- 17Shares
Մեջբերենք դոկտոր Ուիլյամ Սիրսի գրքից՝ <<Չկա կոնկրետ տարիների թիվ, որ դուք պետք է կրծքով կերակրեք ձեր երեխային:>> Եթե դուք և ձեր երեխան հաճույք եք ստանում կրծքով կերակրելուց, չկա ոչ մի պատճառ, թե ինչու պետք է դադարեցնել: Պետք է շարունակեք այնքան ժամանակ, որքան ցանկություն կա: Շատ մայրեր նախընտրում են, որ երեխան ինքը հրաժարվի կրծքից՝ թողնելով նրան աստիճանաբար հրաժարվել իր կուրծք ուտելու պահանջից իրեն հարմար տարիքում:
Մանկահասակ երեխային կրծքով կերակրելը տարբերվում է փոքր երեխային կերակրելուց: Շատ մայրեր բնականորեն սահմանափակումներ են սկսում դնել կուրծք ուտելու վրա երեխայի մեծանալուն զուգահեռ: Երբեմն տարիքով ավելի մեծ երեխայի մայրերը կարող են նեղվել՝ հաշվի առնելով ծնող լինելու իրենց այլ պարտականությունները և մտածել, որ կրծքով կերակրելը դժվարություն է: Իրականում, երեխա մեծացնելը իքն իրեն արդեն դժվար գործ է, և “խնդիրը” կարող է երեխայի զարգացման փուլերի հետևանք լինել, այլ ոչ թե կրծքով կերակրելու: Այդ դեպքում շատ օգտակար է մի փոքր ավելին կարդալ մանկական հասակի վարքագծի և պահանջների մասին:
Եթե որոշել եք խրախուսել երեխայի կրծքից հրաժարվելը, ահա մի քանի խորհուրդ:
Եթե երեխան ձեզ հետ է քնում, փորձեք նրան տեղափոխել իր անկողին կամ տարիքով ավելի մեծ երեխայի անկողին: Հաշվի առեք, որ եթե երեխան հրաժարվում է գնալ, ապա դա կարող է երեխայի կարող է սկսել ավելի շատ կուրծք պահանջել, որպեսզի պահպանի ձեզ մոտիկ լինելու զգացումը:
- Կերակրեք երեխային կրծքով, եթե նա դա պահանջում է, բայց մի առաջարկեք, եթե չի պահանջել: Այս պարզ մեթոդը կօգնի արագացնել կրծքից հրաժարվելը, եթե համակցեք այլ մեթոդների հետ:
- Փոխեք օրվա ռեժիմը: Փոխանակ նրան մանկապարտեզից տուն բերեք, գնացեք խանութ կամ մեկ այլ տեղ: Խուսափեք նստել այն աթոռին, որում սովորաբար կերակրում եք: Մնացեք ոտքի վրա այնքան երկար, որքան հնարավոր է:
- Եթե հնարավոր է, օգնություն խնդրեք ընտանիքի այլ անդամներից: Եթե երեխան կուրծք է ուզում արթնանալուց, արթնացեք նրանից շուտ և խնդրեք երեխայի հորը կազմակերպել երեխայի առավոտը:
- Գուշակեք կուրծք պահանջելու ժամերը և առաջարկեք փոխարինող և ուշադրությունը շեղող բաներ: Տարեք նրան իր սիրած վայրերը կերակրելու ժամերին: Ուշադրությունը շեղելու այլ միջոցներից են նաև կարդալը, հեծանիվ քշելը, ընկերների հետ հանդիպելը, նոր խաղալիքը, զբոսնելը կամ երեխայի համար երգելը:
- Կրճատեք կերակրելու տևողությունը կամ փորձեք տեսեք, թե արդյոք նա համաձայնվում է հետաձգել կերակրելը: Եթե նա դեռ չի հասկանում սպասելու կամ հետաձգելու գաղափարը, այս տարբերակը այնքան էլ օգտակար չի լինի:
Սովորաբար այս մեթոդները աշխատում են ցերեկը: Ցերեկային և գիշերային քնից առաջ կուրծք ուտելը սովորաբար ամենավերջում է դադարում: Այս դեպքերում ևս ընտանիքի մյուս անդամները կարող են օգնել և կազմակերպել քնելու պրոցեսը: Շատ մայրեր որոշում են շարունակել կերակրել այդ քնելուց առաջ, նույնիսկ այն դեպքում, երբ ցերեկը այլևս կուրծք չեն տալիս:
Եթե կաթից կտրելը շատ արագ լինի երեխայի համար, նա ձեզ իր վարքով դրա մասին իմաց կտա: Ավելի հաճախակի դարձած գրգռվածությունը, հետընթացի վարքագիծը, ավելացած անհանգստությունը, ավելի հաճախ գիշեր զարթնելը, բաժանության վախերը բոլորն էլ կրծքից շուտ կտրելու նշաններ են:
Ձեր երեխան կարող է բավական մեծ լինել արդեն, որ դուք նրան ուղղակի բացատրեք, որ ժամանակն է դադարեցնել կուրծք ուտելը: Շատ երեխաներ այդ տարիքում արդեն կարող են հասկանալ: Կարող եք երեխային առաջարկել ընտրել մի օր, որից հետո նա այլևս կուրծք չի ցանկանա, կամ կազմակերպել կրծքից հրաժարվելու փոքրիկ միջոցառում, որի ժամանակ երեխան հատուկ նվեր է ստանում:
Կարող եք թույլատրել երեխային ընտրել որևե խաղալիք նախապես և գնել կրծքից հրաժարվելուց հետո, կամ գնել և փաթեթավորել որոշված օրվա կամ միջոցառման համար:
Պարզ է, որ այս մեթոդները չեն աշխատի, եթե երեխան ծայրահեղ դիմադրում է կրծքից կտրելուն, սակայն որոշ մայրերի համար դրանք օգտակար են եղել: Հիշեք, որ կտրելուց երեխան ունենալու է շարունակական և նույնիսկ ավելի խորացող ցանկություն ձեզ մոտ լինելու, և դուք նրա այդ պահանջը կարող եք պավարարել օրվա մեջ հնարավորինս շատ նրա հետ լինելով:
Աղբյուրը՝ La Leche League International
Թարգմանված է՝ https https://www.llli.org/faq/weantoddler.html
Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը
- 17Shares