Սնուցում բացառապես կթած կրծքի կաթով

  • 86
    Shares

medela-breast-pump copyԱյն ամենն, ինչ դուք ուզում էիք իմանալ բացառապես կրծքի կթած կաթով երեխային կերակրելու մասին, բայց չգիտեիք՝ ում հարցնել:

Կան դեպքեր, երբ մայրիկն ի վիճակի չի լինում կրծքով կերակրել իր երեխային: Մայրիկ, ում երեխան չի կարողանում կամ չի կարողանալու կուրծքը լավ բռնել, տարատեսակ պատճառներով, ենթադրվում է, որ ուրիշ ելք չունի և ստիպված պետք է կերակրի իր երեխային կաթնախառնուրդով: Սակայն կա մի այլ տարբերակ, որը չի վայելում արժանի ճանաչում ու աջակցություն.դա երեխայի սնուցումն է բացառապես կթած կաթով:

Հիմնականում այն մայրիկները, որոնք որոշել են կերակրել իրենց երեխային բացառապես կթած կաթով, տեղյակ են մայրական կաթի անփոխարինելի առավելությունների մասին և ցանկանում են իրենց երեխայի համար լավագույնը, այսպիսով մայրիկի ամենատրամաբանական որոշումը մայրական կաթի կթելն է և երեխային այն շշով կերակրելը:

Ցավոք, շատերը (այդ թվում նաև բուժաշխատողներ) մայրիկին համոզում են, որ սա խենթություն է, “աշխատող բան չէ”, “կաթդ կկտրվի” կամ “երկար չես ձգի”: Առանց աջակցության և ինֆորմացիայի պակասի պայմաններում մայրիկը պարզապես կարող է հանձնվել:

Նրանք, ովքեր չեն հանձնվում, հաճախ բախվում են ուրիշ խնդիրների՝ օտարված զգալ կրծքով կերակրող կամ կաթնախառնուրդով կերակրող մայրիկների “աջակցության խմբերից”: Նրանք ստիպված են լինում բոլորին, այդ թվում նաև բուժաշխատողներին բացատրել, թե “ինչու” են նրանք “շշով կերակրում կրծքի կաթը”, քանիր որ մարդիկ ընկալում են երկու տարբերակ՝ կրծքով կամ շշով սնուցում, ենթադրելով, որ շշով սնուցումը պարտադիր պետք է կաթնախառնուրդով լինի:

Բոլորը համաձայն են, որ կրծքով կերակրելն ունի անփոխարինելի առավելություններ, սակայն նրանք նաև պետք է ընդունեն, որ մայրական կաթն ինքն իրենով անփոխարինելի է: Երբ որոշում է կայացվում կերակրել կրծքի կաթով, ապա պետք է լինի մայրական կաթ՝ անկախ կերակրման եղանակից:

Մայրիկը չպետք է ունենա մեղքի զգացում. այն մայրիկը, ով արել է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի կարողանա “նորմալ” կրծքով կերակրել, չի ձախողվել, նա պարզապես արել է ամեն ինչ, այն իրավիճակում, որում հայտնվել է: Այն մայրիկները, որոնք որոշում են կերակրել իրենց բալիկների բացառապես կթած կաթով, շատ նվիրված մայրիկներ են, ովքեր պատրաստ են ամեն ինչի իրենց բալիկների համար, և նրանք արժանի են հարգանքի և աջակցության:

Ստորև ներկայացված են մի քանի խորհորդներ և տեղեկություններ կթած կաթով սնուցման մասին:

ա

Ի՞նչ հաճախականությամբ և ե՞րբ է պետք կթել

Առաջին հերթին ցանկալի է ձեռք բերել լավ որակի, երկու կրծքերը միաժամանակ կթելու համար նախատեսված կրկնակի էլեկտրական կթիչ: Կան մայրիկներ, ովքեր վարձակալում են, մյուսները գնում: Կթիչի որակը շատ կարևոր է:

Առողջ նորածին երեխան 24 ժամերի ընթացքում կուրծք է ուտում միջինը 8-12 անգամ: Մասնագետների մեծամասնությունն առաջարկում է մայրիկին հնարավորինս նմանակել նորմալ կուրծք ուտող երեխայի վարքը: Խորհուրդ է տրվում կթել ամեն երկու ժամը մեկ, կամ երեք ժամից ոչ ավելի երկար ընդմիջումներով: Կթած կաթի բավականաչափ քանակի հասնելու գործում մայրիկներին կօգնի լավ հասկանալ կաթի ձևավորման ամբողջ պրոցեսը: Ինչքան ավելի հաճախ է կուրծքը դատարկվում, այդքան ավելի շատ կաթ է ձևավորվում մայրիկի մոտ: Այսպիսով, եթե մայրիկը կթի կուրծքն ամեն երեք ժամը մեկ անգամ, մոտավոր 20 րոպե տևողությամբ, ապա բավականաչափ լավ կաթի քանակ կձևավորվի: Առաջին մի քանի շաբաթների ընթացքում, ցանկալի է նաև կթել գոնե երկու անգամ գիշերվա ընթացքում, բայց ոչ բոլոր մայրիկներին է հաջողվում դա անել:

՛՛Անասելի դժվար է սկզբնական շրջանում կթել ամեն 2-3 ժամը մեկ անգամ օր ու գիշեր: Պրոլակտին հորմոնի մակարդակը (հորմոն, որով մարմինն ազդանշան է ստանում կաթ արտադրելու) ամենաբարձրն է վաղ առավոտյան ժամերին, այսպիսով մայրիկը պետք է նաև այդ ժամերին կթի: Խոսքը գնում է գիշերը 1:00-ից մինչև 5:00 ընկած ժամանակահատվածի մասին: Եթե մայրիկին հաջողվի գոնե մեկ անգամ կթել այդ ընթացքում, դա իրոք կօգնի:

Հիմնական խնդիրն օրական բավականաչափ քանակով կթելն է՝ օրական ամենաքիչը 7 անգամ ամեն կուրծքը: Իմ փորձից կարող եմ ասել, երբ ես ինքս ինձ ստիպում էի կթել 8 անգամ օրվա ընթացքում, իմ կաթի քանակն ԻՐՈՔ շատանում էր: Մեծ մասամբ, ինձ չէր հաջողվում և ես կթում էի օրը 7 անգամ: Կաթի քանակն ավելացնելու համար իրականում օգնում էր ոչ այդքան կթելու միջև ընկած ժամանակահատվածների պահպանելը, այլ քանի անգամ էր հաջողվում կթել օրվա ընթացքում: Այսպիսով, եթե ես ուզում էի տնից դուրս գալ առանց կթիչը վերցնելու ինձ հետ, ես կթում էի 2 ժամը մեկ անգամ առավոտյան ժամերին, հետո ունենում էի դադար 4-5 ժամ ցերեկը, այնուհետև երեկոյան շարունակում էի կթել 2 ժամը մեկ, որպեսզի կարողանամ հասնել օրական ընդհանուր 7 անգամ կթելուն:

Այսպիսով ես չէի արթնանում և կթում գիշերը, եթե բալիկս չէր արթնանում: Իմ կարծիքով գիշերն արթնանալը դաժան էր և ես չէի կարողանում ինձ ստիպել անել դա: Քնելն ինձ համար ավելի կարևոր էր (հատկապես կեսարյան հատումից հետո): Կթելու գործընթացը բաղկացած է բազմաթիվ փորձերից և ձախողումներից, այդ պատճառող շատ օգտակար է նշումներ անելը: Եթե դուք քնում եք ամբողջ գիշեր առանց արթնանալու, կամ կթելու ժամերի միջև ունենում եք երկար դադարներ և նկատում եք կաթի քանակի անկում, դուք միշտ կարող եք զարթուցիչը միացնել գիշերվա ժամերին և օրական մեկ անգամ ավել կթել լրծքերն այդ ժամերին: Ես երբեք ստիպված չեմ եղել գնալ այդ քայլին, բայց իրավիճակն ամեն մայրիկի մոտ տարբեր կարող է լինել: Ես առավոտ վաղ ժամերին կթում էի, երբ բալիկս արթնանում էր այդ ժամերին, բայց երբ նա քնում էր ամբողջ գիշեր, ես նույնպես քնում էի:՛՛

