Ի՞նչն է լավ երեխայի ուղեղի զարգացման համար


-Բ. Լաուրա. Աղջիկս 7 ամսական է, և ես կցանկանայի իմանալ՝ ինչպե՞ս օրը ճիշտ անցկացնեմ նրա հետ. որքա՞ն է անհրաժեշտ, որ նա միայնակ խաղա, և ի՞նչ խաղեր: Արդյոք կա՞ն հիմնական խաղալիքներ և այլն։ Ես շատ հետևողական եմ, սակայն կուզենայի համոզվել, արդյո՞ք օգտակար գործունեություն եմ իրականացնում նրա համար։ Նա ընդունակ է,բայց կուզենայի ավելի զարգացնել նրան՝ առանց չափազանց խստություն դրսևորելու: Ուզում եմ համոզված լինել, որ նրա հետ անցկացրած ամեն րոպեն արժեքավոր է։ Շնորհակալություն

 

-Որքան երջանիկ է Ձեր աղջիկը, որ ունի Ձեզ նման մայր,ով ցանկանում է իր բալիկի համար առողջ զարգացում։ Ես հիանում եմ, որ Ձեր ամեն մի րոպեն նվիրում եք նրան:

Երեխաները մեծերի ներկայության կարիքը շատ ունեն, ովքեր պատասխանատու են իրենց կարիքների համար, սակայն դա պատճառ չպետք է դառնա, որ իրենց ամբողջ կյանքն անցկացնեն ծնողների հետ։ Այդ փոքրիկ մարդուկները հակված են զարգանալու՝ շփվելով իրենց սիրելի մարդկանց հետ, պահպանելով ընտանիքը և հանրային կյանքը։ Դա նշանակում է, որ այն, ինչի կարիքը ունի ձեր փոքրիկը, իրականում ձեր կողմից տրված ուրախությունը, սերն ու ջերմությունն են և առօրեան ձեզ հետ կիսելը ։

Ուստի, խնդրում եմ, կիսեք ձեր կյանքը ձեր փոքրիկի հետ, բայց մի կենտրոնացեք նրա վրա ամեն վայրկյան։ Այլ կերպ ասած, նա պետք է իմանա, որ դուք կլինեք նրա կողքին, երբ նա Ձեր կարիքն ունենա։ Բայց նաև ճիշտ չէ, որ զգա, որ ինքը միշտ ուշադրության կենտրոնում է։ Դուք պետք է մտածեք այս մասին, որպես պատասխանատու ծնող, քանի որ պատասխանատու եք նրա կարիքների համար և պարտավոր եք այնպես կառուցել նրա շրջապատը, որ նա կարողանա բացահայտել այն և բարգավաճել։ Բայց նաև նրա փոխարեն մի որոշեք, քանի որ այդ տեսակ ճնշումը կարող է ցանկացած երեխայի մտահոգել։

Եվ այսպես, շատ կարևոր է պատասխանատու լինել ձեր աղջկա կարիքների համար, կերակրել, երբ սոված է, ստեղծել հնարավորություն քնելու, երբ հոգնած է և թույլ տալ նրան բացահայտել մայթում բզզացող բզեզին։ Բայց նա չպետք է զգա, որ դուք միշտ հետևում եք նրան և ասել՝ «Ի՞նչ պետք է հիմա անենք»: Ստեղծեք գրաֆիկ, որը կաշխատի նրա օգտին և համոզված եղեք, որ նա ավելի ապահով կլինի հետագա ահելիքներն իմանալով։ (Առավոտյան մայրիկը լվանում է ամանները, ես մոտերքում խաղում եմ իմ խաղալիքներով, այնուհետև գնում ենք դուրս հանձնարարությունները կատարելու)։

Այս ամենից հետո զբաղեցրեք բալիկին, քանի որ երեխայի ուղեղը զգայական «ռմբակոծման» կարիք չունի։ Նա իր ճանաչողական զարգացումը կգտնի առօրեա կյանքում, բայց և այնպեսմ, կարիք էլ չունի շփվելու հատուկ մարդկանց հետ։ Փոքրիկը ձեր միջոցով է բացահայտում աշխարհը և հետևում է ձեզ՝ հասկանալու՝ ինչպես մեկնաբանի իր ցանկությունները։ Երբ նա «համագործակցում» է ձեզ հետ, նրա ուղեղը նյարդային կապերով կապվում է կյանքի ռիթմին։

