Պտուկի վնասվածքները


Կրծքով կերակրումը չի ենթադրում ցավ։ Այնուամենայնիվ, մի շարք պատճառներով, մայրիկների պտուկները կարող են վնասվել։

Պտուկների չափազանց զգայունությունը նորմալ է կերակրման սկզբում առաջին 2-4 օրերին։ Եթե ցավը ուժեղ է և ավելի տևական, դա նշանակում է, որ պետք է որոշակի միջամտություն։

Պտուկի վնասվածքները բուջելու համար տե՛ս Ինչպես խուսափել պտուկների վնասվածքներից հարցը մեր ՀՏՀ շարքում, որպեսզի պարզեք ցավի կամ վնասվածքի պատճառը։ Ցավն առաջացնող խնդիրը վերացնելու արդյունքում վնասվածքը կբուժվի։ Ստորև նշված հանգստացնող միջոցները թույլ կտան շարունակել կերակրումը մինչև խնդրի վերանալը։

Նշում. Եթե ցավի պատճառը կաթնախտն է կամ սնկային վարակը, տե՛ս Կաթնախտի վերաբերյալ ՀՏՀ հավելյալ տեղեկատվության համար։ Ընդհանրապես կաթնախտը բազմանում է կաթի մեջ և խոնավ միջավայրում, հետևաբար կուրծքը պետք է չոր պահել։ Փորձեք ջրով ցայել կուրծքը ամեն կերակրումից հետո և չորացնել բաց օդին։

  • Ստուգեք երեխայի դիրքը և համոզեք նրան հնարավորինս լայն բացել բերանը կուրծքը բռնելիս:

  • Երեխային կերակրեք կարճ և հաճախ՝ ծծելու ուժգնությունը մեղմելու համար:

  • Հնարավորության դեպքում առաջինը առաջարկեք պակաս վնասված կուրծքը:

  • Բալիկին կրծքից հեռացնելիս մի փոքր իջեցրեք նրա դունչիկը կամ բացեք բերանիկը անկյունից:

  • Գոլ, խոնավ կոմպրեսները կօգնեն հանգստացնել կուրծքը (միայն այն դեպքում եթե առկա չէ կաթնախտ):

  • Նոր արտադրված կաթիկը պտուկներին քսելը ոչ միայն կբուժի վնասվածքները այլ նաև կախտահանի դրանք. (բացառությամբ կաթնախտի առկայության դեպքում):

  • Խոնավեցնող միջոցներով բուժումը նույնպես բավականին արդյունավետ է վնասվածքների դեպքում։ Ստերիլ լանոլինի քսուկը կամ հիդրոգելը կօգնեն բուժել պտուկները՝ կանխելով չոր կեղևի առաջացումը։

  • Թաց թեյի փաթեթը կրծքին դնելը ընդունված ժողովրդական միջոց է, բայց նոր հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք ունեն չորացնող հատկություն և հետևաբար կարող են խորացնել ճաքերը, այդ իսկ պատճառով այս միջոցը խորհուրդ չի տրվում։

  • Ժամանակին խորհուրդ էր տրվում վարսահարդարիչի կամ արևային լամպի միջոցով չորացնել վնասվածքները, բայց ապացուցված է, որ դա ևս նպաստում է ավելի խորը ճաքերի առաջացմանը և հետևաբար խորհուրդ չի տրվում։

Հեղինակ՝ La Leche League International

Աղբյուրը՝ https://www.llli.org/faq/heal.html

Թարգմանեց՝ Ինեսսա Մուրադյանը

Կրծքի կաթնախտը կրծքով կերակրելու ժամանակ
Կաթը արտահոսելիս կրծքերը ցավում են