Փորձենք հասկանալ տատիկներին


grandmaՈրքան հաճախ  մենք կարող ենք լսել կկ մայրիկի բառացիորեն հոգու ճիչն այն մասին, թե ոնց է նա հոգնել ավագ սերնդի «խորհուրդներից»: Փորձենք պարզել, թե ինչու են մեր մայրերը (կամ սկեսուրները) այդքան համառորեն առաջարկում իրենց խորհուրդները, չնայած որ արդեն ստույգ հայտնի է, որ այդ խորհուրդները օգտակար կարող են չլինել կկ-ի համար։

Մենք նույնպես կփորձենք գտնել խոսքեր՝ մեր տեսակետը բացատրելու և միաժամանակ ավագ սերնդի հետ լավ հարաբերություններում մնալու համար։ Կարծես թե, ի՞նչ կա մտածելու և որոշելու։ Ու՞մ երեխան է, մայրիկի թե տատիկի՞։ Եվ հենց մայրիկն է, որ պետք է որոշի, թե ինչով կերակրի կամ ինչպես խնամի իր բալիկին։ Բայց հենց այս փաստարկն է, որ ամենից հաճախ հանգեցնում է ավելորդ վեճերի և վիրավորանքների: Իսկ ցանկացած մարդ, որպես սոցիալական միավոր, ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել մտերիմների հետ։

 

Ինչու՞ են տատիկները «խորհուրդներ» տալիս։

  • Ամենից առաջ, արժե որպես փաստ ընդունել, որ ինչպիսի հարաբերություններ էլ լինեն մայրիկի կամ սկեսուրի հետ, մեր ծնողները մեզ միայն բարին են կամենում:  Անգամ եթե դիտարկենք ամենից տխուր տարբերակը, երբ հարս ու սկեսուր բացարձակ չեն հարմարվում բնավորություններով, անգամ այդժամ վերջինը միշտ իր տղային լավագույնն է կամենալու։ Ուրեմն թոռանն էլ կվերաբերվի ինչպես իր տղայի երեխային։  

Այսպիսով, նա իրոք անհանգստանալու է թոռան համար, փորձելու է օգնել և տալ նրան լավագույնը։ Այս պատճառով, իր ունեցած փորձից բխող բոլոր խորհուրդներն ուղղված են լինելու ոչ թե հարսի կյանքն ավելի բարդացնելու, այլ իր որդու և թոռան կյանքն ավելի լավացնելու ցանկությունից։

  • Նաև պետք է հասկանալ, որ ձեր երեխայի համար տատիկ դառնալով, այդ կինը չդադարեց մայր լինել: Եվ այսօր հենց դուք, ինչպես ուրիշ ոչ մեկը, կարող եք հասկանալ օգնելու, աջակցելու, իսկ երբեմն և ձեր փոխարեն ինչ-որ բան անելու իր ձգտումները։ Անել այն ինչ դուք, կարծես թե, առանց որևէ մեկի օգնության էլ ի վիճակի եք անել։ Ավելի հեշտ է ընդունել, որ մայրիկները միևնույն է  խորհուրդներ են տալու, փորձելու են անել այնպես, ինչպես իրենք են արել։
  • Ամենից հաճախ համառ խորհուրդներն առաջանում են իրենց երեխայի (որը դուք, ի դեպ, չեք դադարում լինել՝ ծնող դառնալով) մասին հոգալու ցանկությունից։
  • Սակայն երբեմն «խորհուրդները» տրվում են նաև սեփական փորձի ճշտությունը հաստատելու համար։ Մեզանից յուրաքանչյուրն ունի սեփական ընտրության, սեփական փորձի, սեփական եզրահանգումների այդ պահին միակ ճիշտը լինելու համոզվածության պահանջ։ Մեր մայրիկներն էլ են ուզում համոզվել, որ իրենք էլ, իրենց ժամանակի մանկաբույժների խորհուրդներն ու նշանակումները կատարելով, լավագույնն են արել իրենց փոքրիկի (այսինքն, Ձեր կամ Ձեր ամուսնու) համար։

