Որո՞նք են մանկահասակ երեխայիս (1-3 տարեկան) կրծքով կերակրելու առավելությունները


201211063338131977.jpgԱյս տարիքի երեխաները կուրծք ուտելու պատճառներից շատերը նույնն են ինչ ավելի փոքր տարիքի երեխաներինը՝ սննդի, հանգստության, անվտանգության ազգացումների, ինչպես նաև խաղաղվելու և մխիթարվելու համար: Մայրեր կերակրում են մանկահասակ րեխաներին մոտավորապես նույն պատճառներով ինչ ավելի փոքրերին՝ հասկանում են երեխայի կարիքները, հաճույք են ստանում իրար մոտ լինելու զգացումից, ցանկանում են հանգստության զգացում պարգևել, ինչպես նաև հասկանում են առավելությունները երեխայի առողջության համար: Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան այժմ խորհուրդ է տալիս, որ ՝ <<Կրծքով կերակրելը շարունակել առնվազն երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում և դրանից հետո այնքան երկար, որքան փոխադարձաբար ցանկանում են և՛ մայրը, և՛ երեխան>>: Առողջապահական միջազգային կազմակերությունը և ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը խորհուրդ են տալիս, որ երեխաները կերակրվեն կրծքով առնվազն երկու տարի:

Այս տարիքում կրծքով կերակրելը օգնում է երեխային հասունանալ: Չնայած որոշ փորձագետներ ասում են, որ մանկահասակ երեխան կարող է դժվարություններ ունենալ ինքնուրույն դառնալու հարցում, եթե կրծքից չկտրեն, մորը “կպած” երեխաներին ինքնուրույնության բարձր աստիճան ենթադրող իրավիճակում ժամանակից շուտ դնելը կարող է վտանգավոր լինել: Այս տարիքի երեխաները կարիք ունեն մորից կախված լինելու, և դա մի պահանջ է, որը պետք է բավարարել: Կրծքով կերակրելու միջոցով մորը մոտիկ լինել կարողանալը լավագույն տարբերակն է նման երեխաներին օգնելու, որ նրանք զգացմունքային տեսանկյունից հանգիստ մեծանան:

Կրծքով կերակրելը երեխային կարող է օգնել հասկանալ ինչ է կարգապահությունը: Կարգապահությունը դա երեխային սովորեցնելն է, թե որն է ճիշտը և լավը, այլ ոչ թե նրան նորմալ վարքի համար պատժելը: Կարգապահության յարցում երեխային օգնելը կօգնի որպես լավը ընկալել ինքն իրեն և իրեն շրջապատող աշխարհը, քանի որ նրա կարիքները բավարարվում են:

Ինչպես փոքր երեխաների, այնպես էլ մի փոքր մեծերի համար կրծքով կերակրվելը առողջության տեսանկյունից առավելություններ ունի: Ձեր կաթը շարունակում է նրան տալ վիտամիններ և իմունային հատկանիշներ, որոնք երեխային պաշտպանում են հիվանդություններից և ալերգիաներից: Եթե ձեր երեխան հիվանդանում է, կերակրելը օգնում է նրան խաղաղվել: Իրականում, այս տարիքի երեխան, որը ստամոքսի խնդիրներ ունի կարող է լավ մարսել միայն մայրական կաթը:

Երեխաները մեծ աշխարհ ճանաչելու խնդիր ունեն, և նրանց կրծքով կերակրելը տալիս է նրանց և մայրերին հանգստի հնարավորություն:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/advantagetoddler.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Որո՞նք են երեխայիս կրծքով կերակրելու առավելությունները
Կարո՞ղ է կրծքով կերակրելը կանխարգել հիվանդություններ