Որո՞նք են երեխայիս կրծքով կերակրելու առավելությունները


Կրծքով կերակրելը շատ առավելություններ ունի:Մարդկային կաթը պարունակում է հատուկ սնուցիչներ, որոնց կարիքը ունեն երեխաները աճելու համար՝ ֆիզիկապես մեծանալու և հասունանալու իմաստով: Ձեր կաթը ստեղծված է հատուկ ձեր երեխայի համար: Հետազոտությունները ապացուցում են մայրական արժեքի գերկարևորությունը երեխայի, մոր, ընտանիքների և շրջակա միջավայրի համար:

Առավելությունները երեխայի համար

<<Կրծքով կերակրելու կանացի արվեստը>> գրքի 7-րդ հրատարակության 18 գլուխը՝ <<Մարդկային կաթ մարդկանց երեխաների համար>> վերնագրով փաստում է կրծքով կերակրելու առավելությունները, մասնավորպես՝ երեխային հիվանդություններից պաշտպանելու համար անհրաժեշտ հակամարմինների աառկայության իմաստով: Օրինակ, Ֆիլիպիններում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ <<Շնչառական ուղիների հիվանդություններից և լուծից մահացությունը տաս անգամ ավելի շատ է կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում միայն արհեստական կաթով սնվող երեխաների մոտ քան ամբողջությամբ կամ մասնակի կրծքով սնվող երեխաների մոտ>>: Կրծքով կերակրվող երեխաները ալերգիաների կամ կարիեսի առավել քիչ հավանականություն ունեն: Կրծքով կերակրվողների մոտ ավելի լավ են զարգանում ծնոտը, ատամները և խոսքը, ինչպես նաև ողջ դեմքի մկանները: Սա նշանակում է, որ արհեստականով սնված մարդիկ ավելի հաճախ են այցելելու բժիշկների և ատամնաբույժերի:

Առավելությունները մոր համար

<<Կրծքով կերակրելու կանացի արվեստը>> գրքի 18-րդ գլուխը՝ <<Ինչպես է կրծքով կերակրելը ազդում մոր վրա>, նկարագրում է կրծքով կերակրելու ֆիզիկական առավելությունները ինչպիսին են կրծքի քաղցկեղի և ձվարանների քաղցկեղի ցածր տոկոսը կրծքով կերակրող կանանց մոտ: Կրծքով կերակրելը նաև ժամանակ է խնայում, որը ևս շատ կարևոր է: Կրծքով կերակրելուց դուք ձեր երեխային ի վիճակի կլինեք կերակրել նույնիսկ այն դեպքերում, երբ ձեռքի տակ ջուր կամ ուտելիք չկա:

Առավելությունները գործատուների համար

Կրծքով կերակրվող երեխաները ավելի առողջ երեխաներ են. այսպիսով, մայրերը, որոնք տանից դուրս են աշխատում ավելի քիչ են բացակայում աշխատանքից: Սա ապացուցված է <<Կրծքով կերակրելու մասին պատասխանների գրքի>> երրորդ հրատարակության 242 էջում ներկայացված ուսումնասիրության արդյունքներով:

Առավելությունները շրջակա միջավայրի համար

Դիա Միշելի <<Հպանցիկ հայացք կրծքով կերակրելու դեռևս ամենահեղափախական տարվան>> հոդվածում նա նկարագրում է թե ինչպես է կրծքով կերակրելը կրճատում արհեստական կերերի փաթեթավորման և վերամշակման արդյունքում առաջացող բնությունն աղտոտող թափոնները:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/advantages.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Կրծքով կերակրելու 24 առավելությունները մոր և երեխայի համար
Որո՞նք են մանկահասակ երեխայիս (1-3 տարեկան) կրծքով կերակրելու առավելությունները