Չեմ կարողանում բավարար քանակով կաթ կթել. ի՞նչ անեմ

  • 46
    Shares

pump-milk_Mrs_Flinger-flickrԿրծքի կաթի քանակը կարող է տարբեր լինել օրվա տարբեր ժամերին, ինչպես նաև տարբեր շաբաթների և ամիսների ընթացքում: Քանի դեռ երեխան կուրծք է ուտում ըստ պահանջի, ձեր կաթի առաջարկը համապատասխանելու է նրա կարիքներին: Սակայն, եթե մայրը կես դրույքով կամ ամբողջ դրույքով աշխատում է և պետք է կթի, կթած կաթի քանակը կարող է խնդիր դառնալ:

  • Այն, որ դուք կարող եք տեսնել կթած կաթի քանակի շատ կամ քիչ լինելը, ձեզ հավելյալ անհանգստություն է պատճառում, նույնիսկ եթե քանակը նորմալ է:
  • Կթող մայրերը սովորաբար օրվա ընթացքում երեխայի համար x քանակի կաթ կթելու կարիք են ունենում, և կարող են սթրեսի մեջ ընկնել, եթե չեն կարողանում այդ քանակը ապահովել:
  • Ոչ մի կթիչ չի կարող կրծքից կաթը հանել այնքան լավ, որքան ճիշտ ծծող երեխան: Կթելը չի պահպանում կաթի քանակը այնպես, ինչպես՝ երեխան: Այս պատճառով, որքան ավելի մեծ է կաթի այն բաժինը, որը երեխան ստանում է կթելու արդյունքում, այնքան ավելի շատ ջանք պետք է գործադրի մայրը կաթի քանակը պահպանելու համար:

 

Ի՞նչն է նորմալ

Նորմալ է, եթե մշտապես կրծքով կերակրող մայրը մեկ կթելու սեանսի ընթացքում երկու կրծքից կթում է 15-60մլ կաթ: Մայրերը, որոնք կարողանում են ավելի շատ կթել, կա՛մ կաթի գերառաջարկ ունեն, կա՛մ ավելի լավ են “արձագանքում” կթիչին, կա՛մ ժամանակի ընթացքում հմտացել են կթելու հարցում: Շատ մայրեր մտածում են, որ մեկ կթելու արդյունքում պետք է կարողանան կթել 120-240 մլ, սակայն նույնիսկ 120-ն է լավ թիվ այն մոր համար, ով հիմնականում կրծքով է կերակրում:

Շատ հաճախ մայրերը ստիպված են 2-3 անգամ կթել երեխայի մեկ անգամ ուտելը կազմակերպելու համար, քանի որ կթիչը երբեք այնքան լավ չի քաշում, որքան ճիշտ ուտող երեխան:

Շատ մայրեր ավելի շատ են կթում, երբ երեխայի հետ չեն և կերակրում են միայն կթելով: Եթե դուք միայն կրծքով եք կերակրում, ձեր կթած կաթը “ավելցուկ” կաթն է, այնպես որ մի վհատվեք, եթե չեք կարողանում լցնել ձեր սառնարանը կաթով:

Ծննդաբերելուց հոտք աԱռաջին շաբաթների ընթացքում նորմալ է, եթե մայրը ունի ավելի շատ կաթ քան անհրաժեշտ է երեխային: Կաթի այս քանակը ժամանակի հետ կարգավորվում է և սկսում է համապատասխանել երեխայի կարիքներին: Երբ կաթը սկսում է կարգավորվել մոտավորապես 6-12 շաբաթում, հնարավոր է, որ կթած կաթի քանակը նվազի: Այն մայրերի մոտ, որոնք կաթի գերառաջարկ ունեն, նման փոփոխություն կարող է պատահել ծննդաբերելուց 6-9-րդ ամսում:

Երեխայի կտրուկ աճի օրերին երեխան ավելի շատ կթած կաթ է խմում, որը մոր համար ավելի շատ կաթ կթելու խնդիր է դնում: Կտրուկ աճի օրերը ժամանակավոր երևույթներ են. փորձեք մեկ անգամով ավելացնել կրծքով կերակրելը կամ կթելը:

Դաշտանը ևս կարող է քչացնել կաթը: Հորմոնալ փոփոխություննեը կարող են ազդել կաթի քանակի վրա հղիության ընթացքում:

Հիշե՛ք, որ կթած կաթի քանակը ձեր ունեցած կաթի ցուցանիշ չէ:

Ի՞նչը կարող է քչացնել կթած կաթի քանակը

Երբ դուք երեխայի կողքին չեք, նրան կարող են շշով ավելի շատ կաթ կերակրել, քան նրան պետք է: Եթե նման բան եք կասկածում, ապա դուք ավելի շատ կթելու կարիք չունեք, այլ պետք է փորձեք կարգավորել շշով կերակրում: Եթե համոզված եք, որ սխալ չեն կերակրում, մտածեք հետևյալ պատճառների մասին:

 

Ստուգեք ձեր կթիչը:

  • Արդյո՞ք ձեր կթիչի տեսակը և տեխնիկական հնարավորությունները բավարար են:
  • Որքա՞ն հին է ձեր կթիչը: Մեկ տարուց ավելի երկար էլեկտրական կթիչների շարժիչը կարող է մաշվել:
  • Ամենահաճախ պատահող պատճառներից մեկը կթիչի մասերի մաշված լինելն է, որոնք պետք է փոխել 3-6 ամիսը մեկ:
  • Կթիչի ավելի մեծ եզրերը/ներդիրները կարող են օգնել ավելի շատ կաթ կթել: Կարդացե՛ք “Ինչպես ընտրել ճիշտ կթիչ” հոդվածը:

 

Պահանջարկ – առաջարկ ցիկլ

  • Կաթնարտադրությունը պահանջարկի և առաջարկի ցիկլ է: Եթե դուք վերջերս քչացրել եք կերակրելու կամ կթելու քանակը կամ այլ կերպով ազդել եք դրանց վրա, ապա կաթը կարող է քչանալ: Որքան ավելի շատ է ուտում երեխան կամ կթում մայրը, այնքան ավելի շատ է կաթը: Եթե դուք մի քանի օր սովորականից ավելի քիչ եք կերակրել կամ կթել, ապա քիչ կաթ կթելու պատճառը կարող է հենց դա լինել:
  • Արդյո՞ք վերջերս սկսել եք երեխային հավելյալ սնունդ տալ: Երբ երեխան սկսում է հավելյալ ուտել, մոր կաթի քանակը նվազում է: Երեխան կարող է փոխել նաև կրծքով կերակրվելու ձևը՝ ուտել ավելի հաճախ, բայց՝ քիչ: Որքան ավելի աստիճանաբար և դանդաղ է տեղի ունենում հավելյալի ներմուծումը երեխայի սննդակարգ, այնքան ավել հեշտ է մորը պահպանել կաթի քանակը:

Հորմոնալ փոփոխությունները կարող են ազդել կաթի քանակի վրա

  • Արդյո՞ք վերջերս սկսել եք հակաբեղմնավորիչ օգտագործել: Հորմոնալ հակաբեղմնավորիչները զգալիորեն ազդում են կաթի քանակի վրա:
  • Արդյո՞ք ձեր դաշտանը շուտով սկսվելու է կամ վերջերս է սկսվել:
  • Հղի՞ եք:

 

Մոր խնամքը

  • Դուք լուրջ դիետա՞ եք սկսել պահել: Արդյո՞ք ստանում եք բավարար չափով կալորիաներ:
  • Խմու՞մ եք բավարար չափով հեղուկ: Այն մայրերը, որոնք աշխատում են, երբեմն մոռանում են բավարար չափով հեղուկ խմել:
  • Արդյո՞ք դուք հանգստանում եք: Հանգստանալը կարող է խնդիր լինել, երբ փոքր երեխա կա: Փորձեք քնել ավելի շուտ և ավելի երկար քնել հանգստյան օրերին: Նույնիսկ մի քիչ հանգստանալը կարող է ազդել կաթի քանակի վրա:
  • Վերջերս սթրե՞ս եք տարել:Սթրեսը կարող է ազդել արտահոսքի ռեֆլեքսի վրա և քչացնել կթած կաթի քանակը:
  • Հիվանդացե՞լ եք: Հիվանդությունները, որոնք ենթադրում են բարձր տաքություն, օրինակ՝ մաստիտը, կարող են ջրազրկել: Որոշ դեղամիջոցներ ևս կարող են կաթը քչացնել:

 