 

Եվ այսպես, փոքրիկի ինտելեկտուալ զարգացումը կառուցվում է էմոցիոնալ դաշտի հիմքում։ Դա նշանակում է, որ ձեր հիմնական ուշադրությունը պետք է սևեռվի երեխային ուրախացնելու վրա, գրավեք եւ արձագանքեք նրան, ցույց տվեք փոքրիկին աշխարհը և հանգստացրեք, երբ նա մտահոգվում է ինչ-որ բաների շուրջ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մտավոր, էմոցիոնալ և ֆիզիկապես ավելի զարգացած են այն երեխաները, որոնց մայրերն ավելի ուշադիր, պատասխանատու և ջերմորեն են զբաղվել նրանց հետ։

Երեխան ամենևին էլ կարիք չունի, որ դուք կենտրոնանաք նրա մտավոր զարգացման վրա և անցկացնեք ինչ-որ ինտելեկտուալ արաջադրանքներ։ Երեխան մեծ մտավոր զարգացում կապրի՝ թաքնվածը գտնելով, պահարանի ամանները քաշքշելով և, ի վերջո, շփվելով մարդկանց հետ։

Դուք հավանաբար լսած կլինեք, որ ընթերցանությունը լավ է երեխայի համար և, անշուշտ, դա այդպես է։ Ներգրավվեք նրան ձեր առօրեա գործերում՝ լվացած շորեր ծալել, ամանների լվանալ, ճաշ պատրաստել։

Շուտով ձեր դուստրը կսկսի չոչ անել և նա կցանկանա ուսումնասիրել ամեն ինչ: Հարկ է նշել, որ այն երեխաներին, որոնց շատ հաճախ ասում ենք «ոչ», նրանք սովորում են մտածել ոչ կաղապարված: Եթե ուզում եք տալ ձեր աղջկան բանական օգնություն, երեխային բավարարող ապացույցներ և վերահսկելու ունակություն, ապա տվեք նրան հետաքրքրություն՝ ուսումնասիրություններում ազատ իշխելու: Դա նշանակում է, որ դուք ստիպված կլինեք մի քանի ամիս ամեն օր շարունակ դասավորել գրքերը դարակների վրա, սակայն շուտով նրա այդ տարիքն էլ կանցնի և կգա հաջորդը ու նա կհանգի այն եզրակացության, որ աշխարհը իրոք արժե լավ ուսումնասիրել և որ ոչինչ չի կարող նրան կանգնեցնել:

Երեխաները սիրում են պատկերների փոփոխություններ: Եթե նա հոգնել է իր տեղում նստելուց ու իր խաղալիքներով խաղալուց, ապա տարեք նրան զբոսանքի: Եթե նա անհանգիստ է իր պարսատիկում, թույլ տվեք նրան խաղալ հատակին, փորձել շրջվել ու բացահայտել իր մարմինը մինչև իր ձեռքերը և ոտքերը: Եթե նա չի ցանկանում մնալ միայնակ իր սեփական իրերի հետ, մինչ դուք մաքրում եք լոգարանը, ապա ընդմիջում արեք և թույլ տվեք նրան խաղալ ջրի հետ ձեզ հետ միասին: Երեխաները սիրում են հետևել, թե ինչպես է ամեն ինչ կատարվում, որը ծնողների հետ շփումից հետո, իրենց համար երկրորդ հմայվածությունն է:

Արդյո՞ք արժե անցկացնել նրա հետ ուղեղի զարգացման խաղեր:

