9 քայլ դեպի առավել արդյունավետ ծնող դառնալը


Երեխաներին մեծացնելն ամենաբարդ և երջանկացնող աշխատանքներից մեկն է և մեկը ինչին, հավանաբար, ամենաքիչն էիք պատրաստ:

Այստեղ ներկայացված են երեխաների դաստիարակման ինը հնարքներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի բավարարված զգալ որպես ծնող:

 

1. Բարձրացրեք Ձեր երեխայի ինքնագնահատականը

Երեխաները սկսում են զարգացնել իրենց, երբ տեսնում են իրենք իրենց ծնողների աչքերով:

Ձեր ձայնի տոնը, մարմնի լեզուն և ցանկացած արտայայտություն կլանվում են Ձեր փոքրիկի կողմից: Ձեր բառերն ու գործողություններն, իբրև ծնող, իրենց ազդեցությունն ամեն ինչի ցառավել են թողնում երեխայի ինքնագնահատականի զարգացման վրա:

Բարձրաձայնելով նրա արժանիքները, թեկուզ և փոքր, նրանց մոտ հպարտության զգացում կառաջացնի, իսկ գործողություններն ինքնուրուն անելու դեպքում նրանք իրենց ուժեղ ու ընդունակ կզգան: Հակադրության, նսեմացնող մեկնաբանությունների կամ երեխային բացասական կերպով ուրիշ երեխայի հետ համեմատելը կստիպի երեխային իրեն անպետք զգալ: Խուսափեք ամպագորգոռ հայտարարություններ անելուց և բառերը որպես զենք օգտագործելուց: “Ինչպիսի հիմար բան արեցիր” կամ “Դու քեզ ավելի ես երեխայի պես պահում, քան քո փոքրիկ եղբայրը” արտահայտությունները նույնքան վնաս են հասցնում, որքան ֆիզիկական հարվածները:

Զգուշորեն ընտրեք Ձեր բառերը և կարեկցող եղեք, արեք այնպես, որ երեխան հասկանա, որ բոլորն էլ սխալներ են անում, բայց դուք միևնույնն է սիրում եք նրան՝անկախ նրանից, որ Ձեզ դուր չի գալիս նրա վարքագիծը:

 

2. Բռնացրեք երեխաներին լավը լինելուց

Երբևէ կանգնել ու մտածել ե՞ք, թե օրվա ընթացքում քանի անգամ եք բացասաբար արձագանքել Ձեր երեխաներին: Դուք կհասկանաք, որ ավելի շատ քննադատում, քան գովում ոք Ձեր երեխային: Ւնչպե՞ս Ձեզ կզգայիք, եթե Ձեր տնօրենը այդքան բացասաբար Ձեզ կառավարեր, նույնիսկ եթե դա լավ մտադրությամբ արվեր: Առավել արդյունավետ մոտեցում է Ձեր երեխաներին որևէ ճիշտ բան անելիս բռնացնելնը: «Դու քո անկողինը հավաքեցիր առանց իմ ասելու. դա հիասքանչ է» կամ «Ես նայում էի, թե դու ինչպես էիր խաղում քո քրոջ հետ, դու շատ ուշադիր էիր» արտահայտություններն ավելի շատ գործ կանեն, որ երեխաները երկար ժամանակ լավ վարքագիծ դրսևորեն, քան կրկնվող նախատիքը:

Սովորություն դարձրեք ամեն օր երեխային գովելու առիթ գտնել: Առատաձեռն եղեք պարգևների հարցում. Ձեր սերը, գրկախառնություններն ու հաճոյախոսությունները, սովորաբար, բավական պարգև են: Շուտով Դուք կնկատեք, որ ստանում եք ավելի շատ այնպիսի վարքագիծ, ինչ կցանկնայիք տեսնել:

 

