- 15Shares
3 ամսականում երեխան կարող է ատամ հանել, երեխաների մեծամասնությունը սկսում են ատամ հանել 4-7 ամսականից սկսած: Սակայն այս տարիքում ավելի հավանակ է, որ Ձեր երեխան «հայտնաբերել» է իր ձեռքերը, որոնք կարող են դառնալ իր նոր սիրած խաղալու առարկան: Երբ դա տեղի ունենա, ձեռքերը բերանը տանելը կազմելու է դրանք ուսումնասիրելու մի ձև: Երեխան դրանով բացահայտելու է, որ դրանք կազմում են իր մի մասը և կառավարվում են իր կողմից: Դա մեծանալու շատ լավ նշան է: Դրա հետ կապված մի նախազգուշացում: Հենց Ձեր երեխան վարժվի ձեռքերը բերանում լպստելը, շատ շուտով նաև կարողանալու է այլ առարկաներ վերցնել-տանել բերանը: Դուք պետք է ավելի շատ ուշադրություն և զգոնություն ցուցաբերեք երեխայի և նրան շրջապատող առարկաների նկատմամբ:
Թարգմանեց Շուշանիկ Միրզոյանը
http://www.parents.com/advice/babies/baby-development/why-do-babies-chew-on-their-hands/
- 15Shares