Կրծքով կերակրելու սենյակ

Արյուն երեխայի կղանքի մեջ. ո՞րն է պատճառը



Երեխայի կղանքում արյան առկայությունը կարող է անհայտ պատճառներով լինել: Սովորաբար, եթե երեխան իրեն լավ է զգում և նորմալ աճում է, կղանքում արյան առկայության հարցը ինքնիրեն լուծվում է: Սակայն կարևոր է, որ դուք դրա մասին տեղյակ պահեք երեխայի մանկաբույժին:

Արյան գույնը հուշում է, թե որտեղ է արնահոսել: Հաստ աղիքում կամ հետանցքում առաջացած արյունը կարմիր է և թելի նման է: Եթե արնահոսել է աղեստամոքսային համակարգի ավելի վերին հատվածներում, ապա արյունը կլինի ավելի մուգ ՝ շագանակագույն, սև և այլն, և խառնված կլինի կղանքի հետ:

Երեխայի կղանքում արյան տարածված պատճառները

  • Ամենատարածված պատճառը, թերևս, դեֆեկացիայի ժամանակ աղիների քերծվելն է, որի դեպքում արյան հետքը նման է թելի կամ բարակ շերտի, իսկ արյունը շաղախված չէ կղանքի մեջ:
  • Կաթի գերառաջարկը ևս կարող է կղանքում արյան պատճառ դառնալ: Որոշ մանկաբույժներ նշել են, որ արյունոտ կղանքի խնդիրը վերացել է, երբ կարգավորվել է մոր կաթի գերառաջարկը: Նման դեպքերում կերակրելիս կարելի է կրծքի մերսումներ/սեղմումներ անել, որը կօգնի երեխային ավելի շատ հետին կաթ ստանալ: Ուժեղ արտահոսք և կաթի գերառաջարկ
  • Եղել են դեպքեր, երբ երեխայի կղանքում արյուն և լորձ է հայտնաբերվել, երբ նա սկսել է վիտամիններ ընդունել, իսկ երբ դադարեցրել է խմելը, կղանքում այլևս արյուն չի եղել:
  • Որոշ ինֆեկցիաներով (սալմոնելլա և Clostridium difficile) պայմանավորված լուծը կարող է առաջացնել արյունոտ կղանք: Կրծքով կերակրվող երեխաների մոտ այս ինֆեկցիաների ախտանիշները ավելի թույլ են, քանի որ կրծքի կաթը խոչընդոտում է բակտերիաների աճին:
  • Որոշ կոլիտներ, աղիքների անանցանելիությունը կամ աղիքային այլ խանգարումներ ևս կարող են կղանքի մեջ արյան պատճառ դառնալ:

Արդյո՞ք կղանքում արյուն տեսնելիս պետք է շտապ օգնություն կանչել

Եթե երեխայի կղանքի մեջ արյուն կա, դրա մասին տեղյակ պահեք երեխայի մանկաբույժին: Հիվանդանոց գնալու մասին որոշում ընդունեք հետևելով երեխայի վարքին. եթե երեխան ուրախ է և առողջ է երևում, կապվեք մանկաբույժի հետ և այցելություն խնդրեք: Եթե երեխայի փորն է ցավում, կղանքում կա մեծ քանակությամբ արյուն, երեխան լուծ է, փսխում է և/կամ ջերմում, ապա ցանկալի է ավելի արագ օգնության դիմել: Եթե կղանքում արյան քանակը կայուն է կամ շատանում է, շաղախված է լորձի հետ, անհապաղ զնագահարեք երեխայի բժշկին:

Աղբյուրը՝ http://kellymom.com/health/baby-health/bloodystool/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


1 thought on “Արյուն երեխայի կղանքի մեջ. ո՞րն է պատճառը”

Comments are closed.