Որքա՞ն կրծքի կաթ է անհրաժեշտ երեխայիս


Շատ մայրեր ցանկանում են իմանալ, թե որքան կթած կաթ թողնեն իրենց բալիկներին, եթե մի քանի ժամով բացակայելու են:

Միայն կրծքով կերակրվող երեխաների դեպքում կաթի քանակը կտրուկ աճում է առաջին մի քանի շաբաթվա ընթացքում և հետո մեկ ամսականից մինչև վեց ամսականը մնում է նույնը: Բացառություն են կազմում կտրուկ աճի օրերը, երբ երեխաները սկսում են ավելի շատ կաթ պահանջել: Կրծքով կերակրելու վերաբերյալ ժամանակակից ուսումնասիրությունները չեն հայտնաբերել կաթի քանակի ավելացում մեկից վեցերորդ ամիսների ընթացքում: Վեց ամսականից հետո կրծքի կաթի քանակը պայմանավորվում է երեխայի հավելյալ սնունդի քանակով և գնալով նվազում է:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացառապես կրծքով սնվող մեկից վեց ամսական երեխաները օրական միջինում 750մլ կաթ են խմում: Կաթի քանակը տատանվում է օրական 570-900 մլ:

Հիմնվելով այս թվերի վրա՝ կարող ենք հասկանալ, թե միջինում որքան կաթ կխմի երեխան մեկ կերակրման ժամանակ:

Հաշվեք, թե երեխան օրական (24 ժամ) քանի անգամ է ուտում,

  • Բաժանեք 750-ը այդ թվով,
  • Ստացեք կաթի այն քանակը, որը կխմի ձեր երեխան մեր կերակրելու ընթացքում:

Օրինակ: Եթե ձեր երեխան օրվա մեջ կուրծք է ուտում ութ անգամ, ապա կարող եք հաշվել, որ նա մեկ ուտելուց կխմի մոտավորապես 94մլ կաթ: (750/8=93.75).

եց ամսականից մինչև մեկ տարեկանը երեխայի խմած կրծքի կաթի քանակը սկսում է նվազել, սակայն այն շարունակում է մնալ երեխայի սննդի հիմնական աղբյուրը: Ամեն դեպքում, տարբեր երեխաներ տարբեր չափով են այս տարիքում հավելյալ ուտում, հետևաբար նրանց կաթի քանակն էլ է տարբեր: Ուսումնասիրություններից մեկը ցույց է տալիս, որ յոթ ամսականում օրական խմած կրծքի կաթի միջին քանակ կազմում է 875 մլ, իսկ 11-16 ամսականում՝ 550 մլ:

Մի շարք այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ 12-ից 24 ամսականում երեխաները միջինում խմում են 400-550 մլ, իսկ 24-ից 36 ամսականում՝ օրական 300-360 մլ:

Հիշե՛ք, որ երեխաները օրվա տարբեր ժամերին կարող են տարբեր քանակությամբ կաթ խմել, մոտավորապես այնպես ինչպես անում են մեծերը: Ուշադիր եղեք երեխայի վարքին, այլ ոչ թե համոզեք վերջացնել շիշը:

Եթե ձեր երեխան խմում է շատ ավելի շատ քան վերը նկարագրված միջին թվերն են, ապա հնարավոր է, որ նա չափից շատ կաթ է ստանում, երբ դուք հեռու եք: Չափից շատ ուտելուն նպաստում են հետևյալ գործոնները՝