 

Սովորում ենք տեսնել և բարձրաձայնել լավը։ 

Երբեմն պետք է ոչ միայն գիտակցել թե ինչու են մեզ տարբեր խորհուրդներ տրվում, այլև բարձրաձայնել դա։

Օրինակ, ավագ սերնդից հաճախ կարող ենք լսել, որ մեկ ամսականից  արդեն պետք է հյութ տալ, որ «ստամոքսը սովորի», իսկ առաջին հավելյալը պետք է տրվի 3-4 ամսականից՝ ամրապնդելով ասածը «մենք ձեզ էդպես ենք արել, ու ահա, շատ էլ լավն եք մեծացել» փաստարկով։ Առաջինն, ինչ ուզում ես ասել ի պատասխան՝ «այդ ամենը սխալ է՛։ Իսկ ճիշտը մինչև 6 ամսական երեխային բացառապես կրծքով կերակրելն է»:

Բայց եկեք մի պահ մտածենք, թե ի՞նչ է այդ պահին լսում մայրիկը։ Նա լսում է միայն նախատինք. «Դու վնաս ես տվել ինձ (կամ տղայիդ) և դու սխալ ես։»…Այս բառերը դժվար թե լուրջ ընդունվեն։ Դա չափազանց դաժան է ճշմարիտ լինելու համար։ Այդ պատճառով թեկուզ մի կաթիլ հյութ տալու կամ շիլաները եթե ոչ 4-ից, ապա գոնե 4,5 ամսականից սկսելը համոզելու փորձերը չեն դադարի։ Ավելի արդյունավետ կլինի, եթե երիտասարդ մայրիկն ավագ սերնդի հետ իր շփումը փորձի կառուցել հետևյալ կերպ:

  1. Նախ և առաջ փորձել այս կամ այն խորհուրդներում ոչ թե նախատինք կամ չարություն տեսնել, այլ ընդհակառակը, տեսնել օգնելու, գուցե և իրենց սեփական ճանապարհին հանդիպած դժվարություններից հետ պահելուցանկություն։ Ինքներդ ձեզ հաճախակի հարցրեք:

«Ի՞նչ բարի և լավ դրդապատճառներից ծնողներն այսինչ բանն ասացին։»
«Ի՞նչ անհանգստություն և ի՞նչ հոգատարություն է թաքնված այս բառերի ետևում» 

Հասկանալով նրանց բարի շարժառիթները՝ ձեզ ավելի հեշտ կլինի հետագա զրույցն ավելի դրական ուղիով տարել։

  1. Բարձրաձայնել և ընդունել լավագույն  դրդումներն ու բացատրել, որ ձեր մանկության (տատիկի երիտասարդության) տարիներին, իրոք, այս կամ այն խորհուրդները կային և մասամբ արդարացված, հիմնավորված են եղել։

Օրինակ, հավելյալը շուտ սկսելու պարագայում, պետք է ընդունել, որ դա արհեստական սնուցման ժամանակաշրջան էր, բայց կաթնախառնուրդները երեխայի ճիշտ և լավ զարգացումն ապահովելու համար բավական վիտամիններ և միկրոէլեմենտներ չէին պարունակում։

Հենց այնժամ, այդ իրավիճակում էր կայացվել հավելյալ սնուցումը շուտ սկսելու որոշումը, որպեսզի ինչ-որ կերպ լրացվի այդ հսկա բացը։ Եվ այդ պահին, դա երևի թե արդարացված էր, և մեր մայրիկները անում էին հենց այն, ինչ լավագույնն էր իրենց բալիկի համար՝ ելնելով իրենց շրջապատող պայմաններից։

Ուսումնասիրելով Ռուսաստանում կրծքով կերակրման պատմությունը և հասկանալով, թե որտեղից են բխում այս կամ այն խորհուրդները, կարելի է ավելի հանգիստ և հասկանալով մոտենալ տատիկների խորհուրդներին։.

