Ինչպիսի՞ ջերմիջեցնող և ցավազրկող դեղեր են նախընտրելի կրծքով կերակրող մոր համար


img_can_you_take_ibuprofen_and_paracetamol_at_the_same_time_1594_orig 

Ցանկացած կերակրող մայր կարող է սննդամթերքների մի ամբողջ ցուցակ ներկայացնել, որոնք նրա կարծիքով գազեր են առաջացնում իր երեխայի մոտ: Դուք կմտածեք, որ եթե կանաչ պղպեղի նման “անմեղ” բանը կարող է երեխայի մոտ գազեր առաջացնել, ապա ինչպիսի լուրջ հետևանքներ կարող են ունենալ դեղերը: Սակայն, եթե հղիության ընթացքում ցանկացած դեղ ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, ապա որոշ ցավազրկողներ և ջերմիջեցնողներ համատեղելի են կրծքով կերակրման հետ: Պարացետամոլը և իբուպրոֆենը կրծքով կերակրման հետ համատեղելի ամենատարածված ցավազրկող և ջերմիջեցնող դեղերն են: Այս դեղամիջոցների համատեղելիությունը կրծքով կերակրման հետ հաստատված է հետևյալ կազմակերպությունների կողմից՝

ՊԱՐԱՑԵՏԱՄՈԼԻ ԵՎ ԻԲՈՒՊՐՈՖԵՆԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
  Պարացետամոլ Իբուպրոֆեն
Ազդեցությունը Պարացետամոլը ցավազրկող և ջերմիջեցնող դեղ է: Այն օգտագործվում է գլխացավի, մկանային ցավի, արթրիտի՝ բորբոքմամբ ուղեկցվող հոդերի ախտահարման, մեջքի ցավի, ատամնացավի, մրսածության և բարձր ջերմության դեպքում: Այն թեթևացնում է արթրիտով պայմանավորված ցավը, սակայն դրա պատճառ հանդիսացող բորբոքման վրա ազդեցություն չի ունենում: Իբուպրոֆենը ցավազրկող, ջերմիջեցնող, և հակաբորբոքային ոչ ստերոիդ դեղ է: Այն օգտագործվում է գլխացավի, ատամնացավի, մեջքի ցավի, արթրիտով պայմանավորված ցավի, դաշտանային ցավի կամ թեթև վնասվածքով պայմանավորված ցավի և բարձր ջերմության դեպքում:
Տարիքային սահմանափակումներ 0+ 6 ամսականից բարձր
Չափաբաժինը

(չափահասներ)*

325-650մգ յուրաքանչյուր 4-ից 6 ժամը մեկ կամ 1000մգ յուրաքանչյուր 6-ից 8 ժամը մեկ: Պարացետամոլի 500մգ հաբերի դեպքում՝ երկու 500մգ-անոց հաբ ընդունում են յուրաքանչյուր 4-ից 6 ժամը մեկ:

Չափահասների դեպքում մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի 1000մգ-ը:

200-ից 400մգ յուրաքանչյուր 4-ից 6 ժամը մեկ: Չկա ապացույց, որ 400մգ-ից ավելի մեծ չափաբաժինը ավելի արդյունավետ է:

 

Չափահասների դեպքում մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի 800մգ-ը:

Օրական թույլատրելի չափաբաժինը (չափահասներ)* 3000մգ (որոշ աղբյուրներում 4000մգ՝ խիստ անհրաժեշտության դեպքում և բժշկի նշանակմամբ) 1800մգ (որոշ աղբյուրներում 3200մգ՝ խիստ անհրաժեշտության դեպքում և բժշկի նշանակմամբ)
Միջազգային տարածված (բրենդային) անվանումներ

 

Panadol

Acetaminophen

APAP

Tylenol

Cetafen

Cefecon

Efferalgan

Advil

Motrin

MIG

Nurofen

Համատեղելիությունը կրծքով կերակրման հետ Կրծքի կաթ է ներթափանցում շատ քիչ քանակով: Երեխաները կրծքի կաթով կարող են ստանալ սովորական մանկաբուժական չափաբաժնի 1-2%: Կա՛մ չի հայտնաբերվում կրծքի կաթում, կա՛մ հայտնաբերվում է աննշան քանակով: Երեխաները կրծքի կաթով կարող են ստանալ սովորական մանկաբուժական չափաբաժնի 0,2 – 0,4%: Նախընտրելի ցավազրկող է կերակրող մայրերի համար:

*Պարացետամոլի և իբուպրոֆենի մանկաբուժական չափաբաժինների համար խորհրդակցեք ձեր երեխայի բժշկի հետ:

Կրծքով կերակրելու ժամանակ պարացետամոլի և իբուպրոֆենի օգտագործման հավանականությունը բարձր է, և խորհուրդ ենք տալիս նախապես ծանոթանալ պարացետամոլի և իբուպրոֆենի հակացուցումներին, կողմնակի ազդեցություններին և գերդոզավորման ախտանիշներին:

Պարացետամոլ – ռուսերեն՝ http://www.rlsnet.ru/mnn_index_id_500.htm

անգլերեն՝ https://www.drugs.com/paracetamol.html

Իբուպրոֆեն – ռուսերեն՝ http://www.rlsnet.ru/mnn_index_id_100.htm

անգլերեն՝ http://www.rlsnet.ru/mnn_index_id_100.htm

Այս դեղերի կրծքով կերակրման հետ համատեղելիությունը չի՛ նշանակում, որ դրանք կարելի է չարաշահել:

.

Այլ տարածված ջերմիջեցնող և ցավազրկող դեղեր 

Nimesil (Nimesulide)Կրծքով կերակրելու դեպքում Nimesil-ը ունի բարձր ռիսկայնություն: Չնայած այս դեղի կրծքի կաթի մեջ անցնելը քիչ հավանականություն ունի, Nimesulide-ը շատ երկրներում արգելված է լյարդի տոքսիկության բարձր ռիսկի պատճառով: Կերակրող մորը խորհուրդ է տրվում օգտագործել այլ՝ առավել անվտանգ փոխարինողներ: http://e-lactancia.org/producto/1111

No-spa (Drotaverine) – Կրծքի կաթի մեջ անցնող No-Spa-ի քանակության մասին հետազոտություններ չկան, սակայն այն համարվում է համատեղելի կրծքով կերակրման հետ: Ըստ կրծքով կերակրման խորհրդատուների, նախընտրելի է No-Spa-ի մեկանգամյա, այլ ոչ պարբերաբար օգտագործումը: http://am-am.info/faq/lekarstva/no-shpa-pri-gv/

Diclac, Diclon (Diclofenac) – Համատեղելի է կրծքով կերակրման հետ: http://e-lactancia.org/producto/476

Aspirin – ԱՀԿ-ն համարում է համատեղելի կրծքով կերակրման հետ, եթե օգտագործվում է փոքր չափաբաժնով, հազվադեպ և հակատրոմբային պրոֆիլակտիկայի համար: http://e-lactancia.org/producto/129

Аскофен – ունի երեք հիմնական բաղադրիչ՝ պարացետամոլ, ացետիլսալիցիլաթթու և կոֆեին, որոնցից երկուսը ունեն նվազագույն ռիսկայնություն, իսկ մեկը՝ ցածր: http://e-lactancia.org/sinonimo/811; http://e-lactancia.org/producto/126; http://e-lactancia.org/producto/233 http://e-lactancia.org/producto/1714

Analgin (Metamizole) – Չնայած Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան այն համարում է համատեղելի կրծքով կերակրման հետ, ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում այն արգելված է անցանկալի կողմնակի ազդեցությունների պատճառով: Ցանկալի է փոխարինել առավել անվտանգ դեղամիջոցներով՝ իբուպրոֆենով կամ պարացետամոլով: http://e-lactancia.org/marca/4444

Հիշե՛ք. տվյալ տեղեկատվությունը ծանոթության համար է: Հարցերի և անհանգստությունների դեպքում ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ քննարկեք այն ձեր բժշկի հետ:

Աղբյուրները՝ https://www.drugs.com/paracetamol.html; https://www.drugs.com/breastfeeding/ibuprofen.html; https://www.drugs.com/breastfeeding/ibuprofen.html; http://e-lactancia.org/producto/816

 

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Հակաբիոտիկներ. ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողը
Կրծքով կերակրումը անեսթեզիայից հետո