Նստատեղը գնելուց առաջ…

  • 4
    Shares

Նախքան գնելը 

  • Պարզեք ձեր երեխայի քաշը և հասակը։ Այդ տվյալների հիման վրա որոշեք՝ որ խմբի նստատեղ պետք է գնել։ Սա շատ կարևոր է։ Նույնիսկ ամենաթանկ և ամենաորակյալ նստատեղը չի կարող կատարել իր դերը, եթե այն չի համապատասխանում Ձեր երեխային։ Նստատեղի խումբը որոշելու համար կարդացեք հետևյալ հոդվածը. http://kksenyak.am/նստատեղերի-խմբերը/
  • Ընտրեք նստատեղը։ Ցանկալի է, որ նստատեղը անցած լինի հատուկ հսկողությամբ կանխամտածված վթարի թեսթ և համապատասխանի եվրոպական որակի չափանիշներին՝ ECE R44/04, i-size R129: Ուշադրություն դարձրեք, որ նստատեղի ուսագոտիները անցնեն երեխայի ուսերի վրայով, այլ ոչ վզին քիփ։ Ներքևի հատվածում գոտիները պետք է անցնեն կոնքերի վրայով։ Ոչ մի դեպքում գոտին չպետք է անցնի որովայնի վրայով, որովհետև վթարի դեպքում գոտին կարող է սեղմել որովայնը և ներքին օրգանների արյունահոսության պատճառ դառնալ։
  • Ստուգեք՝ արդյոք նստատեղը կարող է տեղադրվել Ձեր կամ ցանկացած այլ անձի մեքենայի մեջ, որը երեխային տեղափոխելու է։ Դուք կարող եք դա անել նստատեղի և ավտոմեքենայի կայքերը ստուգելով։ Եթե նման տեղեկատվություն չեք կարողանում գտնել, ապա տեղադրեք նստատեղը խանութի աշխատակցի օգնությամբ։ Մեքենայի նստարանի խորությունը, ամրագոտու երկարությունը կամ նստարանների միջև ընկած տարածությունը և այլն կարող են խոչընդոտ հանդիսանալ ձեր ընտրած նստատեղը ամրացնլու համար։
  • Փորձեք կոճկել և արձակել ուսագոտիները։ Համոզվեք, որ դա չափազանց դժվար չէ Ձեզ համար։ 
  • Հարմարավետության համար գնեք նստատեղ, որի ծածկոցը հարթ է։ Փշուրները և փոշին կհավաքվեն ցանկացած խորդուբորդ կտորի ծալքերում։ Լավ կլինի, եթե նստատեղի ծածկոցը հնարավոր լինի հանել և լվանալ։ 
  • Գնելուց հետո գրանցեք ձեր նստատեղը արտադրողի կայքում։ Եթե նստատեղի հետ որևէ խնդիր լինի, նա կկարողանա Ձեզ հետ արագ կապ հաստատել։

 

 

Նախքան օգտագործված նստատեղ գնելը

Խորհուրդ չի տրվում գնել օգտագործված նստատեղ։ Սակայն, եթե ցանկանում եք այդպիսի նստատեղ գնել, ապա ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին։

  • Քանի որ նստատեղի օգտագործման ժամկետը սահմանափակ է, պարզեք՝ քանի տարի է այն արդեն օգտագործվել, ապա արտադրողի կայքում ստուգեք օգտագործման ժամկետը։ 
  • Հարցրեք՝ ավտոմեքենան երբևէ վթարի ենթարկվել է, թէ ոչ։ Նույնիսկ ամենաթեթև վթարը (10կմժ արագությամբ) կարող է թուլացնել նստատեղը և նվազեցնել դրա ապահովությունը։ Եթե մեքենան վթարի ենթարկվել է, մի գնեք այդ նստատեղը։
  • Մի գնեք նստատեղը, եթե այն վնասված է կամ եթե դրա վրայից որևէ մաս է պակասում` բարձիկները, գլխի հենակը և այլն։

 

Բարի և անփորձանք ճանապարհ:

 

Կազմել է ` Լիանա Ղազարյանը

Խմբագրել է` Ժաննա Մինասյանը

 

Ինչին ուշադրություն դարձնել երեխային նստեցնելիս
Տեղադրման կանոնները

  • 4
    Shares