Փորկապություն. ինչպես օգնել երեխաներին


potty-trainingՓորկապությունը բավականին հաճախ հանդիպող խնդիր է երեխաների մոտ: Երեխաների մեծամասնության համար դա նշանակում է պինդ, դժվար դուրս եկող և սովորականից հազվադեպ կղանք:

Սովորաբար, երբ մարսված սնունդը անցնում է աղիներով, ջուրը և սննդարար մասնիկները կլանվում են, իսկ ավելորդը դառնում է կղանք: Որպեսզի կղանքը լինի փափուկ, բավական քանակի ջուր պետք է մնա կղանքի մեջ: Նաև ստորին աղիների և հետանցքային մկանները պետք է կծկվեն և թուլանան, որպեսզի կղանքը դուրս գա: Այս երկու մեխանիզմների թերի աշխատելը` քիչ ջուրը և մկանների վատ աշխատելը, կարող են փորկապություն առաջացնել:

a

Կարևորը հաճախականությունը չէ

Երեխաները տարբեր են: Երեխան, որը չի դատարկում աղիները ամեն օր, պարտադիր չի որ փորկապություն ունենա: Մի երեխա կարող է աղիները դատարկել օրական 3 անգամ, մյուսը` 3 օրը մեկ: Նորմալը շատ տարբեր է լինում: Երեխայի մոտ նորմալի փոփոխությունն է, որ կարող է խոսել ինչ որ խնդրի առկայության մասին:

Կղանքի հաճախանությունը կարևոր չէ: Կարևորը, որ կղանքը լինի փափուկ, և հեշտությամբ դուրս գա:

a

Երեխայի մոտ փորկապության ախտանիշներն են

  • Աղիների դատարկելու հաճախականության քչացումը
  • Աղիները դժվարությամբ կամ ցավոտ դատարկելը
  • Փքվածության զգացումը
  • Արյունոտ կղանքը
  • Երեխայի մոտ ախորժակի բացակայությունը, գրգրված լինելը
  • Փորկապություն ունեցող երեխային մոտ նաև հաճախակ հանդիպող երևույթ է քիչ քանակությամբ կղանքը ներքնազգեստի վրա: Շատ ծնողներ կարող են դա սխալվելով համարել փորի թուլացում, սակայն այն երկարատև փորկապության հետևանք է: Երբ կղանքը միշտ ներկա է լինում երեխայի աղիներում, վերջինները լայնանում են: Երբ կղանքը հավաքվում է, այն կարող է ինքնուրույն դուրս գալ, առանց երեխայի զգալու:
  • Հաճախակի միզելը կարող է փորկապության նշան լինել: Այս դեպքում կղանքը սեղմում է միզպարկի վրա ստիպելով երեխային հաճախակի միզել:

a

Փորկապության պատճառները մինչև 1 տարեկան երեխաների մոտ

Կրծքի կաթով սնվող երեխայի մոտ

Բացառապես կրծքով կերակրվող երեխաների մոտ փորկապությունը բացառիկ երևույթ է, և նրանք կարող են դուրս չգալ նույնիսկ մեկ շաբաթ: Նույնիսկ այդ դեպքում, նրանց կղանքը սովորաբար լինում է փափուկ: Շատ երեխաներ տնքում են, և կարմրում են կղանքը դուրս հանելիս, բայց սա փորկապության նշան չէ, այլ աղիների դեռ լիովին զարգացած չլինելու հետևանք է: Կրծքի կաթով սնվող երեխայի մոտ փորկապություն է համարվում, երբ երեխայի կղանքը պինդ է և բաղկացած է փոքր գնդերից: Այս դեպքում պետք է դիմել բժշկի:

a

Կաթնախառնուրդով սնվող երեխայի մոտ

  • Կաթնախառնուրդով երեխաների մոտ փորկապությունը հնարավոր է:
  • Եթե երեխան սնվում է կաթնախառնուրդով, ապա հետևե՛ք, որ այն ճիշտ պատրաստվի և չափազանց շատ կաթի փոշի չպարունակի ջրի քանակի համեմատ:
  • Որոշ կաթնախառնուրդներ ավելի հարուստ են կազեին սպիտակուցով, կամ հարստացվել են բրնձի ալյուրով և կարող են առաջացնել փորկապություն: Մտածե՛ք կաթնախառնուրդը փոխելու մասին, եթե ձեր երեխայի մոտ անընդհատ փորկապություն է լինում:
  • Կաթնախառնուրդը նախատեսված է բավարարելու երեխայի և սննդի և ջրի պահանջը: Եթե երեխան մարսողության խնդիրներ չունի, բացի կաթնախառնուրդից նրան ջուր առաջարկելու կարիք չկա: Սակայն, եթե շոգ է, ապա ցանկալի է ուտելու արանքում երեխային ջուր առաջարկել, քանի որ փորկապությունը կարող է ջրի պակասից առաջանալ: Կրծքով սնվող երեխաների դեպքում, շոգ եղանակին պետք է շատացնել կուրծք ուտելու հաճախականությունը:
  • Առանց կաթնախառնուրդը փոխելու, կարող եք փորձել երեխային տալ ավելի փոքր չափաբաժիններ, բայց ավելի հաճախ: Որպես կանոն, խորհուրդ է տրվում տալ չափաբաժնի կեսը, 2 անգամ ավելի հաճախ:

a

Հավելյալը սկսելուց հետո

Երբ կաթով սնվող երեխան սկսում է հավելյալ սնունդ ընդունել, նրա մոտ կարող է փորկապություն առաջանալ: Նույնպես կրծքի կաթից կաթնախառնուրդի անցնելիս, կամ կաթնախառնուրդի տեսակը փոխելիս, կարող է փորկապություն առաջանալ: Սա նորմալ երևույթ է, և արտացոլում է մարսողական համակարգի պատասխանը նոր սնունդին:

  • Եթե փորկապություն առաջացել է հավելյալ սնունդը սկսելուց հետո, դադարեցրե՛ք տալ երեխային այն սնունդը որից նրա մոտ փորկապություն առաջացավ:
  • Եթե երեխան կուրծք է ուտում, մի քանի օր տվե՛ք նրան բացառապես կրծքի կաթ ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը կարգավորելու համար
  • Տվե՛ք նրան սնունդ, որը փորկապություն չի առաջացնի` սալորի, տանձի, դեղձի խյուս, կամ կանաչ բանջարեղենի խյուս
  • Տվե՛ք նրան սալորի հյութ (ավելի մանրամասն կարդացեք ներքևում)
  • Երբ երեխայի փորիկը կկարգավորվի, նորից առաջարկեք տարբեր մթերքներ, բայց այս անգամ շատ փոքր չափաբաժիններով
  • Երեխաներին կարող եք օգնել փորիկը շրջաձև մեղմ մերսում անելով: Կարող եք երեխային տաք ջրով լոգանք առաջարկել մկանները թուլացնելու համար: Մանրամասների համար կարդացեք Կղանքի հետ կապված խնդիրներ 0-6 ամսական երեխաների մոտ

a

Փորկապության պատճառները 1 տարեկանից բարձր երեխաների մոտ

Կղանքի պահելը

1- Երբ երեխան զբաղված է խաղով: Աղիները դատարկելու ցանկության անտեսումը փորկապության ամենահաճախակի հանդիպող պատճառն է: Երեխաները, որոնք զբաղված են խաղով, կարող են ժամանակ չունենալ զուգարան գնալու: Սա հաճախ է լինում 2 տարեկան երեխաների հետ: Այս երեխաներին կարելի է օգնել նրանց համար զուգարան գնալու սովորություն առաջացնելով․ օրվա մեջ մեկ կամ մի քանի անգամ նստեցնել զուգարանին 10 րոպե այն ժամանակահատվածում, երբ երեխան սովորաբար դատարկում է իր աղիները` նախաճաշ կամ ճաշ ուտելուց 30 րոպե անց: Երեխան պետք է գնա զուգարան, նույնիսկ եթե նա դրա կարիքը չունի: Որոշ երեխաների համար 10 րոպե նստելը չափազանց երկար է: Այս դեպքում դուք կարող եք նրան ինչ որ զբաղմունք տալ կամ մի պատմություն կարդալ նրանց համար, այս ամենը դրական շփում դարձնելու համար: Եթե երեխան անհանգսիտ է, մնացե՛ք նրա մոտ և մի՛ ստիպեք, որ նա նստած մնա, այլապես երեխան դա կընկալի ինչպես պատիժ:

Ոգեշնչե՛ք ձեր երեխային:

1 – Մի մեծ թուղթ փակցրեք պատի այն հատվածին, որը երեխան հեշտությամբ կտեսնի:

2 – Գտեք պարգևատրման մի միջոց: Օրինակ, ամեն կղանքի համար, իրար հետ կարելի է աստղ փակցնել թղթի վրա: Եվ եթե նա մի որոշ քանակի աստղ հավաքի, ապա կկարողանա մի նոր խաղալիք ընտրել:

3 – Նստեցրեք երեխային զուգարանին 10 րոպե սնունդ ընդունելուց և լողանալուց հետո: Եթե արեխան աղիները դատարկի, աստղ փակցրեք: Եթե ոչ, ապա գովեք նրան փորձելու համար (հանկարծ չպատժեք երեխային)։

Բացատրեք ձեր երեխային: Թղթի վրա նկարեք աղիները և աղիների մեջ մեծ կլորակներ: Բացատրեք նրան, որ երբ նա ընտրում է անտեսել աղիները դատարկելու ցանկությունը, կլորակները դառնում են ավելի մեծ և այս պատճառով ավելի դժվար են դուրս գալիս և նույնիսկ ցավ պատճառում:

2 – Զուգարանին սովորացնելը երբ երեխան դեռ պատրաստ չէ: Զուգարանից օգտվելուց սովորեցնելը կարող է հագեցնել փորկապության, քանի որ երեխան սովորում են պահել կղանքը մինչ հարմար ժամանակը (զուգարանին նստելը): Սա հատկապես ճիշտ է այն երեխայի համար, որոնք վախենում են զուգարանից կամ պատրաստ չեն սովորելուն: Երբեմն երեխան կարող է այքան երկար պահել, մինչև կղանքը կդառնա պինդ և դժվարությամբ դուրս կգա: Եթե դուք փորձում եք սովորեցնել ձեր երեխային օգտվել զուգարանից, և նա փորկապություն է ձերք բերում, ապա դադարեցրեք սովորեցնելը, մինչև փորկապությունը չանցնի: Սպասեք մինչև ձեր երեխան պատրաստ լինի: Ավելի կարևոր է, որ ձեր երեխան աղիները դատարկի, թեկուզ և տակդիրում:

3 – Երբ երեխան անհարմար է իրեն զգում նոր զուգարանից օգտվելուց: Երեխաները, որոնք մանկապարտեզ կամ դպրոց են սկսում գնալ, հաճախակի փորկապություն են ունենում:

4 – Երբ երեխան անհանգստանում է, որ նորից ցավոտ կղանք կլինի: Երեխան, որի համար դուրս գալը եղել է դժվար և ցավոտ, կարող է պահել կղանքը և չգնալ զուգարան, որպեսզի խուսափի ցավից: Եթե ձեր երեխան այդպես է անում, խոսացեք ձեր մանկաբույժի հետ փորը թուլացնող դեղամիջողներ օգտագործելու մասին: 1-2 շաբար անցավ դուրս գալուց հետո երեխայի մոտ վախի զգացումը պետք է անցնի:

a

Սննդի միջոցով կարգավորելը

1 – Հեղուկներ: Շատ կարևոր է որ երեխան հեղուկներ օգտագործի: Եթե երեխան բավական քանակի ջուր չխմի, նրա օրգանիզմը ավելի շատ հեղուկ կկլանի սննդից, խմած հեղուկներից, ինչպես նաև կղանքից, ինչի հետևանքով կղանքը կդառնա պինդ և դժվարությամբ դուրս կգա: Եթե երեխայի սննդի մեջ բարձրացնեք մանրաթելի քանակը, ապա հատկապես ուշադիր եղեք, որ երեխան ջուր խմի, քանի որ մանրաթելը ջրի կարիք ունի կղանքը թուլացնելու համար:

2 – Մանրաթելով հարուստ սնունդ: Եթե ձեր երեխան նոր է սկսել հավելյալ ուտել, դուք կարող եք առաջարկել ձեր երեխային մանրաթելով հարուստ մրգեր, օրինակ, ծիրան, տանձ, սալոր, դեղձ, սալոր, հասած բանան և բանջարեղեն՝ լոբի, ոլոռ, քաղցր կարտոֆիլ, բրոկոլի կամ սպանախ: Մրգերի կեղևը պետք չէ հեռացնել: Մանրաթելը փափկեցնում է կղանքը՝ կլանելով ջուրը և այսպիսով հեշտացնելով կղանքի դուրս գալը:

Ձեր երեխային անհրաժեշտ է`

  • 1-3 տարեկանին ` օրական 19 գրամ մանրաթել
  • 4-8 տարեկանին ` օրական 25 գրամ մանրաթել
  • 9-18 տարեկան աղջկան ` օրական 26 գրամ մանրաթել
  • 9-18 տարեկան տղային ` օրական 31-38 գրամ մանրաթել

 

Մանրաթել պարունակող սնունդի օրինակներ

  • ½ բաժակ եփած լոբի (կարմիր, սպիտակ) (6.2-9.6 գրամ)
  • 1 միջին ջեռոցում եփած քաղցր կարտոֆիլը կլեպով (3.8 գրամ)
  • ½ բաժակ եփած ոլոռ (4.4 գրամ)
  • 1 միջին տանձը կլեպով (5.5 գրամ)
  • ½ բաժակ ազնվամորի (4 գրամ)
  • 1 միջին ջեռոցում եփած կարտոֆիլ կելպով (3 գրամ)
  • 28 գրամ նուշ (3.5 գրամ)
  • 1 փոքր խնձոր կլեպով (3.6 գրամ)
  • 1 միջին հասած բանան (3.1 գրամ)
  • 1 բաժակ սալորը (7,7 գրամ)
  • 1/3 բաժակ եփած ոսպ (5 գրամ)
  • 1 բաժակ եփած բրոկոլին (5 գրամ)
  • ½ ավոկադո (6,7 գրամ)

3 – Պնդացնող սնունդ: Անհաս բանանը, խնձորի և գազարի խյուսը հակառակը՝ կպնդացնեն երեխայի կղանքը: Մեծ երեխաների մոտ կաթնամթերքը կարող է լինել պնդացնող, եթե երեխան ուտում է 500-600գ օրական: Սպիտակ շաքար և սպիտակ ալյուր պարունակող մթերքների օգտագործելը նույնպես պետք է սահմանափակել և դրանց փոխարեն առաջարկել միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկ պարունակող մթերքներ (սպիտակ հացի կամ բրնձի փոխարեն)։

4 – Մրգի հյութ: Սալորի, խնձորի կամ տանձի հյութերը պարունակում են շաքարներ, որոնք դժվար են կլանվում օրգանիզմի կողմից: Այդ շաքարները անցնում են ստամոքսով և աղիների մեջ ջուր քաշում դեպի իրենց, և դրանով երեխայի կղանքը դարձնում ավելի ջրալի: Փորկապություն ունեցող երեխային կարելի է օգնել՝ տալով 60-120 մլ այս հյութերից օրական մեկ անգամ, իսկ մեծ երեխաներին 120-180մլ: Խնձորի կամ տանձի դեպքում կարևոր է, որ հյութը լինի 100 տոկոս բնական, ոչ թե ջրով նոսրացրած, այլապես շաքարները բավականին կոնցենտրացված չեն լինի իրենց գործը անելու համար: Սալորի հյութի չկլանվող շաքարների քանակը ավելի բարձր է, այս պատճառով կարող են այն ավելի քիչ քանակով օգտագործել և մի քիչ նոսրացնել, օրինակ, 30մլ հյութին ավելացրեք 30մլ ջուր կամ կաթ: Որոշ երեխաներ կարող են ունենալ գազեր կամ փքվածություն, որոնք կարող են նրանց նեղություն պատճառել: Դիմե՛ք ձեր բժշկին, եթե հյութերը չօգնեն կամ երեխայի մոտ անհանգստություն նկատվի: Բացառությամբ սալորի հյութի, հյութերը շատ չեն օգնում ավելի մեծ երեխաներին (2-3 տարեկանից բարձր) որովհետև նրանց ստամոքսը ավելի ունակ է կլանել գրեթե ամբողջ շաքարը:

6 – Կտավաթի ձեթ: Կտավաթի ձեթը, բացի այն որ կարող է օգնել փորկապության դեմ, նաև օմեգա 3 ճարպեր է պարունակում, որոնք օգտակար են երեխայի համար:

  • 6 ամսականից բարձր – օրական 1 թեյի գդալ
  • 1 տարեկանից բարձր – օրական 2 թեյի գդալ
  • Երեխաները և մեծահասակները – օրական 1 ճաշի գդալ

7 – Պրոբիոտիկներ: Որոշ երեխաներին օգնում են պրոբիոտիկները՝ չնայած չկա վստահելի հետազոտություն նրանց դերի մասին: Դուք կարող եք երեխային տալ պրոբիոտիկներով հարուստ յոգուրտ կամ դեղատնից գնված պրոբիոտիկի հավելում: Խորհրդակցե՛ք ձեր մանկաբույժի հետ պրոբիոտիկներ տալուց առաջ:

a

Այլ պատճառները

Նստակյաց կյանք: Շարժվելը օգնում է հեղուկների շրջանառությանը երեխայի մարսողական համակարգով: Ձեր երախայի մոտ կարող է հաճախակի փորկապություն լինել, եթե նա վարում է նստակյաց կյանք:

Սթրեսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսը կարող է փորակապություն առաջացնել երեխայի մոտ: Եթե երեխայի կյանքում մեծ փոփոխություն է տեղի ունեցել կամ տեղի ունենալու, խոսեք երեխայի հետ դրա մասին և փորձեք հանգստացնել նրան:

Արդյունքը կգա աստիճանաբար, մի սպասեք որ ամեն ինչ հարթվի մեկ օրում:

Մեկ-երկու անգամ գլիցերինի մոմիկ դնելը կարող է օգնել երեխային, սակայն, դրանք չարաշահել չի կարելի, որովհետև մոմիկը հանում է փորկապության հետևանքը, բայց բուն պատճառը չի վերացնում:

a

Երբ դիմել բժշկի

Եթե երեխայի կղանքը այնքան պինդ և չոր է, որ փոքր ներքին պատռվածքեր է առաջացնում (կղանքը արյունոտ է), զգուշացրե՛ք ձեր բժշկին դրա մասին:

Փորկապությունը շատ հազվադեպ կարող է լինել ինչ որ ուրիշ առողջական խնդրի հետևանք, ինչպիսին է շաքարախտը, լակտոզի չյուրացնելը, հիպոթերեոզը և այլն: Դիմե՛ք ձեր բժշկին, եթե ձեր երեխայի փորկապությունը չի անցնում:

Թարգմանեց և կազմեց Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Արուսիկ Դադիյանը

http://www.mychildwithoutlimits.org/plan/constipation-in-infants-and-children/home-treatments-for-constipation/

http://www.quickanddirtytips.com/health-fitness/medical-conditions/childrens-health/3-steps-to-treat-constipation-in-children

http://www.niddk.nih.gov/health-information/health-topics/digestive-diseases/constipation-in-children/Pages/symptoms-causes.aspx

https://www.betterhealth.vic.gov.au/health/conditionsandtreatments/constipation-and-children

Constipation: How to tell if your child is constipated.

 


Արյուն երեխայի կղանքի մեջ. ո՞րն է պատճառը
Կղանքի հետ կապված խնդիրներ 0-6 ամսական երեխաների մոտ