և բացվում են ծնվելուց մի քանի օր կամ շաբաթ հետո, միլյան անցնում է: Միլյա ունենում են երեխաների 50%: Խորհուրդ չի տրվում փորձել հեռացնել միլյաները, քանի որ կարող են հետքեր մնալ:

 

aaa

nevi.simplex

Nevi simplex կամ “արագիլի/հրեշտակի համբույր”
Nevi simplex-ը արյունատար անոթների ցանցեր են, որոնք կարող են լինել երեխայի աչքերի արանքում (“հրեշտակի համբույր”) կամ վզի հետևի մասում (“արագիլի համբույր”): Նման մաշկային նշանները ամենայն հավանականությամբ պայմանավորված են մայրական հորմոններով և երեխաների 95% դեպքում իրենք իրենց անցնում են մի քանի շաբաթում կամ ամսում: Հազվադեպ դեպքերում չեն անցնում:

aaa 

aaa

hgjh

dry.000.skinՉոր (թեփոտ) մաշկ
Չոր մաշկ կարող են ունենալ գրեթե բոլոր նորածինները, սակայն այն ավելի հաճախ է հանդիպում մի փոքր ուշ ծնվածների մոտ: Չոր մաշկի տակի մաշկը բացարձակ նորմալ, փափուկ և խոնավ է: Միակ խնամքը, որ չոր մաշկը պանաջում է, խոնավ պահելն է: Խոնավ պահեք նաև այն տարածությունը, որտեղ գտնվում է երեխան: Եթե չորացող մաշկը գնալով շատանում է, խորհրդակցեք մաշկաբանի կամ մանկաբույժի հետ:

aaa

jgh

aaa

mangolian.spotsՄոնղոլական կապտուկներ
Մոնղոլական կապտուկները շատ տարածված են թուխ մաշկ ունեցող երեխաների մոտ: Դրանք հարթ են և կապտա-մոխրագույն, և կարող են լինել և՛ մեծ, և՛ փոքր: Մոնղոլական կապտուկները առաջանում են երբ երեխայի մաշկի ձևավորման ժամանակ որոշ պիգմենտներ չեն կարողանում հասնել մաշկի վերին շերտ: Այս կապտուկները բացարձակ անվնաս են և անցնում են մինչև դպրոցական տարիքը: Ի՞նչ պետք է անել: Ոչինչ:

aaa

aaa

unnamed.000Գլխի մաշկախտ (cradle cap)
Գլխի մաշկախտը դեղնավուն կեղևի նման գոյացություն է երեխայի գլխի, իսկ երբեմն նաև ճակատի վրա, որը կարող է կարմիր բշտիկների նման տարածվել երեխայի դեմքին և ականջների հետևում: Այն պայմանավորված է երեխայի կպչուն մաշկային ճարպերի արտադրությամբ և անվտանգ է երեխայի համար: Գլխի մաշկախտը հիմնականում սկսվում է 1-2 ամսականում և ամբողջությամբ անցնում է մինչև մեկ տարեկան դառնալը, իսկ սովորաբար՝ շատ ավելի շուտ: Նման դեպքերում կարող եք կիրառել մաշկի խնամքի հետևյալ մեթոդը. շաբաթական մեկ կամ երկու անգամ՝ երեխային լողացնելուց մեկ ժամ առաջ նրա գլխին քսեք մանկական կամ այլ բուսական յուղ, որի օգնությամբ կեղևը հեշտությամբ կպոկվի մաշկից: Լողացնելու ժամանակ սկզբում թրջեք երեխայի գլուխը և շատ փափուկ սանրով մի քանի րոպե սանրեք գլխի մաշկը: Այնուհետև լավ լվացեք գլուխը մանկական շամպունով և չորացրեք փափուկ սրբիչով: Կարող եք օգտագործել հատուկ գլխի մաշկախտի համար նախատեսված մանկական շամպուններ: Խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե մաշկախտը չի թուլանում կամ տարածվում է երեխայի դեմքի վրա:

 

cafe.au.lait“Կաթնասուրճի” գունակային բծեր (Café-au-Lait Spots)
Այս նշանները ասիմետրիկ և մշտական բծեր են, որոնք կարող են տատանվել բաց շագանակագույնից (բեժ) մինչև մուգ շագանակագույն: Դրանք կարող են հայտնվել երեխայի մարմնի տարբեր մասերում՝ կյանքի առաջին մի քանի տարիներին: Ժամանակի ընթացքում այդ բծերը կարող են մեծանալ և փոխել գույնը: Դրանք հիմնականում անվնաս են, սակայն պետք է ուշադիր լինել չափսին և քանակին, քանի որ, եթե երեխան ունի վեց նման նշան, որոնք 2.5 սմ-ից մեծ են, ապա դա կարող է լինել նեյրոֆիբրոմատոզի ախտանիշ:

hhh

aaa

heat.rashՔրտնխաշ
Քրտնխաշը նման է փոքր կարմիր բշտիկների կամ ցանի և հայտնվում է երեխայի մարմնի այն մասերում, որտեղ երեխայի մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է՝ վզի մաշկի ծալքերում, տակդիրի տակ գտնվող հատվածում, թևատակերին և այլն: Խնամելու համար պետք է չոր պահել մարմնի այդ մասերը և երեխային ավելի բարակ հագցնել: Քրտնխաշը անվնաս է, սակայն կարող է երեխայի համար տհաճ լինել՝ քոր պատճառելով: Եթե քրտնխաշը գնալով շատանում է, խորհրդակցեք մանկաբույժի հետ:

cxw

aahhhnnhyyy

Հեմանգիոմա
Փափուկ և ելակի նման այս բշտիկը, որը կարող է առաջանալ երեխայի գլխի վրա, դնչին, կամ մեջքի վերևի մասում, շատ տարածված երևույթ է և անցնում է մինչև դպրոցական տարիքը: Հեմանգիոմայի չափսը կարող է տարբեր լինել: Հեմանգիոման առաջանում է պտղի ձևավորման ժամանակ երբ դեռ թերզարգացած արյունատար երակները և մազանոթները պոկվում են արյան շրջանառության համակարգից: Լավագույն տարբերակն է՝ թողնել, որ հեմանգիոման անցնի ինքն իրեն, սակայն եթե այն շարունակում է աճել, բորբոքվում է, արնահոսում է, կամ սկսում է խանգարել երեխայի տեսողությանը կամ սնվելուն, ապա պետք է հեռացնել: Խորհրդակցե՛ք համապատասխան բժշկի հետ:

hhh

oral thrushՍնկային խնդիրներ
Սնկային հիվանդությունները կարող են մի քանի ձևով արտահայտվել: Լեզվի վրա առաջացած սնկային հիվանդությունը կոչվում է կաթնախտ, որը չորացած կաթի կամ սպիտակ փառի տեսք ունի, սակայն կաթի նման հեշտ չի մաքրվում: Կաթնախտի համար կարդացեք “Կաթնախտ. դա՞ է պտուկների ցավի պատճառը” հոդվածը: Տակդիրի հատվածում սնկային խնդիրները (կանդիդոզ) արտահայտվում են ուժեղ կարմիր ցանի տեսքով: Սնկային հիվանդությունները շատ են սիրում խոնավ միջավայր: Կանդիդոզը բուժվում է հակասնկային միջոցներով: Սնկային հիվանդություն կասկածելու դեպքում անմիջապես դիմեք մանկաբույժի օգնությանը:

Մանկական էկզեմայի մասին կորող եք կարդալ “Մանկական էկզեմա” հոդվածում:

Ցանկացած մաշկային խնդրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժի կամ մանկական մաշկաբանի օգնությանը:

 

Նյութը թարգմանվել է հետևյալ աղբյուրներից՝
http://www.webmd.com/parenting/baby/baby-skin-rashes
http://www.whattoexpect.com/first-year/photo-gallery/baby-skin-conditions.aspx#16
http://www.webmd.com/parenting/baby/baby-eczema-questions-answers
http://www.webmd.com/skin-problems-and-treatments/eczema/child-eczema-14/allergies
"Տակդիրի" ցան
Մանկական էկզեմա

  • 87
    Shares

Leave a Comment