3. Սահմաններ դրեք ու հաստատուն եղեք կարգուկանոնի հարցում

Կարգուկանոն անհրաժեշտ է յուրաքանչյուր ընտանիքում: Դրա նպատակն է երեխաներին օգնել ընտրել ընդունելի վարքագիծ և սովորել ինքնատիրապետում: Նրանք կարող է ստուգեն սահմանները, որոնք Դուք եք սահմանել նրանց համար, բայց նրանք այդ սահմանների կարիքն ունեն, որպեսզի պատասխանատու մեծանան: Սահմանելով տան կանոնները՝ Դուք օգնում եք երեխային հասկանալ Ձեր սպասելիքները և զարգացնել ինքնատիրապետումը: Այնպիսի կանոններ են օրինակ՝ «Ոչ մի հեռուստացուց, մինչև տնային աշխատանքները ավարտելը», բայց ոչ հարվածելը, անուն դնելը կամ վիրավորական ծաղրելը: Դուք, հավանաբար, կցանկանաք համակարգը ամեն ինչ ըստ կանոնի լինի, բայց մի նախազգուշացում՝ լինում են հետևանքներ, ինչպիսին են «թայմ աութ»-ը կամ արտոնությունների կորուստը: Ամենատարածված սխալը, որ ծնողներն անում են դա արտոնություններ տալուց հրաժարվելն է: Դուք չեք կարող դաստիարակել երեխաներին, եթե մի օր նախատեք հակաճառելու համար, իսկ հաջորդ օրն անտեսեք դա: Հաստատուն լինելը սովորեցնում է այն, ինչ Դուք ակնկալում եք:

 

4. Ժամանակ հատկացրեք Ձեր երեխաներին

Շատ հաճախ ծնողների և երեխաների համար դժվար է միասին հավաքվել ու ճաշել՝ չխոսելով միասին անց կացրաց ժամանակի մասին: Հավանաբար, երեխաների համար դրանից լավ բան չկա: Արթնացեք 10 րոպե ավելի շուտ, որ կարողանաք նախաճաշել Ձեր երեխայի հետ կամ երեկոյան ընթրիքից հետո ափսեները թողեք լվացարանում և դուրս եկեք միասին զբոսնելու:

Երեխաներն, ովքեր անհրաժեշտ ուշադրություն չեն ստանում ծնողների կողմից իրենց վատ են պահում, քանի որ վստահ են, որ այդ կերպ կգրավեն Ձեր ուշադրությունը կգրավեն։

Շատ ծնողներ օգտակար են համարում երեխաների հետ միասին ժամանակը պլանավորելը: Ամեն շաբաթ ստեղծեք «հատուկ գիշեր»՝ երեխաների հետ միասին ժամանակ անց կացնելու, և որոշեք, թե ինչով եք զբաղվելու: Գտեք հաղորդակցվելու այլ միջոցներ՝ երկտող կամ որևէ յուրահատուկ բան թողնելով երեխայի նախաճաշի տուփի մեջ:

Թվում է՝ դեռահասներն ավելի քիչ ծնողների ուշադրուության կարիքն ունեն, քան ավելի փոքրերը: Քանի որ ավելի քիչ հնարավորություններ կան ծնողների և դեռահասների միասին հավաքվելու, ծնողները պետք է հնարավորինս լավագույնն անեն հասանելի լինելու հարցում, երբ իրենց դեռահաս երեխան կցանկանա զրուցել կամ մասնակցել ընտանեկան միջոցառումներին: Մասնակցելով համերգների, խաղերի կամ այլ միջոցառումների ձեր դեռահաս երեխայի հետ՝ առաջանում է կապ և հոգատարություն, հնարավորություն ձեր երեխայի և նրա ընկերների մասին ավելին իմանալու: Ձեզ մեղավոր մի զգացեք, եթե աշխատում եք. Դրանք այն փոքր բաներն են, որ Ձեր երեխան կհիշի՝ ինչպես փոփքորն պատրաստեցիք, խաղաթղթերով խաղացիք, միասին խանութների ցուցափեղկերը նայեցիք:

 

5. Լավ օրինակ ծառայեք Ձեր երեխայի համար

Փոքր երեխաները, ծնողներին նայելով, շատ բան են սովորում, թե ինչպես իրենց դրսևորեն: Որքան փոքր են, այնքան շատ բան են ընդօրինակում ձեզանից:

Նախքան երեխայի վրա հարձակվելն ու գլուխը կորցնելը մտածեք սրա մասին․ “Արդյո՞ք այսպես եմ ուզում, որ երեխաս իրեն պահի զայրացած ժամանակ”։ Տեղյակ եղեք՝ Ձեր երեխան անըդհատ հետևում է Ձեզ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր հարվածում են, սովորաբար, տանը ագրեսիայի մոդել ունեն՝ ընդօրինակում են տանը տեսածը։ Ձևավորեք այն գծերը, որոնք կցանկանայիք տեսնել Ձեր երեխայի մեջ՝ հարգանք, ընկերասիրություն, ազնվություն, բարություն, նրբանկատություն։ Ցույց տվեք անշահախնդիր վարքագիծ․ այլ մարդակնց համար տարբեր բաներ արեք ՝ առանց պարգևատրման սպասելու։ Շնորհակալություն հայտնեք ու հաճոյախոսություններ արեք։ Ամեն ինչից զատ, վերաբերվեք Ձեր երեխային այնպես, ինչպես կցանկանայիք, որ Ձեզ վերաբերվեին։

 

6. Դարձրեք շփումն առաջնային

Դուք չպետք է ակնկալեք, որ երեխաներն անեն Ձեր յուրաքանչյուր ասածը զուտ /պարզապես/ նրա համար, որ Դուք, որպես ծնեղ, այդպես եք ասել։ Նրանք ցանկանում են և արժանի են բացատրությունների նույքան, որքան մեծահասակները։ Եթե մենք ժամանակ չանցկացնենք բացատրելու համար, ապա երեխաները կսկսեն մտածել մեր արժեքների ու շարժառիթների մասին՝ արդյո՞ք դրանք հիմք ունեն։ Ծնողներն, ովքեր քննարկումներ են անում երեխաների հետ, թույլ են տալիս նրանց հասկանալ ու սովորել անաչառ/ անկողմնակալ/ լինել։

Ձեր սպասումները հստակ դարձրեք․ եթե որևէ խնդիր կա, բնութագրեք այն, արտահայտեք Ձեր զգացմունքները, հրավիրեք Ձեր երեխային՝ միասին լուծում գտնելու։ Մի՛ մոռացեք ներառել հետևանքները։ Առաջարկներ արեք և ընտրության հնարավորություն տվեք։ Բաց եղեք Ձեր երեխայի առաջարկների համար, բանակցեք։ Այն երեխաները, ովքեր մասնակցույմ են որոշումների կայացմանը, ավելի մոտիվացված են իրականացնել դրանք։

 