ա

Ի՞նչքան պետք է տևի կթելը

Մասնագետների մեծ մասը համաձայն են, որ ինչ պատճառով էլ կինը ստիպված լինի կթել, մայրիկը պետք է կթի մոտ 20 րոպե: Շատերն ասում են, որ պետք է կթել գոնե 15 րոպե և խուսափել 20 րոպեից երկար կթելուց: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս շարունակել կթելը կաթի հոսքի դադարից հետո ևս 5 րոպե, հաճախ դրանով մայրիկը կառաջացնի կաթի արտահոսքի մեկ այլ ալիք, կամ դրանով գոնե կնպաստի կաթի քանակի ավելացմանը:

՛՛Հիմնականում խորհուրդ է տրվում կթել 15-20 րոպե: Նույնիսկ եթե կաթն այդ ամբողջ ընթացքում չի հոսում, անհրաժեշտ է շարունակել կթելը, որպեսզի պտուկը ստանա բավականաչափ գրգռում, ինչպես նաև կթելով գոնե 5 րոպե կաթի հոսքի դադարից ավելի, ազդանշան կլինի Ձեր օրգանիզմին, որ անհրաժեշտ է ավելի շատ կաթ արտադրել՝ այսպիսով շատացնելով կաթի քանակը: 15 րոպեն կթելու տևողության անհրաժեշտ մինիմումն է: Ես զրուցել եմ կանանց հետ, ովքեր կթում էին 10 րոպե և ժամանակի ընթացքում նրանց մոտ արտադրվող կաթի քանակը սկսեց պակասել: Նրանք ստիպված էին ջանքեր գործադրել, որպեսզի վերականգնեին արտադրվող կաթի քանակը: ՛՛

ա

Կթիչի կարգավորումները

Այս դեպքում տեղին չիԻնչքան շատ, այդքան լավասվածը, երբ խոսքը գնում է կթիչի ներքաշելու կարգավորումներին: Փորձառու մայրիկների մեծամասնությունը կթիչի ներքաշելու ուժգնությունը չեն դնում ամենաուժեղի վրա, այլ հարմարավետության համար այն դնում են ավելի ցածր ուժգնության վրա:”

Սա մեծ հայտնագործություն էր ինձ համար և ես պետք է կիսվեմ դրանով: Ձեր կթիչը պետք է ունենա ներքաշելու արագության և ուժգնության կարգավորումների համակարգ: Սա շատ կարևոր է, ներքաշելու ուժգնությունը դնելով ամենաուժեղի վրա չի նշանակի, որ ավելի շատ կաթ կկթվի: Ամենայն հավանականությամբ Ձեր կթիչն ունի ներքաշելու ուժգնության ցածր, միջին և բարձր կարգավորումները: Ես իմը կարգավորում էի միջին ուժգնության չափով, որի պատճառով կրծքիս վրա բշտիկ առաջացրի: Երբ այն բուժվեց, ես կթիչս կարգավորեցի դնելով ցածրի վրա, որից հետո այլևս երբեք չեմ ունեցել բշտիկներ կամ ցավ կթելու արդյունքում: Եթե կթելիս դուք ցավ էք զգում, ապա ցածրացնելով ներքաշելու ուժգնությունն՝ արդյունքում ավելի շատ կաթ կկթեք, քանի որ ավելի հանգիստ կլինեք“:

ա

Ի՞նչ քանակությամբ կաթ է հարկավոր

Մայրիկները հաճախ զարմանում են, որ կրծքի կաթ ուտող երեխաներին ավելի քիչ կաթ է հարկավոր մեկ սնուցման ընթացքում քան կաթնախառնուրդ ուտող երեխաներին: Պատճառն այն է, որ երեխայի օրգանիզմն այնքան հեշտ է մարսում կրծթի կաթը, որ ավելի քիչ քանակությամբ կաթ է հարկավոր: Քանի որ կրծքի կաթն այդքան հեշտ ու ամբողջովին է մարսվում, երեխան ավելի հաճախ, բայց քիչ ծավալով կերակրումների կարիք է ունենում:

Երբ երեխան կուրծք է ուտում, հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի կերածի քանակը տարբերվում է տարբեր կերակրումների ընթացքում, իսկ կերակրելու տևողությունը միշտ չէ որ կախված է նրանից, թե ինչ քանակի կաթ երեխան կերավ: Ընդհանուր առմամբ, միջինում երեխաներն ուտում են 570-900 մլ կաթ մեկ օրվա ընթացքում (24 ժամում), սակայն մեկ անգամվա շշով կերածի քանակը կարող է տարբերվել օրվա տարբեր կերակրումների ընթացքում, հենց այնպես ինչպես դա կատարվում է կրծքով կերակրելու ժամանակ, կախված երեխայի օրվա այդ ժամի կարիքներից:

“Կրծքով կերակրման ոլորտի վերջին հետազոտությունների համաձայն, միայն կրծքի կաթով սնվող երեխաներն օրական ուտում են միջինով 750 մլ կաթ 1-6 ամսական տարիքում: Այս միջինացված թիվը կարող է մի փոքր փոփոխվել, կախված երեխայից, սակայն միջինում այդ տարիքի երեխաները 750-900 մլ կաթի կարիք են ունենում օրական”:

Որպեսզի մոտավոր հաշվարկենք, թե երեխան մեկ կերակրման ընթացքում միջինն ինչքան կաթ կուտի, հարկավոր է՝

  • հաշվարկել, թե օրական քանի անգամ է երեխան ուտում
  • բաժանել 750 մլ-ն՝ օրական ուտելու քանակի թվի վրա:

Այսպիսով, կհասկանանք, թե ինչ քանակությամբ կթած կաթ է հարկավոր միայն կրծքի կաթով սնվող երեխային մեկ կերակրման ընթացքում:

Օրինակ՝ եթե երեխան սովորաբար օրական ուտում է 10 անգամ, կարելի է ենթացդրել, որ մեկ կերակրման համար նրան անհրաժեշտ կլինի 75 մլ կթած կաթ մայրիկի բացակայության ընթացքում:

Ներկայումս կրծքով կերակմանը վերաբերող հետազոտությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ կաթի քանակը գրեթե չի փոփոխվում՝ կախված երեխայի քաշից կամ տարիքից 1-6 ամսականում:

ա

Ի՞նչպես կերակրել շշով

Պետք է հիշել, որ շատ հեշտ է երեխային գերսնել շշով կերակրելիս, քանի որ երեխայի՝ շշով ուտելը շատ է տարբերվում կրծքով ուտելուց: Երեխան չի կարողանում կառավարել կաթի արտահոսքը շշից, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել դանդաղ արտահոսք ունեցող կամ “նորածինի” ծծակներ, որպեսզի նվազեցնել գերսնելու ռիսկը:

Կրծքի կթած կաթը երբեք չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանի օգնությամբ, քանի որ տաքացնելով այդ եղանակով կաթի մեջ առաջանում են “տաք գնդիկներ”, որոնք հավասարաչափ և միասեռ չեն խառնվում մնացած կաթի հետ, նույնիսկ կաթը խառնելուց հետո (և կարող են վառել երեխայի բերանն ու կոկորդը), ինչպես նաև փոխվում է կաթի բաղադրությունը՝ վնասելով որոշ կարևոր սննդարար հատկությունները: Խորհուրդ չի տրվում նաև թափ տալ կաթը (փոխարենը պետք է մեղմորեն պտույտներով խառնել այն):

Իդեալական տարբերակում երեխային շշով կերակրելը պետք է հնարավորինս կրկնօրինակի կրծքով կերակրելու պրոցեսը: Երեխան պետք է ուտի ըստ պահանջի, այլ ոչ թե խիստ գրաֆիկով: Կրծքի կաթը մարսվում է մոտ 90 րոպեյի ընթացքում, այսպիսով պետք է կերակրել 1.5-3 ժամը մեկ (ավելի փոքր տարիքի երեխաներն ավելի հաճախ կերակրելու կարիքն ունեն):