  1. Կարելի է անգամ համաձայնվել ծնողական անհանգստության հետ: Օրինակ՝ «Բայց կաթդ հաստատ հերիքում է՞։ Կարո՞ղ ա սոված ա մնում։»  ցավակցական հարցերի ժամանակ կարելի է առանց վրդովվելու և ամաչելու տատիկի խոսքերի հետ համաձայնել և ասել. «Ես էլ էի անհնագստանում, որ չի կշտանում, այդ պատճառով որոշեցի կշռել։ Քաշի ավելացումն ասում է, որ ամեն ինչ կարգին է։»
  2. Երբեմն սեփական պատասխանը կարելի է հիմնավորել հեղինակավոր անձի՝ մանկաբույժի, հոգեբանի, կկ խորհրդատուի կարծիքով, վերջին հետազոտությունների արդյունքներով։Եւ դա արդեն, կարծես թե, ոչ թե Ձեր, այլ հենց այդ հեղինակավորների խոսքերն են:

Օրինակ՝ «նորաձև» ըստ պահանջի կերակրելը շատ տատիկներ չեն կարողանում ընդունել։ Ոմանք անհանգստանում են, որ երեխան սոված է մնում, մյուսներն, ընդհակառակը, անհանգիստ են, որ մայրիկը կգերսնի, իսկ ոմանց էլ հարցի հոգեբանական կողմն է հուզում, թե երեխան այսպիսով կսովորի իր խնդիրները «ուտելախեղդ անել»:

Այս դեպքում մայրիկը կարող է պատաախանել.«Անկեղծ ասած, ես էլ “ըստ պահանջի” կերակրումն այլ կերպ էի պատկերացնում (համաձայնվեցինք ծնողական անհանգստության հետ), բայց վերջին հետազոտությունները (հղում հեղինակավոր կարծիքին) ասում են, որ հենց այսպես երեխան կարող է ստանալ հենց այնքան, որքան իրեն է անհրաժեշտ։ Այսինքն, ուտել մի փոքր, երբ ուզում է, և միաժամանակ շատ սոված լինելով՝ գեր չհագենալ»:

Կամ «Առաջ ես էլ էի կարծում, թե երեխան կուրծք է ծծում միայն ուտելու համար։ Բայց երբ կարդացի գիրքը, որում մանկաբույժը պատմում է, որ կաթում բացի սննդարար նյութերից, կան նաև շատ այլ տարրեր, որոնք օգնում են փոքրիկին և՛ թուլանալ, և՛ նվազացնել ցավը, և՛ պակասացել ստամոքսում եռոցը, և՛ օգնում են զուգարան գնալ… Բնականաբար, այս պահանջներն առաջ են գալիս ոչ թե 3,5 ժամը մեկ, այլ շատ ավելի հաճախ։ Այստեղից էլ և գալիս են այդքան հաճախ կերակրումները»:

Նույնիսկ եթե որևէ պատճառով միանգամից պատասխանել չի ստացվել, միշտ կարելի է վերադառնալ խոսակցությանը մի բաժակ թեյի, զբոսանքի կամ որևէ այլ անմիջական մի իրավիճակում։ Երբեմն կարևոր է ցույց տալ, որ դուք անուշադրության չեք մատնել տատիկի խորհուրդը, որ դուք լսել եք այն, մտածել եք դրա մասին, ձեր «հագով» փորձել եք այն։ Այս դեպքում, մասնագետի կարծիքին հղելով, սեփական կարծիքն այս առումով կարելի է չնշել։

