- 31Shares
Գրեթե բոլոր մայրերը և նորածինները ծանոթ են այս ցանի հետ: Այն մաշկի բորբոքում է, որը հիմնականում լինում է երեխայի մարմնի տակդիրով փակված հատվածում: Չնայած այս ցանը կարող է երեխային տհաճությում կան նույնիսկ ցավ պատճառել, այն շատ հազվադեպ է լուրջ բորբոքում նշանակում: Սովորաբար, տակդիրի ցանը կարճ՝ երեք-չորս օր է տևում: Սակայն եթե ցանը չի անցնում, դա կարող է մաշկային ավելի լուրջ խնդիր նշանակել:
Տակդիրի ցանի ամենատարածված պատճառներն են՝
- Երկար ժամանակ թաց տակդիրը չփոխելը ,
- Սնկային ինֆեկցիան,
- Բակտերիալ վարակ,
- Ալերգիան տակդիրի նկատմամբ,
- Տակդիրից մաշկի հարվելը:
Տակդիրի ցանի նշաններն են՝
- Տակդիրի հատվածում մաշկի կարմրածությունը,
- Աճող դիսկոմֆորտը երեխայի մոտ, հատկապես տակդիրը փոխելիս,
- Փայլուն կամ ուժեղ կարմիր մաշկ,
- Ամոնիակի ուժեղ հոտ,
- Տղաների մոտ՝ բորբոքված առնանդամ:
Խնամքը՝
- Լվացեք ձեր ձեռքերը ամեն անգամ տակդիրը փոխելուց առաջ և հետո:
- Երեխայի տակդիրը հաճախ ստուգեք: Միանգամից փոխեք, եթե թաց է կամ կեղտոտ:
- Երեխային լվացեք հասարակ ջրով, իսկ կղանքի դեպքում օգտագործեք հատուկ օճառներ:
- Զգուշությամբ չորացրեք կարմրած մաշկը. մի՛ տրորեք:
- Եթե օգտագործում եք հատուկ թաց անձեռոցիկներ, խուսափեք ալկոհոլ կամ հոտ պարունակողներից: Ավելի լավ է լվալ ջրով կամ սրբել մաքուր փափուկ կտորով:
- Համոզվեք, որ գրգռված մաշկը լռիվ մաքուր է և չոր՝ նոր տակդիր հագցնելուց առաջ:
- Օրվա ընթացքում մի քանի անգամ երեխային մի քանի րոպե առանց տակդիր պահեք:
Տարբեր քսուկների, յուղերի և փոշիների նպատակն է՝ հանգստացնել երեխայի գրգռված մաշկը և/կամ ստեղծել պաշտպանիչ շերտ:
- Քսուկը կամ յուղը քսեք երեխայի գրգռված մաշկին այն լվանալուց և լավ չորացնելուց հետո: Ցանկալի է օգտագործել ցինկի օքսիդ պարունակող քսուկներ:
- Եթե օգտագործում եք երեխաների համար նախատեսված փոշի, ապա այն հեռու պահեք երեխայի դեմքից, քանի որ երեխան կարող է այն շնչել:
- Խուսափեք ստերոիդ պարունակող քսուկներից. օգտագործեք դրանք միայն բժիշկի նշանակմամբ:
Խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե՝
- Չորս օր հետո դրական փոփոխություն չեք նկատում:
- Վիճակը գնալով բարդանում է:
- Ցանը թեփոտում է և ունի դեղնավուն երանգ, ինչպես նաև տարածվում է մարմնի այլ մասերում՝ ականջի հետևում կամ թևատակերի տակ:
- Տակդիրի տակի մաշկը պատված է բշտիկներով, որոնք մակերեսային, կարմիր և ցավոտ վերքեր են դառնում:
- Ձեր տղա բալիկի առնանդամը ուռել է և կարմիր է, դուք չեք կարողանում հեռացնել վրայի մաշկը, կամ առնանդամից կա կանաչավուն արտադրություն:
- Եթե նկատում եք սպիտակ կետեր բերանի մեջ, որոնք կարմրում են մաքրելուց հետո:
Ցանկացած մաշկային խնդրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժի կամ մանկական մաշկաբանի օգնությանը:
Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը
Նյութը թարգմանվել է հետևյալ աղբյուրներից՝
http://www.webmd.com/parenting/baby/baby-skin-rashes
http://www.whattoexpect.com/first-year/photo-gallery/baby-skin-conditions.aspx#16
http://www.webmd.com/parenting/baby/baby-eczema-questions-answers
http://www.webmd.com/skin-problems-and-treatments/eczema/child-eczema-14/allergies
- 31Shares
2 thoughts on ““Տակդիրի” ցան”
Comments are closed.