Պե՞տք է արդյոք քնել երեխայի հետ նույն անկողնում


Co-sleeping-picՇատ մայրեր հայտնաբերել են, որ երեխայի հետ քնելը շատ առավելություններ ունի իրենց ողջ ընտանիքի համար: Բժիշկ Ջեյմս ՄքԿեննան գրում է՝ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ միասին քնելը կուրծք ուտող երեխայի հետ ուժեղացնում է մոր և երեխայի միջև կապվածությունը, կարգավորում է նրանց քունը, օգնում է մորը ավելի լավ հասկանալ երեխայի ակնարկները և հնարավորություն է տալիս և՛ մորը, և ՛ երեխային հանգստանալ:  Միասին քնելը օգնում է ըստ պահանջի կրծքով կերակրելուն, որը կարևոր է մոր կաթի շարունակականության համար»:

Հակառակ տարածված կարծիքի միասին քնելը օգնում է երեխաներին ավելի ինքնուրույն դառնալ: Մերեդիթ Սմոլը, ով ազգագրագետ է և «Մեր երեխաները, մենք ինքներս» գրքի հեղինակը, գրում է՝ «Միլիոնավոր տարիներ մարդկանց երեխաների  քնելու դիրքը եղել է մեջքի վրա՝ իրենց մոր կողքը:

Միայն արևմտյան մշակույթում է, որ մենք ստիպում ենք երեխաներին քնել մենակ՝  կարծելով, թե նրանք ավելի ապահով են իրենց մահճակալում և առանց որևէ շփման: Սակայն պատմությունը և այն, թե ինչպես է քնում երեխաների մեծ մասը այլ մշակույթներում, ենթադրում է, որ Արևմուտքը չի  ընտրել այն ուղին, որը լավագույնն է երեխաների համար ֆիզիկական և էմոցիոնալ իմաստով»:

Միասին քնելու շատ եղանակներ կան: Որոշ մայրեր երեխաներին պահում են իրենց մահճակալի մեջ անընդհատ:  Այլ մայրեր երեխաների օրորոցը պահում են իրենց սենյակում և իրենց մոտ են բերում երեխաներին, երբ նրանք արթնանում են: Այլ մայրեր քնում են երեխաների հետ երեխաների սենյակում՝ դոշակի վրա:

Միասին քնելու այնքան տարբերակներ կան, որքան կան ծնողներ և երեխաներ: Երեխաների մեծանալուն զուգընթաց փոխվում է նրանց քնելու ձևը, իսկ ընտանիքները արձագանքում են դրան՝ փոփոխելով քնելու տարածությունը: Միակ ճիշտ ընտրությունը  այն է, որը ողջ ընտանիքին տալիս է հնարավորինս շատ հանգստանալու հնարավորություն:

Բժիշկ Ջեյմ ՄքԿեննան զգուշացնում է՝

  • Ծնողները չպետք է քնեն իրենց երեխաների հետ, եթե ծխում են կամ ընդունել են ալկոհոլ կամ թմրանյութ:.

  • Միասին պետք է քնել միայն մահճակալի վրա, այլ ոչ բազկաթոռների կամ թախտերի:

  • Անկողնու սպիտակեղենը պետ է լավ հագնի դոշակին:

  • Դոշակը պետք է կպնի մահճակալի շրջանակին:

  • Մահճակալի վրա չպետք է լինեն փափուկ բարձեր կամ վերմակներ, որոնք մոտ կլինեն երեխայի դեմքին:

  • Չպետք է արանք լինի մահճակալի և պատի միջև, որտեղ երեխան կարող է գլորվել և հայտնվել ծուղակում:

  • Երեխային չպետք է դնել փորի վրա:

  • Մի քնեք երեխայի հետ միասին, եթե ալկոհոլ եք օգտագործել կամ ընդունել եք դեղեր, որոնք ձեզ քնկոտ են դարձնում, օգտագործում եք թմրանյութեր կամ ծխում եք:

Որոշ ծնողներ ահանգիստ են, որ երեխաները այդպես էլ չեն գնա քնելու իրենց սենյակ: Համոզված եղեք, որ չնայած ամեն երեխա յուրահատուկ է և ունի տարբեր կարիքներ, նրանք բոլորն էլ վերջիվերջո դառնում են ինքնուրույն:

Միասին քնելը կարող է լինել անվտանգ և ձեզ ծնող լինելու մի տաք զգացում տալ: Մենք խրախուսում ենք ընտանիքներին ընդունել գիտակցված որոշումներ, որոնք նրանց կառաջարկեն լավագույնը:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/cosleep.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ինչպես անել, որ երեխան ամբողջ գիշեր քնի