«Ի դեպ, հիշում եք, Դուք ասում էիք, որ Ձեր տղային շիլա տալ սկսել եք 3 ամսականից։ Ես հարցրեցի մեր մանկաբույժին, արդյո՞ք կարող ենք մենք էլ սկսել։ Նա ասեց, որ մեր դեպքում 6 ամսականից շուտ հավելյալ սկսել չարժի։»

«Մենք վերջերս խոսում էինք ջրի մասին՝ տալ, թե չտալ։ Պարզվում է ՀԱԿ-ը հետազոտություններ է կատարել շոգ և անապատային շրջաններում, և անգամ այնտեղ կրծքով սնվող բալիկներին ջուր պետք չէ, որ կաթից նրանք բավարար քանակությամբ հեղուկ են ստանում և որ այն ավելի լավ է յուրացվում։ Պարզվում է, որ կաթի 87-95% հեղուկ է։»

 

Հեռանկարային աշխատանք 

Այն ամենն, ինչ մենք արդեն դիտարկեցինք, դա արդեն ստեղծված իրավիճակի կարգավորման մեթոդներ են, որին ավելի լավ է չհասցնել։ Իսկ ինչպես անել, որ այսպիսի «հակախորհուրդներ» չառաջանան:

  1. Նախ և առաջ եկեք նորից հիշենք այս խորհուրդների մոտիվացիան, դրդապատճառը։ Դարերից ի վեր գիտելիքները փոխանցվել են սերնդեսերունդ։ Եվ մեր ծնողներն ունենմեզ, որպես երիտասարդ սերնդի, իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելու կատարելապես բնական պահանջ: Դուք կարող եք օգնել նրանց զգալ կատարված պարտքի զգացողությունը՝ ուշադիր լսելով ծնողներին և նրանց փորձը որպես թանկարժեք, սակայն այն ժամանակների համար կիրառելի ընդունել։
  • Ավելի հաճախ եղեք «իսկ այն ժամանակ ի՞նչպես էր» զրույցների նախաձեռնող։ Հանգիստ և անմիջական մթնոլորտում հարց ու փորձ արեք հետաքրքրության համար:

«Իսկ ի՞նչպիսին էր Ձեր տղան երեք ամսականում»։
«Իսկ Դուք ո՞նց էիք իրեն առաջին անգամ լողացնում»։
«Իսկ նա մեկ ամսականում ի՞նչ քաշ ուներ»:
«Իսկ նա ո՞նց կերավ իր առաջին հավելյալը»։

  • Կարելի է և անկեղծ ու հարգանքով զարմանալ, թե այդ ինչպես էին մեր ծնողներն ամեն ինչ հասցնում, առանց լվացքի, սպասք լվացող մեքենաների, ավտոմատ-փոշեկուլների, ու դրա հետ մեկտեղ էլ պետք էր աշխատանքի դուրս գալ երեխայի 3, առավելագույնը 6 ամսականից։
  • Ընդունել, որ այն ժամանակ երջանիկ ծնող լինելն իրոք շատ դժվարություններով էր տրվում և որ երեխայի առաջին մեկ տարին, իրոք, մեծ հերոսություն էր ողջ ընտանիքի համար։
  1. Նույնպես արժե ժամանակ առ ժամանակ կիսվել ծնողների հետ կրծքով կերակրման վերաբերյալ նոր և հետաքրքրաշարժ ինֆորմացիայով։

Բայց հենց կիսվել սեփական հայտնագործություններով, այլ ոչ թե սովորեցնել նրանց, կազմակերպել դասընթացներ և նյութեր ընթերցել ։ Կիսվել պետք է զարմանքով, հիացմունքով և հետաքրքրությամբ, իսկ երբեմն և վրդովվմունքով։

«Պատկերացնում ե՞ք, կաթնախառնուրդների արտադրողներն ինչպես են խորամանկում։ Գովազդում ասում են «առավելագույնս մոտ է մայրական կաթին», իսկ ներքևում մանր տառերով գրում «այլ կաթնախառնուրդների համեմատ», իսկ այն մասին, որ կաթնախառնուրդի և կրծքի կաթի միջև սար ու ձոր է, ոչ մի խոսք չկա»: 