Ինչպե՞ս կարող եմ ավելացնել կթած կաթի քանակը

Կաթնարտադրությունը ավելացնելու համար պետք է կրծքից հեռացնել հնարավորինս շատ կաթ և հնարավորինս հաճախ: Կրծքում պետք է քիչ կաթ կուտակվի:

Ավելացնել հաճախականությունը

  • Ավելի հաճախ կերակրեք երեխային, երբ նրա հետ եք:
  • Արդյո՞ք դուք բավական հաճախ եք կթում: Երբ կթելու համար շատ քիչ ժամանակ ունեք, մեկ կարճ, հինգ-րոպեանոց կթելու սեսիան էլ կարող է օգնել:
  • Ավելացրեք մեկ կամ երկու կթելու սեսիա աշխատանքային ժամերից հետո կամ հանգստյան օրերին: Կարող եք կթել մի կուծքը, երբ մյուսով կերակրում եք երեխային:
  • Փորձեք կթել կլաստեր մեթոդով: Կթեք և կերակրեք ամեն կես ժամը մեկ և այդպես մի քանի ժամ:

Ինչպես ավելի շատ կաթ հեռացնել կրծքերից

  • Արդյո՞ք դուք բավական երկար եք կթում: Եթե կթում եք կաթի քանակը ավելացնելու համար, պետք է կթել միաժամանակ երկու կուրծքը առնվազն 15 րոպե և շարունակել կթել 2-5 րոպե կաթի “վերջին” կաթիլը կթելուց հետո:
  • Կթեք լավ որակի կրկնակի կթիչով: Կրկնակի կթիչով կթելը ավելի շատ կաթ է կթում: Կթելու տեխնիկան կամ կթիչի որակը չափազանց կարևոր են, և տարբեր կթիչներով կթելիս մայր կարող է տարբեր քանակի կաթ կթել: Համենայն դեպս պետք է հիշել, որ կան մայրեր, որոնք լավ չեն “արձագանքում” կթիչներին և նրանց դեպքում կթիչի որակը կապ չունի: Նման մայրեր կարող են փորձել ձեռքով կթելու տեխնիկան:
  • Փորձեք նուրբ մերսել կամ թեթև սեղմել կրծքերը:
  • Փորձեք օգտագործել կթիչի ավելի մեծ եզրեր/ներդիրներ:
  • Կթելուց առաջ կրծքերին տաք կոմպրես դրեք:

 

Գալակգագոգներ (կաթն ավելացնող միջոցներ)

  • Վարսակի շիլան և շատ ջուր խմելը կարող են ավելացնել կթվող կաթի քանակը: Փորձեք հնարավորւթյան դեպքում ուտել սպիտակուցներով հարուստ ուտելիք և ջուր խմել կերակրելիս:
  • Շատ մայրեր լավ արդյունքներ են գրանցել չաման կամ այլ դեղաբույսեր օգտագործելով: Սակայն սա արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ օգտագործվում է կթելն ավելացնելուն զուգահեռ:

Այլ մեթոդներ ևս

Կերակրեք երեխային տնից դուրս գալուց առաջ և տուն վերադառնալուց միանգամից հետո: Համոզվեք, որ երեխային խնամողը նարն չի կերակրում ձեր վերադառնալուց անմիջապես առաջ:

Ձեր երեխան սկսե՞լ է հավելյալ ուտել: Եթե այո, ապա խնդրեք երեխային խնամողին հավելյալը տալ ձեր բացակայութան ընթացքում, իսկ երբ դուք տանն եք, երեխային կերակրեք միայն կրծքով: Այսպիսով, երեխան ձեր բացակայության ժամանակ քիչ կաթի կարիք կունենա, և դուք ստիպված չեք լինի շատ կթել, իսկ երեկոյան երեխայի հաճախ կուրծք ուտելը կօգնի պահպանել կաթի քանակը:

Մեկ հետազոտություն ցույց է տվել, որ այն մայրերի մոտ, որոնք կթելիս լսել են հանգստացնող երաժշտություն և նայել են իրենց բալիկների նկարները, կաթն ավելացել է:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/pumpingmoms/pumping/pumping_decrease/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 11 March 2015 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Ամեն ինչ կթած կաթի մասին
Որքա՞ն կրծքի կաթ է անհրաժեշտ երեխայիս

  • 46
    Shares