Հետաքրքիր փաստեր կրծքի կաթի մասին



Բոլորին է հայտնի, որ կրծքով կերակրելը լավագույնն է փոքրիկի համար, բայց քչերը գիտեն, թե այդ ՛՛լավագույն՛՛ բառը ինչ է ներառում իր մեջ։ Կան որոշ անժխտելի փաստեր կրծքի կաթի և կրծքով կերակրման մասին, այն է.

1.Մարդկային կաթը բարձրացնում է փոքրիկի իմունային համակարգը՝ օգնելով երեխային պայքարել վիրուսների (միկրոբներ, մանրէներ) դեմ, ներառյալ.
* Մենինգիտ
* Ականջի խոռոչի ինֆեկցիաներ
* Թոքերի բորբոքում
* Միզուղիների վարակ
* Փորլուծություն
* Շնչուղիների ինֆեկցիներ

 

2.Կրծքի կաթը նվազեցնում է հետևյալ հիվնդությունների ռիսկը հետագայում՝ չափահաս տարիքում և հետո.
* Շաքարային դիաբետ ( 1-ին, 2-րդ կարգ)
* Ներքին օրգանների հիվնդություններ ( փայծաղ, լյարդ, ավշային հանգույցներ)
* Արյան լեյկոզ
* Արյան բարձր ճնշում
* Ճարպակալում
* Խոլեստերինի բարձրացում
* Խոց
* Ասթմա
* Էկզեմա


3. Կրծքի կաթը նվազեցնում է ձվարանների և կրծքի քաղծկեղի ռիսկը։ Որքան երկար է կինը կերակրում, այնքան նա օգնում է օրգանիմին խուսափել տարատեսակ հիվանդություններից ։ Արդյունքում, կինը, որը կերակրում է երեխային 8 տարի, 0% է կազմում կրծքի քաղծկեղ ունենալու ռիսկը։ 


4. Կկ-ն օգնում է կնոջը 2 անգամ արագ վերադառնալ նախկին կազմվածքին. այն կնոջից օրական խլում է 1000 կիլոկալորիա, հենց միայն կաթ արտադրելու համար:


5. Կկ-ն օգնում է մայրիկին արագ վերականգնվել հետծննդաբերական շրջանից։ Կկ կերակրող կնոջ արգանդը շատ ավելի արագ է վերադառնում նախկին տեսքին՝ կորցնելով ավելի քիչ արյուն :


6. Կաթնարտադրությունը խլում է մարմնի 25% էներգիան. ուղեղը օգտագործում է միայն 20%-ը:


7. Մայրիկների 75%-ի աջ կուրծքը արտադրում է ավելի շատ կաթ, քան ձախինը՝ անկախ նրանից մայրը աջլիկ է, թե ձախլիկ:


8. Յուրաքանչյուր մոր օրգանիզմ կարող է «արտադրել» մարդկային կաթ, ինչը և կատարյալ է երեխայի համար։ Երեխաների աճին զուգընթաց կաթը աստիճանաբար փոխում է իր սննդային հատկությունները. կաթը 3 ամսական բալիկի համար այլ է, իսկ 9 ամսականի համար՝ այլ։ Կկ-ը կարող է նույնիսկ 1 օրվա մեջ փոխել իր բաղադրությունը։ Օրինակ շոգ եղանակին կաթի մեջ բարձրանում է ջրի քանակը, իչպես նաև հիվանդության ժամանակ արտադրում է հակամարմիններ։ 


9. Կկ-ը պարունակում է նյութեր, որոնք նպաստում են հանգիստ քնին:


10. Հանկարծամահության ( SIDS- Sudden Infant Death Syndrome) ռիսկը կրծքի կաթով սնված երեխաների մոտ բավականին ցածր մակարդակի վրա:

 

Աղբյուրը՝ https://www.health-foundations.com

Թարգմանեց՝ Շողեր Մուրադյանը

Պաշտպանվեք կրծքի քաղցկեղից՝ երկար կերակրելով