Պետք է շիշը նրբորեն առաջարկել, առանց սթրեսի ենթարկելու, կարևոր է ոչ այնքան շիշը կամ ծծակի տեսակն, այլ, թե ինչպես է շիշն առաջարկվում երեխային: (Դիտեք օգտակար հոլովակ, թե ինչպես է պետք շիշը ճիշտ առաջարկել երեխային https://www.youtube.com/watch?v=UH4T70OSzGs&app=desktop): Միջին կերակրման տևողությունը 15-20 րոպե է, և պետք է հետևել, որ երեխան չշտապի և հանգիստ օգտագործի ուտելու ժամանակը, պետք չէ փորձել շտապեցնել նրան: Հաճախ խորհուրդ է տրվում կերակրելու ընթացքում փոխել դիրքը և պահել երեխային ավելի ուղղահայաց դիրքով: Խորհուրդ չի տրվում հենել շիշը:

ա

Ի՞նչպես շատացնել կաթի քանակը

Ստորև ներկայացված են կաթի քանակը շատացնելու մի քանի եղանակներ, որոնք օգնում են ինչպես կրծքով կերակրող մայրերին, այնպես էլ կրծքի կթած կաթով կերակրող մայրերին: Հիմնական տարբերությունը նրանում է, որ կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում հաճախ երեխային կերակրել, իսկ կրծքի կթած կաթով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում հաճախ կթել: Ամենակարևոր բանը, որ պետք է հիշել, այն է, որ պետք է հաճախ և բավականաչափ երկար կթել և դատարկել կուրծքը:

  • Բավական քանակի հեղուկ օգտագործեք. Ես չեմ խմում տոննաներով հեղուկ, բայց խմում եմ այնքան, որ ջրազրկված չլինեմ: Գիտեք, կարող է ծիծաղելի հնչել, բայց ստուգեք Ձեր մեզի գույնը, եթե այն բաց դեղին կամ թափանցիկ է, ուրեմն դուք ջրազրկված չեք:”
  • Լավ սնվեք. Կթելիս դուք քաշ եք կորցնում: Հետևաբար շատ սովածանում և դա հիմնավոր պատճառներ ունի: Ձեզ անհրաժեշտ են լրացուցիչ կալորիաներ, որովհետև այդքան էներգիա եք ծախսում: Երբ ես բավականաչափ չէի սնվում, իմ գլուխը սկսում էր պտտվել և ինձ թվում էր, որ կարող եմ երեխայիս գցել, ինչը ամենևին լավ բան չէ: Արդյունքում սովը կարող է ազդել կաթի քանակի վրա:
  • Հանգստացեք. գիտեմ, որ ավելի հեշտ է ասել, քան անել: Երբ դուք հյուծված եք և հնարավորություն եք ունենում ննջելու, անպայման օգտվեք այդ հնարավորությունից: Դա ազդում է կաթի քանակի վրա: Նույնիսկ եթե չի հաջողվում քնել, գոնե հանգստացեք՝ հաճախակի նստելով հանգիստ դիրքում: Էներգիա խնայելը շատ կարևոր է:”
  • Սթրեսներից հնարավորինս հեռու մնացեք. իհարկե շատ բան է կախված, թե ինչպես եք դուք Ձեր բնավորությամբ սթրեսային իրավիճակների տակից դուրս գալիս: Ես անձամբ սիրում եմ վերլուծել ցանկացած նման իրավիճակ: Միայն ՇԱՏ մեծը սթրեսը կարող է ինձ վրա ազդել և խանգարել իմ կաթնարտադրությանը:”
  • Որոշ մարդիկ պնդում են, որ մուգ գարեջուրը, ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային, ավելացնում է կաթի քանակը. ասում են, իբր գարին օգնում է շատացնել կաթի քանակը: Բացի դրանից որոշ կանանց գարեջուրը օգնում է թուլանալ լարվածությունից: Սակայն կրծքով կերակրման մասնագետների մեծամասնությունը խստորեն խորհուրդ է տալիս զերծ մնալ ալկոհոլից կրծքով սնուցման ժամանակաշրջանում:”
  • Կան հատուկ կաթնարտադրությունը խթանող թեյեր, որոնք հնարավոր է օգնեն կաթի քանակը շատացնել:”
  • Կան նաև որոշ խոտաբույսեր պարունակող դեղահաբեր, որոնք շատացնում են կաթի քանակը: Սակայն դրանց օգնությանը պետք է միայն ծայրահեղ դեպքերում դիմել:”

