Ինչին ուշադրություն դարձնել երեխային նստեցնելիս

  • 2
    Shares

Ուսագոտու ձգությունը

Երբ երեխան լալիս է իր նստատեղին նստած ժամանակ, շատ ծնողներ, կարծելով, որ գոտիները հավանաբար չափազանց ձիգ են և ցավեցնում են երեխային, շտապում են թուլացնել դրանք: Սակայն թույլ գոտիները չափազանց վտանգավոր են, քանի որ վթարի դեպքում երեխան կարող է դուրս թռչել նստատեղից: Թույլ գոտիները ամենահաճախ հանդիպող սխալներից մեկն է։ 

Ստուգելու համար փորձեք բռնել գոտին Ձեր բութ մատի և ցուցամատի արանքում։ Եթե ստացվի, ուրեմն գոտին թույլ է։ Եթե երեխայի ուսի և ամրագոտու արանքում երեք մատի չափ տարածություն կա, սա ևս նշանակում է, որ գոտին թույլ է։ Ճիշտ ձգվածության դեպքում գոտիների և մարմնի արանքում առավելագույնը 1 սմ տարածություն պետք է լինի։

pastedGraphic.png

pastedGraphic_1.png

Հաջորդ անգամ՝ գոտիները ձգելուց հետո, հարցրեք ինքներդ Ձեզ, թե արդյոք կհամարձակվեիք երեխայի նստատեղը գլխիվայր կախել առանց երեխային միջից հանելու։

Ուշադրություն դարձրեք նաև, որ գոտիները ոլորված չլինեն: 

pastedGraphic_2.png

 

Կրծքավանդակի ամրակը

Եթե օգտագործում եք կրծքավանդակի ամրակ, ապա այն պետք է լինի երեխայի թևատակին հավասար: Այս դիրքով ուսագոտիները կմնան երեխայի ուսերին։ Իսկ եթե այն բարձր կամ ցածր լինի, երեխան կարող է վնասվել ամրակի պատճառով կամ ուսագոտիների արանքից դուրս գալ։ 

Ամրագոտու բարձրությունը

Մեծ մասամբ նստատեղերի հենակի վրա մի քանի անցք է լինում՝ նախատեսված ուսագոտիների բարձրությունը կարգավորելու համար: 

  • երթևեկությանը հակառակ ուղղությամբ

Բոլոր երթևեկությանը հակառակ ուղղությամբ տեղադրվող նստատեղերի դեպքում ուսագոտին պետք է լինի ուսի բարձրության վրա կամ ուսից քիչ ցածր։ Երթևեկությանը հակառակ ուղղությամբ ճամփորդելիս՝ վթարի ժամանակ երեխայի մարմինը բարձրանում է վեր, և այս դիրքում գոտին կանխում է այդ շարժումը։ 

Եթե, չնայած ձգվածությանը, գոտին սահում է երեխայի ուսերից, ապա դա նշանակում է, որ ուսագոտիների դիրքը չափազանց ցածր է և պետք է դրանք բարձրացնել։ 

 

  • երթևեկության ուղղությամբ

Երբ նստատեղը տեղադրված է երթևեկության ուղղությամբ, ուսագոտիները պետք է լինեն ուսի վերին գծին զուգահեռ կամ մի քիչ ավելի բարձր։ Վթարի ժամանակ երեխայի մարմինը շարժվում է դեպի առաջ, և այս դիքով գոտին ուսերը պահում է նստատեղին մոտ` կանխելով դեպի առաջ երեխայի շարժումը և դիմացի նստարանին բախումը։


Եթե Դուք բարձրացել եք գոտին ամենավերին դիրքի վրա, սակայն դիրքը սխալ է, ապա նստատեղը փոխելու ժամանակն է։ 

 

 

Հագուստը

Չի կարելի երեխային նստեցնել նստարանին հաստ հագուստով, քանի որ դրանք խանգարում են, որ գոտիները երեխայի մարմնին քիփ նստեն: Վթարի ժամանակ հաստ հագուստը կարող է սեղմվել՝ ստեղծելով հավելյալ տարածք մարմնի և ամրագոտու միջև։  Վթարի դեպքում ամրագոտիների թուլության պատճառով երեխան կարող է սահել և դուրս գալ նստատեղից։ Այս նկարի ձախ հատվածում երեխան առանց վերարկում է, մեջտեղում վերարկուով իսկ աջ հատվածում երեխան առանց վերարկու է, բայց ուսագոտիները նույն ձգվածությունն ունեն ինչ մեջտեղի նկարում։ Այսպիսով կարող եք տեսնել  թե ինչքան հեռու էին ուսագոտիները մարմնից վերարկուի պատճառով, ինչի հետևանքով ուսագոտիները չեն կարողանա պահել երեխային նստատեղում վթարի դեպքում։

 

Բացի սրանից, հաստ հագուստի պատճառով ուսագոտիները կարող են ացնել որովայնի հատվածով։ Վթարի դեպքում ուսագոտիները կարող են սեղմել որովայնը՝ վնասելով ներքին օրգանները:

Եթե մտավախություն ունեք, որ երեխան կմրսի, երեխային տանը տեղադրեք կոզիի մեջ, ծածկեք ծածկոցով, ապա կոզին տեղադրեք մեքենայի մեջ։ Երեխայի հագուստն անընդհատ հագցնել-հանելը դժվար է, սակայն արժե անվտանգ տեղափոոխման համար։ 

Բացի այդ, մեքանայի ներսում բարձր ջերմաստիճանի պատճառով, երեխան կարող է սկսել շոգել, ինչը վտանգավոր է հատկապես փոքր տարիքի երեխաների համար։

 

Ուսագոտիների վրայից մի հեռացրեք բարձիկները։ Դրանք միայն ուսագոտիները առավել փափուկ և հարմարավետ դարձնելու համար չեն։ Վթարի ժամանակ ուսագոտիները կարող են հարվել մաշկին՝ առաջացնելով այրվածքներ։ Փափուկ բարձիկները կպաշտպանեն երեխայի մաշկը։ Բարձիկները պետք է լինեն երեխայի ուսերի վրա և ոչ կրծքավանդակի։

 

 

Գլխի պաշտպանիչ հենակը

Շատ նստատեղեր ունեն երեխայի գլուխը պաշտպանելու համար նախատեսված հենակ, որը վթարի դեպքում սահմանափակում է գլխի շարժումները: Երբեք մի գնեք անհայտ արտադրանքի հենակ, քանի որ հնարավոր չէ երաշխավորել դրանց որակը։ Մի տեղադրեք նաև հենակ, որը ի սկզբանե արտադրվել է մեկ այլ տեսակի նստատեղի համար: Դրանք կարող են խոչընդոտել ուսագոտիների ճիշտ ամրացմանը:

 

Եթե գլխի հենակի դիրքը կարող եք կարգավորել, ապա տեղադրեք այն այնպես, որպեսզի երեխայի ուսերի ու հենակի միջև մնա 2 մատ տարածություն։

 

Բարի և անփորձանք ճանապարհ:

 

Կազմել է ` Լիանա Ղազարյանը

Խմբագրել է` Ժաննա Մինասյանը

 

 

https://healthykidstoday.org/tag/winter-coat/

Նստատեղը գնելուց առաջ...

  • 2
    Shares