7․ Ձեր դաստիարակության ոճում եղեք ճկուն և պատրաստակամ հարմարվելու

Եթե Դուք հաճախ եք Ձեզ ընկճված զգում Ձեր երեխայի վարքագծի պատճառով, հավանաբար, Դուք անիրական սպասումներ ունեք։ Ծնողներն, ովքեր “Պետք է”-ներով են մտածում / օրինակ՝ երեխաս պետք է արդեն գիշերանոթին սովորած լիներ/ օգտակար կգտնեն տվյալ հարցի շուրջ կարդալը կամ այլ ծնողների և երեխաների զարգացման մասնագետների հետ զրուցելը։ Երեխայի միջավայրը ազդեցություն ունի նրանց վարքագծի վրա․ փոխելով միջավայրը՝ հնարավորություն կունենաք փոխել երեխայի վարքագիծը։ Եթե Դուք նկատում եք, որ պարբերաբար “Ոչ” եք ասում Ձեր երկուամյա երեխային, տարբերակ գտեք փոխել Ձեր միջավայրը, որպեսզի ավելի քիչ բաներ սահմաններից դուրս լինեն։ Դա կհանգեցնի ավելի քիչ հիասթափությունների Ձեր երկուսի համար։ Քանի որ Ձեր երեխան փոխվում է, Դուք աստիճանաբար պետք է փոխեք Ձեր դաստիարակման ոճը։ Ամենայն հավանականությամբ, ինչն աշխատում է Ձեր երեխայի հետ ներկայումս, չի աշխատի մեկ-երկու տարի անց։ Դեռաասները, որպես կանոն, ավեի շատ իրենց հասակակիցներին են ընդօրինակում, քան ծնողներին․ սակայն Դուք շարունակեք ուղղորդել, ուղղորդել և խրատել նրանց՝ միևնույն ժամանակ նրանց որոշ ազատություն տալով, և օգտվեք յուրաքանչյուր պահից երեխայի հետ շփվելու համար։

 

8․ Ցույց տվեք, որ Ձեր սերը բացարձակ է

Որպես ծնող՝ Դուք պատասխանատու եք Ձեր երեխային ուղղելու և ուղղորդելու հարցում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք արտահայտում Ձեր ցուցումները․ դրանում է տարբերությունը, թե ինչպես երեխան կընկալի դրանք։ Եթե Դուք պատրաստվում եք հակառակվել Ձեր երեխային, խուսափեք նրան մեղադրելուց, քննադատելուց կամ բծախնդիր լինելուց, որոնք իջեցնում են ինքնագնահատականը և կարող են վրդովեցնել։ Դրա փոխարեն ձգտեք խրախուսել և զարգացնել նրան, նույնիսկ եթե դաստիարակում եք նրանց։ Համոզվեք, որ նրանք գիտեն, որ Ձեր սերը վեր է անկախ ամեն ինչից, նույնիսկ, եթե հաջորդ անգամ նրանից ավելին եք ակնկալում։

 

9․ Որպես ծնող՝ իմացեք Ձեր իսկ պահանջներն ու կարիքները

Ընդունեք դա՝ Դուք կատարյալ ծնող չեք։ Որպես ընտանիքի առաջնորդ՝ Դուք ունեք և՛ ուժ, և՛ թուլություններ։ Ճանաչեք Ձեր ունակությունները․ “Ես սիրող եմ և նվիրված”։ Աշխատե՛ք Ձեր թուլությունների վրա․ “Ես պետք է ավելի կայուն լինեմ դաստիարակության հարցում”։ Աշխատեք ունենալ ավելի իրական սպասումներ Ձեզանից, Ձեր կողակցից և Ձեր երեխաներից, և աշխատեք ծնող լինելն ավելի իմաստալից աշխատանք դարձնել։ Կենտրոնացեք այն ոլորտների վրա, որոնք առավել ուշադրության կարիք ունեն, այլ ոչ թե փորձեք անդրադառնալ ամեն ինչին միանգամից։ Ծնող լինելուց զատ ժամանակ հատկացրեք այնպիսի բաներ անելու վրա, ինչը Ձեզ կամ Ձեր զույգին երջանիկ կդարձնի։ Ձեր կարիքների վրա կենտրոնանալով՝ Դուք եսասեր չեք դառնում․ դա պարզապես նշանակում է, որ Դուք հոգ եք տանում Ձեր բարօրության մասին, ինչը ևս կարևոր արժեք է, որ Ձեր երեխաներն ընկալեն։

 

 

Հոդվածի հեղիկան բժշկության դոկտոր Սթիվեն Դոուշեն։

http://kidshealth.org/en/parents/nine-steps.html

Թարգմանեց Անուլ Նիկողսյանը

Խմբագրեց Ռոզա Սարգսյան Ֆենդերը


Ի՞նչն է լավ երեխայի ուղեղի զարգացման համար