Կրծքով կերակրելու սենյակ

Կրծքի կաթի համը


Մարդիկ տարբեր համային զգացողություններ ունեն: Այդ զգացողությունները փոխվում են ողջ կյանքի ընթացքում և պայմանավորված են գենետիկ հակումներով, մշակութային ավանդույթներով և սննդով: Այն մարդկանց մեծամասնությունը, որոնք երբևէ փորձել են կրծքի կաթի համը, նկարագրում են այն որպես “քաղցր,” “կաթնային,” և հաճելի հոտով (վանիլային պաղպաղակի համի):

Կրծքի կաթը պարունակում է լակտոզ՝ կաթնային շաքար: Լակտոզը ամենաքաղցր շաքարը չէ, սակայն քանի որ կրծքի կաթի մեջ նրա պարունակությունը մեծ է, այն շատ քաղցր է թվում: Քանի որ լակտոզը կրծքի կաթի հիմնական բաղադրիչներից է, այն կաթին տալի է քաղցր համ: Բացի դրանից, կրծքի կաթը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, որոնց քանակը ազդում է կաթի կառուցվածքի վրա: Կերակրելու սկզբում կաթը ունի ավելի քիչ ճարպ և այլն ավելի “ջրիկ” է թվում: Ուտելուն զուգահեռ՝ կրծքի կաթի մեջ բարձրանում է ճարպի պարունակությունը և կաթն ավելի թանձր է դառնում: Առաջնային և հետին կաթի մասին մանրամասն կարող եք կարդալ “Անհանգստություններ առաջնային և հետին կաթի վերաբերյալ” հոդվածը:

Կաթի համի վրա կարող է ազդել այն սնունդը, որը մայրն ամենօր օգտագործում է: Կա մի տեսություն, ըստ որի մեծանալով երեխաները ավելի հեշտ են հարմարվում այն հավելյալ սննդին, որի համին ծանոթացել են կրծքի կաթի միջոցով: Ձեր բալիկը սովորում է այն սննդամթերքների համին, որոնք ձեզ են դուր գալիս՝ անկախ նրանից դա կլինի սխտորը, կծու ուտելիքը, թե ազգային կամ ավանդական այլ ուտեստները:

Կրծքի կաթի համի վրա կարող են նաև ազդել՝

  • Հորմոնալ վիճակը: Սա վերաբերվում է այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մոր օրգանիզմում դաշտանի կամ հղիության ժամանակ: Դաշտանի ժամանակ կերակրելը բացարձակ անվտանգ է: Նաև անվտանգ է հղիության ընթացքում կերակրելը, եթե վիժելու վտանգ չկա:
  • Մարզվելը: Կաթնաթթվի կուտակումը օրգանիզմում, ինչպես նաև քրտնարտադրությունը կաթնագեղձերի շրջանում կարող են ազդել կաթի համի վրա: Փորձեք մարզվել չափավոր բեռնվածությամբ և մարզվելուց հետո պարտադիր ցնցուղ ընդունեք: Կարդացեք նաև “Մարզվելը ր կրծքով կերակրելը” հոդվածը:
  • Դեղամիջոցները: Որոշ դեղամիջոցներ կարող են ազդել կաթի համի վրա: Եթե դուք նկատել եք, որ երեխան իրեն նախկինի պես չի պահում կրծքի մոտ, և կասկածում եք, որ դա դեղամիջոցներից է, քննարկեք այդ խնդիրը բժշկի հետ:
  • Ծխելը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կրծքի կաթը, որն արտադրվել է ծխելուց հետո, ունի ծխախոտի համ և հոտ: Եթե ծխում եք, ապա փորձեք դա անել անմիջապես կերակրելուց հետո և մի ծխեք հաջորդ կերակրումից գոնե երկու ժամ առաջ:
  • Ալկոհոլը: Հայտնի է, որ ալկոհոլն անցնում է կրծքի կաթի մեջ: Պահանջվում է մոտավորապես երկու ժամ արյունից և կրծքի կաթից ալկոհոլի մեկ չափաբաժինը հեռացնելու համար: Մեկ չափաբաժինը դա 300 գրամ թույլ գարեջուրն է, 150 գրամ ոչ թունդ գինին և 40 գրամ 40% լիկյորը: Որքան ավելի երկար չկերակրեք ալկոհոլ ընդունելուց հետո, այնքան ավելի քիչ ալկոհոլ կլինի կրծքի կաթում: Կարդացեք նաև մեր “Արդյո՞ք կարելի է ալկոհոլ օգտագործել և կրծքով կերակրել երեխային” հոդվածը:
  • Կթած կրծքի կաթի սառեցումը: Սառեցնելուց հետո կրծքի կաթը կարող է ձեռքբերել օճառի համ և հոտ: Չնայած դրան, նա մնում է նույնքան անվտանգ երեխայի համար, որքան չկթած կաթը: Սակայն, որոշ երեխաներ կարող են հրաժարվել կթած կրծքի կաթ ուտելուց: Թե ինչպես փորձել լուծել այս խնդիրը, կարող եք կարդալ “Իմ կթած կաթը թարմ հոտ չունի: Ի՞նչ կարող եմ անել” հոդվածում:
  • Լակտոստազ և մաստիտ: Կրծքում կաթի կանգը՝ լակտոստազը, ինչպես նաև կանթագեղձի բորբորքումը կարող են ազդել կաթի համի վրա և դարձնել ավելի աղի: Չնայած նրան, որ մաստիտի ժամանակ կարելի է կերակրել, մաստիտ կասկածելու դեպքում պետք է դիմել բժշկի: Մաստիտի ախտանիշների մասին կարող եք կարդալ հետևյալ հոդվածում՝ “Ծորանների խցանում և կաթնագեղձի բորբոքում (մաստիտ)“:
  • Կոսմետիկ միջոցներ: Լոսյոնները, քսուկները, օճառները, յուղերը, օծանելիքները և կոսմետիկ այլ միջոցները, որոնք քսում եք ձեր կրծքին, կարող են փոխել կաթի համը: Նման դեպքերում ցանկալի է լվանալ կուրծքը կերակրելուց առաջ:

Որոշ փոքրիկներ կարող են չնկատել կաթի համի փոփոխությունը և հեշտ հարմարվել նոր համին: Սակայն այլ փոքրիկներ կարող են հրաժարվել կրծքից կաթից նոր համի պատճառով:

Եթե դուք անհանգստացած եք ձեր կաթի համով կամ պարզապես ցանկանում իմանալ, թե ինչ համ է զգում ձեր բալիկը, ուղղակի փորձեք ձեր կաթը:

Աղբյուրը՝ http://www.kormim-grudju.com.ua/vkus-grudnogo-moloka/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


1 thought on “Կրծքի կաթի համը”

Comments are closed.