  • Արագ հոսքով ծծակները: Միշտ օգտագործեք ամենադանդաղ հոսքով ծծակները: Նույնիսկ ամենադանդաղ հոսքով ծծակի դեպքում անհրաժեշտ է երեխային շշով կերակրել հատուկ արագությամբ, որը նրան հնարավորություն կտա կառավարել կաթի հոսքը շշից:
  • Շշով կերակրելը երեխայի դայակի կամ նայողի համար երեխային հանգստացնելու միջոց է դարձել: Որոշ դայակներ կարող են երեխային կերակրել ամեն անգամ, երբ նա անհանգիստ է կամ ձայն է հանում: Պետք է նրանց ասել, որ նման դեպքերում նախ ստուգեն, թե արդյոք երեխան ոչ թե սոված է, այլ ուրիշ խնդիրներ/կարիքներ ունի:
  • Երեխան ծծելու կարիք ունի: Երեխաները շատ ուժեղ ծծելու կարիք ունեն, որը էլ ավելի է սրվում, երբ մայրը հեռու է: Կրծքից սնվելուց երեխան կարող է կառավարել կաթի հոսքը և մինիմալ կաթ քաշել, եթե ընդամենը ծծելու այլ ոչ թե քաղցը հագեցնելու կարիք ունի: Շշից խմելուց նա դա անել չի կարող, և կարող է շարունակել մեծ քանակությամբ կաթ խմել, երբ արդեն հագեցրել է քաղցը և ընդամենը ծծել է ուզում: Նման դեպքերում ճիշտ կլինի երեխային ծծելու համար տալ մատ կամ ծծակ:

Եթե երեխան զգալիորեն ավելի քիչ կաթ է ստանում քան անհրաժեշտ է, հնարավոր է, որ օրվա ընթացքում երեխան վերցնում է իրեն անհրաժեշտ մինիմալ կաթը սոված չմնալու համար, իսկ հետո սպասում է, որ մայրը վերադառնա և կուրծք տա: Սա անգլերեն կոչվում է reverse-cycling: Նման դեպքերում երեխաները սկսում են ավելի հաճախ և երկար կուրծք ուտել, քան առաջ: Որոշ մայրեր նույնիսկ նման վարքը քաջալերում են, որ ստիպված չլինեն շատ կթել օրվա ընթացքում:

Եթե ձեր երեխան նման վարք է ցուցաբերում, հետևե՛ք այս խորհուրդներին՝

  • Համբերատար եղեք: Մի լարվեք: Ընդունեք դա որպես կոմպլիմենտ. երեխան ձեզ է նախնտրում:
  • Քիչ կաթ լցրեք ամեն շշի մեջ, որպեսզի չկերած կաթը թափելու կարիք չլինի:
  • Եթե անհանգիստ եք, որ երեխան չի կարող այդքան երկար առանց կաթ մնալ, հիշե՛ք, որ որոշ երեխաներ գիշերը ութ ժամ քնում են, իսկ մայրերը այդ ընթացքում նրանց ուտելու մասին չեն անհանգստանում: Հետևեք թաց տակդիրներին՝ համոզվելու համար, որ երեխան բավարար չափով կաթ է ստանում:
  • Ստեղծեք պայմաններ, որ երեխան այնքան կուրծք ուտի, որքան ցանկանում է, երբ միասին եք:

Միջինում օրական որքան կրծքի կաթ է անհրաժեշտ երեխային: Հիշեք, որ կրծքով կերակրվելու դեպքում կարևոր է կերակրելու անգամների թիվը, իսկ այս աղյուսակը օգտակար է կրծքի կաթը կթելու դեպքում:

Արհեստական կերի դեպքում, երեխայի խմած կաթի քանակը որոշելու շատ ճանապարհներ կան: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ մեթոդները գերագնահատում են առաջին շաբաթներից հետո երեխային անհրաժեշտ կաթի քանակը: Ժամանակակից հետազոտություններւ ցույց են տալիս, որ կրծքի կաթի դեպքում, առաջին ամսից հետո երեխայի խմած կաթի քանակը մոտավորպես նույնն է մնում անկախ տարիքից և քաշից:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/pumpingmoms/pumping/milkcalc/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Չեմ կարողանում բավարար քանակով կաթ կթել. ի՞նչ անեմ

1 thought on “Որքա՞ն կրծքի կաթ է անհրաժեշտ երեխայիս

Comments are closed.