  • Ցանկացած մարդու հաճելի է ոչ միայն լսել, այլ շփվել, տեղեկատվության հետ մեկտեղ էմոցիաների լիցք և կենդանի զրույց ստանալ։
  • «Ես կարդում էի կուրծք ուտող բալիկների քաշ հավաքելու մասին։ Պարզվում է, նրանք առաջին կես տարում կարող են ավելանալ 500 գրամից մինչև 2կիլոգրամով։ Պատկերացնում եք, թե ինչ հսկա տարբերություն է։ Եվ այդ ամենը նորմայի մեջ է։» 

Տեսնելով, որ երիտասարդ ծնողները մոլորված չեն, այլ մշտապես ուսումնասիրում են երեխայի սննդի և խնամքի հարցերը, վստահ են իրենց անելիքներում, և ուրախությամբ կիսվում են նորով ընտանիքի այլ անդամների հետ, հոգատար տատիկներն ու պապիկներն էլ են սկսում հանդարտվել։ Ժամանակի ընթացքում, նրանց հանգստությունը Ձեր համար կվերածվի Ձեր հանդեպ վստահության, իսկ ձեր դժվարությունների համար իրենց տագնապը կվերածվի ուրախության առ այն, որ դուք փոքրիկ ունեք։

Այսպիսի տատիկներն ընտանիքի բարքերին ավելի քիչ կխառնվեն՝ փորձելով այն իրենց երեխաների համար առավել լավը դարձնել։ Նրանց ավելի հեշտ կլինի ընդունել ձեզ ծնողի դերում, իսկ իրենց՝ ավագ սերնդի, տատիկի կամ պապիկի դերում։

Երեխայի ծնունդն ընտանիքի ողջ կազմակերպվածությունն է փոխում, և դա վերաբերվում է ոչ միայն փոքրիկի ծնողներին, այլև նորաթուխ տատիկներին ու պապիկներին։ Նրանց մոտ նոր դեր է առաջանում։ Նրանք էլ պետք է սովորեն տատիկ և պապիկ լինել։ Նրանք էլ պետք է կարողանան ընդունել, որ նրանք արդեն միայն ծնող չեն, և որ նրանց փորձը այլ է, բայց, չնայած դրան, ոչ պակաս կարևոր։

Նրանք ստիպված կլինեն ընդունել, որ դուք, իրենց երեխաներն, արդեն ինքնուրույն եք դարձել, բայց և այդպես գնում եք իրենց հետքերով, որ դուք չեք հրաժարվում իրենց փորձից, այլ ընդունում եք այն, փնտրում եք ընդհանուրն ու տարբերությունը երեխայի խնամքի ձեր և նրանց գիտելիքներում և հմտություններում, ու նաև կիսվում եք ձեր փորձով և բացահայտումներով։

Սա գիտակցումների և ներքին փոփոխությունների մի հսկա պլաստ է մեծ մարդու համար։ Ուրեմն, եկեք օգնենք իրենց, որ այս վերափոխումը ողջ ընտանիքի համար հնարավորինս մեղմ և հարմարավետ ընթանա։

Հեղինակ` Գերա Պոէգլե, ԱԿԵՎ կրծքով կերակրման Խորհրդատուների Ասոցիացիայի մասնակից

 

Թարգմանեց` Էլլա Ավագյանը

Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար:

Աղբյուրը` http://akev.ru/index.php/stati-dlya-mam/10066-14/10885-85970562

 


Ինչպե՞ս նախապատրաստել Ձեր երեխային՝ կրտսեր քույր կամ եղբայր ունենալուն
Ի՞նչ է "մաշկը մաշկին" շփումը և "կենգուրուի" խնամքը