Կրծքով կերակրելու սենյակ

Ի՞նչ անել, եթե երեխաս կուրծք ուտելուց կծում է


Երեխայի կծելը կարող է իսկապես ցավոտ լինել և, որ ավելի վատ է, պահել Ձեզ վախից լարված վիճակում, քանի որ կարող է կրկնվել: Իհարկե, դժվար է հանդարտվել և վայելել կրծքով կերակրումը, երբ երեխան Ձեզ արդեն կծել է: Երեխաներին հազվադեպ են կտրում կրծքից կծելու պատճառով: Գոյություն ունեն կծելու բազմաթիվ պատճառներ, բայց ամենատարածվածը ատամ հանելու երևույթն է: Երբեմն երեխաները կծում են առաջին ատամը հանելուց առաջ, բայց սովորաբար դա տեղի է ունենում դիմացի ատամները հանելուց հետո: Այլ պատճառներ կարող են հանդիսանալ երեխայի մրսածությունը կամ ականջի ինֆեկցիան (Ձեր երեխային դժվար է կուլ տալ կաթը կերակրման ընթացքում, եթե նրա քիթը խցանված է), սթրեսը կամ անգամ մայրիկի ողջ ուշադրությունը գրավելու ցանկությունը:

Ստորև բերված են որոշ խորհուրդներ, թե ինչպես կարելի է նվազեցնել կամ վերացնել կծելու երևույթը:  Հիշե՛ք, հնարավոր է՝ անհրաժեշտ լինի ցուցաբերել համառություն: Ձեր երեխան կարող է անմիջապես չդադարեցնել կծելը, սակայն դրա միջով ևս պետք է անցնել:

  • Երբ Ձեր երեխան ճիշտ է բռնել կուրծքը և ակտիվորեն ուտում է՝ ծծելով կաթը Ձեր կրծքից և կուլ տալով այն, ապա կծել ֆիզիկապես անհնար է: Իսկապես, կծելու համար Ձեր երեխան պետք է դադարեցնի ծծելը: Երբ երեխան ճիշտ է բռնել կուրծքը և սնվում է, Ձեր պտուկը գտնվում է երեխայի բերանի դիմաց: Այսպես, կծելու առաջին նախանշանն ի հայտ է գալիս, երբ Ձեր երեխան հագեցրել է առաջնային քաղցը և պտուկը հետ է սահում երեխայի բերանից: Հաճախ Ձեր երեխայի ծնոտի լարվածությունը կտրուկ փոխվում է նախքան դա տեղի կունենա:

  • Այդ փոփոխությունը նկատելուց հետո անմիջապես անհրաժեշտ է Ձեր մատը սահեցնել երեխայի բերանի անկյունից ատամների արանքով և հանել պտուկը` պահելով մատը բերանի մեջ պտուկը պաշտպանելու համար: Ձեր երեխային անմիջապես ետ մղելը բնական և ավտոմատ ռեակցիա է, սակայն դա կարող է ցավեցնել Ձեր պտուկը:

  • Երեխայի դիրքը կերակրման ընթացքում չափացանզ կարևոր է, անհրաժեշտ է երեխային օգնել գրավելու կերակրման ճիշտ դիրք այնպես, որ նա չկարողանա հեշտությամբ թողնել կուրծքը: Ուստի, կծելուն ի պատասխան շատ մայրեր օգտակար են համարում երեխային, գոնե միառժամանակ, կրծքին շատ մոտ պահելը:  Եթե երեխան սկսում է պտուկից հետ քաշվել, ապա իմացեք, որ դա կծելու նախանշան է:

  • Երբ կծելու պատճառը մրսածությունն է, հորիզոնականին մոտ դիրքը կարող է օգնել երեխային ավելի հեշտ շնչել: Դժվարացած շնչառությունը մեղմելու համար անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Հնարավոր է, որ Ձեր երեխան ավելի հեշությամբ կերակրվի քայլելիս:

Երբեմն ավելի մեծ երեխաները, ովքեր ունեն ատամներ, թողնում են ատամների հետքերով «օղակ» կերակրումից հետո: Ընդհանուր առմամբ, դա ցավոտ չէ, և պայմանավորված է կերակրման ընթացքում կրծքի վրա ատամների «հանգստի վիճակում» գտնվելու փաստով: Այնուամենայնիվ, Ձեր երեխան կարող է սեղմել պտուկը կամ սահել նրա ուղղությամբ:

Հնարավոր է ` Ձեր երեխան չափազանց փոքր է հասկանալու համար, թե Դուք ինչ եք ասում, սակայն հնչերանգով և վերաբեմունքով դա փոխանցվում է երեխային: Որոշ մայրեր նախընտրում են.

  • Երեխային տալ ատամների օղակ և ասել; «Մայրիկը կծելու համար չէ: Դու կարող ես սա կծել»:

  • Կիրառել դրական ամրապնդում՝ գովացե՛ք Ձեր երեխային, երբ նա չի կծում կուրծքը կերակրման ընթացքում: Գրկախառնությունը կամ լրացուցիչ հպումը կփոխանցի կարևոր ինֆորմացիա Ձեր երեխային:

  • Հնարավորություն տվեք Ձեր երեխային ընտրել, թե երբ կերակրվել: Եթե երեխան հաճախ է շեղվում կերակրումից և ետ է մղվում կրծքից, փորձեք կերակրել խավար սենյակում կամ երեխայի հետ սկսեք այլ զբաղմունք:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/bite.html

 

Թարգմանեց՝ Ռոքսանա Զաքարյանը

 

<a href=”https://www.freepik.com/free-photo/close-up-young-mother-who-breastfeed-her-little-kid-touching-scene-maternity-love-caring-family-motherhood-lifestyle-concept_8811625.htm#page=3&query=breastmilk%20bottle&position=23&from_view=search&track=ais”>Image by cookie_studio</a> on Freepik