Ուղեցույց հղիների, կերակրող մայրերի և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ


6fec5c_7799d1dd2bdf4f9886ce45b2c667212b.jpg_srb_p_317_448_75_22_0.50_1.20_0.00_jpg_srbԿյանքի առաջին 1000 օրը, որ ներառում է  ներարգանդային զարգացման 9 ամիսը և  ծնունդին հաջորդող 2 տարին, կանխորոշում է անհատի առողջական հեռանկարները հետագա ողջ կյանքի համար։ Այսպիսով, կյանքի առաջին 1000  օրը հնարավորությունների շրջան է, երբ Դուք կարող եք փոխել Ձեր երեխայի ապագան։ Ճիշտ սնվե՛ք և պահպանե՛ք առողջ ապրելակերպ հղիության ընթացքում։ Ճիշտ կերակրե՛ք Ձեր  մանկանը. բացառապես կրծքով կերակրե՛ք նրան մինչև 6 ամսականը, իսկ այնուհետև սննդարար ու ապահով հավելյալ սնունդ տվե՛ք՝ շարունակելով կրծքով սնուցումը մինչև 2 տարեկանը։Ձեզ ենք ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ուղեցույցը հղիների, կերակրող մայրերի և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ:    Ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ:

 Կարո՞ղ եմ աղ ավելացնել երեխայի ճաշիկների մեջ
Ե՞րբ է ցանկալի երեխային սկսել տալ հավելյալ սնունդ