Այնուամենայնիվ, ամենակարևոր և հիմնական՝ կաթնարտադրությունը խթանող եղանակը դա հաճախակի և էֆեկտիվ կթելն է:

Կարդացեք նաև Ւնչպե՞ս ավելացնել կաթը:

Խորհուրդներ կրծքի կթած կաթով կերակրող մայրիկներից

  • Կթելիս թող Ձեր ձեռքերը լինեն ազատ: Սա լավագույն հնարքներից է: Ես ձեռքերով չէի բռնում կթիչը, և կթելու ընթացքում նստում էի համակարգչի առջև և տարբեր նյութեր կարդում: Այսպիսով ես ամեն վայրկյան չէի հետևում, թե ինչքան կաթ կթվեց, շեղվում էի կաթի կթելու պրոցեսից և ժամանակը արագ էր անցնում: Դուք կարող եք օգտագործել հին կերակրման կրծկալ, որի պտուկի հատվածում կարող եք կտրել մի փոքր հատված և նրա միջով անցկացնել կթիչի համապատասխան մասը: Մի որոշ ժամանակ ես այդպես էի կթում, սակայն դա անհարմար էր, որովհետև ես չէի ուզում ամբողջ օրը այդ կրծկալն օգտագործել, իսկ դա նշանակում էր, որ ստիպված պետք է օրը 7 անգամ կրծկալ փոխեի կթելիս, իսկ դա շատ անհարմար էր: Արդյունքում ես գնեցի հատուկ կթելու համար նախատեսված կրծկալ և այն ՇԱՏ հարմար էր: Այն կարելի է օգտագործել ցանկացած կրծկալի հետ միասին:
  • Կրծքի կաթի պահպանման տոպրակներ. դրանք շատ հարմար են, ունեն հասանելի գին և սառնարան դնելիս շատ տեղ չեն զբաղացնում: Ես գրում եմ նրանց վրա կաթի կթելու ժամկետը, կթած կաթի քանակը, իսկ սառնարան դնելիս դասավորում դրանք հորիզոնական դիրքով իրար վրա:
  • Մշակեք պտուկները հատուկ փափկացնող քսուկներով: Կան քսուկներ (ինչպիսիք են Lansinoh-ի և Medela-ի Purelan 100 քսուկները), որոնք օգտագործելիս հարկավոր չէ մաքրել պտուկը, թե կրծքով կերակրելիս և թե կթիչով կթելիս: Ամեն անգամ կթելուց առաջ ես օգտագործում էի այդ քսուկներից, և դրանք ինձ օգնում էին ցավ կամ տհաջ զգացողություններից զերծ մնալ հաճախակի կթելու ընթացքում: Կարելի է նաև ձիթապտղի ձեթ օգտագործել, որն անտիբակտերիալ է և շատ է օգնում: Այն նաև կարելի է օգտագործել հենց կթելիս, հարկավոր չէ մաքրել ձեթը կթելուց առաջ:
  • Զբաղվեք երեխայի հետ կթելու ընթացքում: Երբ ես սկսեցի կթել, առանց ձեռքերի օգնության և ստիպված էի օրինակ վաղ առավոտյան երեխային կերակրել, ես դասավորվում էի երեխայիս մոտ, կերակրում նրան և միաժամանակ միացնում կթիչը և կթում: Երբ երեխաս վերջացնում էր ուտել, նույն ժամանակահատվածում նաև ես վերջացնում էի կթելը: Սա իսկապես շատ ժամանակ էր խնայում:
  • Զբաղացրեք Ձեր ավելի մեծ տարիքով երեխաներին կթելու ընթացքում: Կախված նրանց տարիքից, փորձեք բացատրել նրանց, որ երբ դուք կթում եք, նրանք առանց Ձեր օգնության ոչինչ չանեն: Կարելի է դա կազմակերպել երեխային ինչ որ պարգևատրում խոստանալով: Օրինակ երեխային թողնել, որ նայի հեռուստացույց կամ խաղա իր կողմից ցանկալի մի ինչ որ խաղալիքով միայն այն ժամանակահատվածում երբ դուք կթում եք:

Զգուշացում!!