Անշուշտ, դրանում ոչ մի վնաս չկա, բայց դրանք պետք է լինեն փոխազդող և տարիքին համապատասխան, ինչը նշանակում է զգայական, և ոչ միայն ճանաչողական: Փորձեք երգել նրա համար, խաղալ նրա հետ ծափիկ-ծափիկ, մերսել նրան, դնել տարբեր տեսակի երաժշտություն, պարել նրա հետ: Համոզվեք, որ նա ունի բազմաթիվ հնարավորություններ՝ շփվելու այլ նորածինների և երեխաների հետ: Եթե դուք այլևս ոչ մի գաղափար չունեք ժամանակ տրամադրեք եւ այցելեք գրախանութ՝ ուսումնասիրելու երեխաների համար նախատեսված գրքերը: Գոյություն ունեն շատ գրքեր, որոնք առաջարկում են կոնկրետ գաղափարներ խաղերի համար: Վերջերս նկատել եմ, որ Julie Hagstrom-ի դասական «Խաղեր նորածինների համար» արված պատճեններն առցանց վաճառվում են (Նա նաև հանդիսանում է Toddlers Play խաղերի հեղինակը):

Արդյո՞ք արժե թույլ տալ երեխային դիտել «փոքրիկ Էյնշտենի» տեսանյութերը:

Իրականում, փորձագետներն արգելում են դա: Նախևառաջ, այն երեխաները, ովքեր դիտում են որևէ տեսանյութ, ավելի քիչ ժամանակ են ծախսում իրական մարդկանց հետ շփվելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրենց լեզվի զարգացումը դրանից դանդաղում է, և կան կասկածներ, որ վերջինս էլ առարջացնում է այլ դանդաղեցման հետևանքներ:

Եվ երկրորդ, էկրաններին հետևելը փոխում է ուղեղի զարգացումը: Մենք դեռևս բավականաչափ չգիտենք, բայց էկրանի օգտագործումը վաղ տարիներին, երբ ուղեղը սկսում է արագ ձևավորվել, անշուշտ կապված է եղել ավելի կարճ համակենտրոնացման ակնթարթների հետ:

Ամեն պահը հիշելը սքանչելի գաղափար է, բայց դուք չեք ցանկանում սովորեցնել ձեր երեխային, որ ամեն պահ գործուն լինելն ամենակարևոր բանն է: Ամեն պահ ձեր երեխայի հետ անցկացնելը չի նշանակում լինել միշտ զբաղված: Երեխաները ոչ մի օգուտ չեն քաղում շատ քաջալերանքից: Նրանք ձեզ հետ շփվելու շատ մեծ կարիք ունեն, բայց նրանք նաև շատ ժամանակ են ցանկանում անցկացնել խաղալով իրենց մատների հետ, լսելով երաժշտություն, նայելով փոշու հատիկներին լույսի փայլատակման մեջ, և պարզապես հասկանալու, թե ինչպես են իրենց մկաններն աշխատում: Նրանց պետք չէ, որ մենք արագ շտապելով ներս մտնենք և ցույց տանք,որ այստեղ ենք, փորձել սովորեցնել նրանց ինչ -որ բան, կամ զբաղեցնել նրանց: Նրանք արդեն իսկ զբաղված են: Բոլոր երեխաներն էլ ցանկանում են խաղալ մեր ներկայությանբ, բայց առանց մեր միջամտության: Սովորել միայնակ գործելը շատ կարևոր զարգացման ձեռքբերում է:

Ձեր դուստրը հաջողակ երեխա է: Քանի դեռ դուք հետևում եք նրա առաջընթացներին, դուք կկարողանաք հասկանալ, թե ինչ է նա արտահայտում, և կկարողանաք տալ նրան այն, ինչի կարիքը նա ունի: Վայելեք նրան, և գանձի պես փայփայեք : Գիտակցել, որ մենք վայելում ենք նրանց ներկայությունը, հավանաբար այն է, ինչի կարիքը երեխաներն ամենից շատն ունեն:

 

http://www.ahaparenting.com/ages-stages/babies/baby-activities-SAHM-stimulation

Թարգմանեց Շողեր Մուրադյանը

խմբագրեց Լիլիթ Գյուլումյանը

 

 

9 քայլ դեպի առավել արդյունավետ ծնող դառնալը
Ինչպես արձագանքել կրծքով կերակրելու մասին քննադատությանը