Թե ինչու չի կարելի նորածիններին կերակրել շշով


301984_19707_xl Կան որոշ մեխանիկական տարբերություններ երեխայի շշից ուտելու և կրծքից կաթ խմելու միջև : Փոքր երեխաներին շիշ կամ ծծակ տալը հաճախ կարող է հագեցնել պտուկի շփոթելուն : Երեխան փորձում է օգտագործել շիշ խմելու տեխնոլոգիան կուրծք ուտելիս և դժվարանում է կուրծքը ճիշտ բռնել և ծծել : Երեխան զայրանում է , մայրը նույնպես : Պտուկի շփոթելը կարող է նաև հագեցնել կրծքից հրաժարվելուն :

Մեկ շիշ : Այս թիվը թվում է շատ փոքր , բայց փորձը ցույց է տվել, որ նույնիսկ մեկ շշից հետո հնարավոր է, որ երեխան հրաժարվի կրծքից :

Ո՞ր երեխաներն են ռիսկային խմբում

Քանի որ երեխայի ծնվելուց հետո հնարավոր չէ հստակ իմանալ կլինի նրա մոտ պտուկի շփոթում թե ոչ , կրծքով կերակրելու մասնագետների մեծամասնությունը խորհուրդ է տալիս սպասել 4-5 շաբաթ շիշ առաջարկելուց առաջ : Սակայն որոշ դեպքում պտուկի շփոթելը ավելի հավանական է :

Այդ դեպքերն են `

● Երեխան փոքր է կամ վաղաժամ է ծնվել
● Ծնդաբերությունը եղել է դժվար կամ բարդություններով
● Երեխայի մայրը հիվանդ է կամ լավանալու փուլում է
● Երեխան ունի երեսի կամ բերանի կառուցվածքային անոմալիա
● Առկա է կրծքի կամ պտուկի կառուցվածքային անոմալիա :

Համարվում է, որ տափակ կամ ներս մտած պտուկների դեպքում երեխաները դուրս եկած, պինդ շշի ծծակին շատ հեշտ են սովորում, որովհետև այն ավելի հեշտ է բռնել :

 

Կրծքից կաթ խմելու համար , երեխան պետք է համակարգի լեզվի և ծնոտի շարժումը, որը յուրահատուկ է կրծքից ուտելուն :

• Երբ երեխան կուրծքը բռնում է, նա լայն բացում է բերանը և ձգվելու հատկություն ունեցող պտուկը քաշում է ներս` խորը դեպի բերանի հետին մասը :
• Լեզուն պահում է կուրծքը երեխայի բերանի տանիքին կպած
• Լնդերը սղմում են կաթի ծոցերը, որոնք գտնվում են արեոլայի մաշկի տակ ( պտուկը շրջապատող մուգ տարածքը ) մինչդեռ լեզուն ռիթմիկ և ալիքաձև շարժումով կթում է կուրծքը` դիմացից դեպի հետև, մոտեցնելով կաթը արեոլայից և պտուկից դեպի պտուկի ծայրը
• Քանի որ պտուկը շատ խորն է երեխայի բերանի մեջ, լնդերը այն չեն սղմում և ճաքելու վտանգը շատ փոքր է :
• Կրծքից ուտելու համար երեխան պետք է օգտագործի դեմքի 40 մկան :

 

Երեխաների շշից խմելը ամբողջովին տարբեր է :

Երկրի ձգողության շնորհիվ, կաթի շշից հոսելը այնքան հեշտ է, որ երեխան կարիք չունի “ ճիշտ ” կուրծքը բռնելու կաթ ստանալու համար:
• Նա ստիպված չէ բերանը լայն բացելու կամ շրթունքները դեպի դուրս բացելու կաւրծքը ամուր պահելու համար:
• Կարիք չկա, որ շշի ծծակը լինի խորը բերանի մեջ, կամ լեզուն կաթը հանելու համար ալիքավոր շարժումը անի:
• Երեխան կարող է լնդերով սեղմել ծծակը և միայն շրթունքները շարժելով կաթը քաշել :
• Եթե կաթի արտահոսքը շատ արագ է, երեխան կարող է լեզուն տանի դեպի վերև՝ հոսքը դանդաղեցնելու նպատակով:
• Ուտելու ամբողջ ընթացքում կաթը շարունակում է հոսել անկախ երեխայի ուտելուց այսպիսով երեխան չի կարող հանգստանալ ուտելու ընթացքում:

 

Խնդիրները առաջանում են երբ երեխան օգտագործում է շշից ուտելու տեխնիկան կրծքից ուտելու ժամանակ :

Երբ համեմատում ենք արհեստական պտուկ ծծելու տեխնիկան կուրծքը ծծելու հետ, կարելի է տեսնել, որ եթե երեխան կուրծքը ծծի այնպես ինչպես արհեստական պտուկը, ապա պտուկը կվնասվի :
• Եիեխաները, որոնց ծնվելուց հետո շիշ են տալիս, կարող են կուրծք ուտելուց լեզուն տանել դեպի վերև և պտուկը հրել բերանից դուրս :
• Նրանք բերանը բավական լայն չեն բացում և ծծում են միայն պտուկի ծայրը : Նրանք բավական քանակի կաթ չեն ստանում, և մոր պտուկները վնասվում են :
• Երեխան սովորում է հեշտ կաթին, որը անմիջապես է հոսում շշից : Կուրծք ուտելիս երեխան պետք է ծծի 12 րոպե կաթի արտահոսքը խթանելու համար :

 

Արդյոք սա նշանակում է, որ շշից ուտելը ավելի հեշտ է քան կրքից ուտելը:

Այո և ոչ : Շշից ուտելը ավելի քիչ ջանք է պահանջում ք ան կ րծքից ուտելը: Սակայն հետազոտությունները, որոնք համեմատել են վաղաժամ ծնված երեխաներին կուրծք կամ շիշ ուտելուց, ցույց են տվել, որ շշից ուտելը ավելի սթրեսային է երեխայի համար :

• Երեխայի շնչառությունը և սրտի աշխատանքը ավելի կայուն են կրծքից ուտելիս :
• Երեխաները ավելի լավ են հսկում կաթի հոսքը և կարող են ծծելու և կուլ տալու ընթացքաւմ ընդմիջում անել ավելի կանոնավոր ռիթմ հաստատել :
• Կրծքից ուտելը ավելի քիչ էներգիա է խլում :

 

Ինչպես կանխել պտուկի շփոթելը

Շատ ավելի հեշտ է կանխարգել պտուկի շփոթելը քան ուղղել այն : Կրծքով կորակրվող երեխային պետք չէ տալ արհեստական պտուկ կյանքի առաջին 3-4 շաբաթվա ընթացքում, երբ նա դեռ սովորում և կատարելագործում է կրծքից ուտելը : Եթե այս ժամանակահատվածից հետո երեխան շարունակում է խնդիրներ ունենալ կրծքից ուտելու հետ կապված, ուրեմն պետք է սպասեք մինչև ամեն ինչ շտկվի : Պտուկի շփոթելը ավելի հավանական է, եթե երեխան չի կշտանում կրծքից ուտելիս (վնասված պտուկներ, սխալ կուրծք բռնել, ուտելու ցածր հաճախականություն, քիչ կաթ): Արհեստական պտուկից խուսափելը վերաբերվում է նաև ծծակին : Հավելյալ սնունդը, կամ ինչ որ դեղը կարիքի դեպքում պետք է տալ այլ միջոցներով ` գդալով , բաժակով կամ ներարկիչով :

Շատ մայրեր, որոնք պետք է վերադառնան աշխատանքի, կամ որոնք ցանկանում են ժամանակ առ ժամանակ տանից դուրս գալ առանց երեխայի, վախենում են, որ եթե շիշը ուշ առաջարկեն , երեխան այլևս այն չի ընդունի : Չնայած երեխային շշից ուտել սովորեցնելը 23 ամսականում կարող է ավել համբերություն պահանջել, սակայն երեխաների մեծամասնությունը մի քանի անգամ փորձելուց հետո ընդունում են այն : (Մոր բացակայության ժամանակ երեխաներին կարելի է կաթը տալ այլ մեթոդներով): Չնայած 12 շաբաթականում շշից կերակրելը կարող է ապահովել երեխայի շշից ուտելը , սակայն դա շատ ռիսկային է : Որոշ երեխաներ հեշտությամբ անցնում են շշից դեպի կուրծքը և հակառակը, սակայն շատերը այդպես չեն կարողանում : Մի վտանգեք ձեր կրծքով կերակրելը, երբ այն դեռ նոր է սկսել :