  • Կոֆեինի չափից շատ օգտագործումը կարող է խնդիրներ առաջացնել: Ես խուսափում եմ սուրճից ընդհանրապես (բացառությամբ մի փոքր շոկոլադից), բայց նույնիսկ եթե դուք օրական մեկ բաժակ սուրճ խմեք, դա վնաս չի տա: Ուղակի խուսափեք չափից շատ սուրճ օգտագործելուց:
  • Դեղեր: Կան դեղեր, որոնց մեջ կարող են լինել նյութեր, որոնք վնաս են կրծքի կաթով սնուցման ընթացքում կամ կարող են խանգարել կաթնարտադրությանը: Զգույշ եղեք:
  • Մշտական օգտագործման հակաբեղմնավորիչներ: Դրանք ազդում են կաթի քանակի վրա: Կրծքով սնուցումն ինքն իրենով զսպում է օվուլյացիան, բայց ոչ 100% դեպքերում, այսպիսով զգույշ եղեք: Դուք կարող եք շոգելու ալիքային զգացողություններ ունենաք: Դա նորմալ երևույք է, որովհետև ձեր օրգանիզմը ընկալում է դա որպես դաշտանադադար, որը իր հերթին զսպում է օվուլյացիան և հնարավորություն է տալիս կաթ արտադրելու: Պատահում է, որ դաշտանը սկսվում է այն ժամանակահատվածում, երբ դուք դեռ կաթ ունեք և կթում եք, սա կարող է հանգեցնել ժամանակավոր կաթի քանակի քչացման: Այս դեպքում կօգնի կալցիումի/մագնեզիումի հավելումներ ընդունելը:

ա

Ե՞րբ կլինի ավելի հեշտ

Երեխայի ծննդից մոտ 3 ամիս անց, Ձեր կաթնարտադրությունը կարգավորված կլինի: Այս ժամանակ կարելի է փորձել քչացնել օրական կթելու քանակը, իհարկե եթե կտրուկ կաթի քանակի քչացում չնկատեք: Այդ իսկ պատճառով, եթե մի փոքր շատ չարչարվեք սկզբնական շրջանում, ապա հետագայում ավելի հեշտ կլինի: Եթե դուք բավական հաճախ չկթեք սկզբում, ապա ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք կթել օրական շատ անգամներ հետագայում նույնպես, որպեսզի կարողական պահպանել կաթի բավականաչափ քանակ: Իհարկե, ամեն ինչ կախված է կնոջ օրգանիզմից և նրանից, թե կոնկրետ օրգանիզմը ինչ քանակի կաթ է կարողանում արտադրել: Դուք կարող եք այնքան լավ կաթնարտադրություն ունենալ և այնքան շատ սառեցված կաթ հաջողացնել պաշարել, որ կկարողանաք Ձեզ թույլ տալ քչացնել կթելու քանակը 3 ամսից շուտ: Ես սկսեցի քչացնել կթելու օրական քանակը 10 շաբաթականից սկսած և 3 ամսականում ես կթում էի ընդամենը օրական 4 անգամ՝ հաջողացնելով կթել օրական մոտ 1.5 լիտր կաթ: Ես գիտեմ, որ իմ երեխան չի կարող այդ քանակությամբ կաթ խմել օրական, այսպիսով ես իմաստ չէի տեսնում շատացնել օրական կթելու քանակը: Ամեն ինչ կախված է Ձեր օրգանիզմից և դուք եք որոշում կայացնողը: Երբ որոշեք սկսել քչացնել կթելու օրական քանակը, ապա պետք է անպայման ավելի երկար ժամանակ տևի կթելը Ձեզ մոտ, որովկետև քանի որ ավելի երկար ժամանակ է անցել նախորդ կթելուց, ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի կուրծքը հասցնի դատարկվել: Ամեն ինչ կոնկրետ կնոջ օրգանիզմից է կախված, օրինակ ես կթում եմ 35-40 րոպե օրական 4 անգամ:

ա

Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի

Ես վստահ եմ, որ կթելու 10% ֆիզիկական պրոցես է, 90%՝ հոգեբանական: Եթե փորձեք դրան լավատեսորեն տրամադրվել, ապա Ձեր արդյունքներն ավելի լավը կլինեն: Այդ պատճառով ձեռքերը առանց զբաղացնելու կթելը և մինիմալ սթրեսի ենթարկվելը շատ կարևոր են:

Մարդկանց մեծամասնությունը չեն հասկանում կթելու իմաստը: Ինձ հաճախ հիմար հարցեր են տալիս, ինչպիսիք ենիսկ ինչու ուղակի կուրծք չեք տալիս“, պատասխանում եմ, “որովհետև իմ երեխան դրա հետ կապված դժվարություններ ունի“: Արեք այնպես, ինչպես Ձեզ է հարմար: Եթե ձեզ հարցնում են, այդյոք դուք կերակրում եք կրծքով, ուղղակի հեշտացրեք Ձեր գործը և պատասխանեք՝ այո: Ինչ տարբերություն, ինչպես է երեխան ստանում այդ կաթը:

Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի հասանելի դարձնեմ կերակրելու այս եղանակը շատ ուրիշ մայրիկների: Ես շատ կանանց եմ ճանաչում, ովքեր չգիտեին այս կերպ սնուցելու տարբերակի մասին, երբ դրա կարիքը ունեին: Մի լսեք այն բուժանձնակազմին, ովքեր պնդում են, որ սա հնարավոր չէ: Ուղակի այս կերպ սնուցելու մասին տեղեկատվությունը շատերին հասանելի չէ, կամ հասանելի է ոչ ճիշտ (ինչպես օրինակ խորհուրդ է տրվում կթել 10 րոպեից ոչ ավել): Այսպիսով, երբ սխալ խորհուրդներ տալուց հետո նրանք լսում ենՍ, որ կաթի քանակը չի բավականացնում, նրանք ուղակի ենթադրում են, որ հնարավոր չէ երկար ժամանակ կերակրել բացառապես կրծքի կթած կաթով: Կան կանայնք, ովքեր այս եղանակով կերակրել են իրենց երեխաներին մեկ տարուց երկար: Ցանկության դեպքում, այս եղանակով կերակրելը միանշանակ հնարավոր է:

Եւ, ամենակարևորը, եթե ինչինչ պատճառներով դուք այլևս չեք ուզում կերակրել կրծքի կթած կաթով, ապա ամեն ինչ կարգին է: Հիշեք, որ երջանիկ մայրիկ = երջանիկ բալիկ: Դուք վարվեք այնպես, ինչպես լավ է Ձեր ամբողջ ընտանիքի համար: Մշտական կթելը դժվար է և կարող է բացասաբար անդրադառնալ Ձեզ վրա: Կերակրելու ճիշտ և սխալ մեթոդ գոյություն չունի, հիշեք դա: Բոլորի մոտ լինում են օրեր, երբ մենք ուզում ենք հանձնվել, այդ պատճառով աջակցությունը այդքան կարևոր է:”

Եթե ձեր կաթի արտահոսքը դանդաղ է, ձեզ կօգնի Դանդաղ արտահոսք հոդվածը:

Կթած կաթի պահպանման կանոններին ծանոթացեք Ամեն ինչ կթած կաթի մասին հոդվածում:

 http://kellymom.com/mother2mother/exclusive-pumping/

Թարգմանեց՝ Լուսե Սաղաթելյանը
Շնորհակալություն Լիլիթ Գյուլումյանին հոդվածը խմբագրելու համար

Ամեն ինչ դոնորական կրծքի կաթի մասին
Ինչպե՞ս կազմակերպել կրծքով կերակրման ժամանակավոր դադարեցումը

  • 86
    Shares