 

Ինչպես հետ բերել կրծքին

Երբ շշով ուտող երեխան սկսում է <<կռիվ անել կրծքի հետ>>, ամենայն հավանականությամբ նրա մոտ պտուկի շփոթում է : Ահա թե ինչպես վերացնել դա նրա մոտ :
• Վերացրեք շշերը և ծծակները : Նույնիսկ եթե դուք ի վերջո վերադառնալու եք աշխատանքի և երեխային պետք կլինի շշին սովորեցնել, ապա մի արեք դա, երբ նա դեռ փոքր է: Նրա համար դժվար կլինի և կրծքից և շշից խմել սովորելը միառժամանակ :
• Եթե դուք պետք է հավելյալ տաք, տվեք այնպես, որ արհեստական պտուկ չօգտագործվի :
• Նորից ծանոթացրեք երեխային կրծքով կերակրելու հաճույքի հետ : Շատացրեք մաշկը մաշկին շփումը : Կրեք նրան սլինգի մեջ՝ կրծքին մոտ :
• Կերակրեք երեխային, երբ նա հանգիստ է, սովորաբար արթնանալուց անմիջապես հետո և ցերեկվա քնից հետո : Մի սպասեք, որ երեխան չափազանց սոված լինի, քանի որ նա տրամադրություն չի ունենա նոր բան փորձելու և կզայրանա կրծքի վրա :
• Ստուգեք երեխայի կուրծք բռնելը : Համոզվեք, որ երեխայի դիրքը հարմար է ձեր և նրա համար : Սպասեք, որ նրա բերանը լավ բաց լինի, լեզուն դեպի ներքև կրծքին մոտեցնելու պահին :
• Ցույց տվեք և ասացեք: Բացեք ձեր բերանը և ասեք “բաց արա”, նույնիսկ նորածինները կարող են կրկնել մեծահասակի երեսի արտահայտությունը :
• Երախային պարգևատրեք միանգամից և հեշտացրեք կրծքով ուտելը : Օգտագործեք կթիչ կամ ձեռքով կթեք մի քիչ կաթի արտահոսքը խթանելու համար երեխային կուրծք առաջարկելուց առաջ : Երեխան ավելի գոհ կլինի եթե միանգամից կաթ ստանա :
• Օգտագործեք կերակրելու ներարկիչ (ներարկիչ, որի ծայրին բարակ խողովակ կա) երեխայի բերանի մեջ կաթ լցնելու համար այն պահին, երբ նա կուրծք է ուտում : Սա կարող է խրախուսել երեխային շարունակել կուրծք ուտելը :
• Դիմեք կրծքով կերակրելու մասնագետին: Երեխաները հաճախ զարմանում են կամ շփոթվում են, երբ կուրծքը նորից նրանց առաջարկում են : Ոգեշնչեք ձեր երեխային ամեն փոքր առաջնթացի համար : Սա կարող է տևել մի քանի օր : Եղեք համբերատար :

 

Կարող է երեխայի մոտ լինի պտուկի շփոթում երբ լակտացիան արդեն վաղուց ձևավորվել է

Երբեմն պտուկի շփոթում կարող է լինել մեծ երեխաների մոտ, որոնք մինչ այդ առանց խնդիրների ուտում էին կրծքից, բայց որոնց մայրը վերադարձել է աշխատանքի: Եթե մոր կաթի քանակը նվազել է՝ երեխայից հեռու մնալու և քիչ կերակրելու հետևանքով, երեխան կարող է սկսել նափընտրել շշից արագ հոսացող կաթը: Այս դեպքում մայրը պետք է աշխատի շատացնել իր կաթի քանակը և հաճախ կերակրի, երբ երեխայի հետ է:

 

http://www.askdrsears.com/topics/feeding-eating/breastfeeding/c ommon-problems/nipple-confusion

 

 

Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը


Ձեր երեխան անընդհատ շեղվում է կերակրելիս
Քնկոտ երեխա