Bolognese սոուս

  • 30
    Shares

Bolognese– 1 ճաշի գդալ ձեթ
– 1 փոքր սոխ` կտրատած
– 1 սխտոր` ճզմած
– 1/2 նեխուրի պոչ` կտրատած
– 1 միջին գազար` կլպած և քերած քերիչով
– 100գ  աղացած տավարի միս
– 3 միջին չափի լոլիկ` կլեպը և կորիզները հանած և կտրատած
– 1/2 թեյի գդալ տոմատի մածուկ
– 150 մլ ջուր
– 3 ճաշի գդալ մանր մակարոն

Տաքացրեք ձեթը և տապակեք սոխը, սխտորը, նեխուրի պոչը և գազարը մոտ 5 րոպե: Ավելացրեք միսը և տապակեք՝ մինչև միսը եփվի: Ավելացրեք կտրատած լոլիկը, տոմատը և ջուրը: Հասցրեք եռմանը և շարունակեք եփել մարմանդ կրակի վրա ևս 15 րոպե: Այդ ընթացքում եփեք մակարոնը: Հարեք սոուսը բլենդերում: Մատուցեք եփած մակարոնի հետ:  (3 չափաբաժին)

Մակարոնը պանրի սոուսի մեջ
Մակարոնը բանջարեղենի և պանրի սոուսով

  • 30
    Shares

2 thoughts on “Bolognese սոուս

  1. Ես պատրաստեցի առանց նեխուրի: Երեք տարեկան աղջկաս շատ դուր եկավ: 11 ամսական տղայիս համար մակարոննը բլենդերով հարված էր: Եթե պատրաստում եք մեկ անգամ ուտելու համար, ապա 1/3 չափով սարքեք: Ավել մնացածը կարող եք պահել սառցարանում մեկ այլ անգամ ուտելու համար:

  2. ես էլ պատրաստեցի, 2 տարեկան աղջկաս դուրը այդքան էլ չեկավ, զբաղված էր այլ բան ուտելով, հերթը սրան չհասավ 🙂 բայց ես ու ամուսինս գերագույն հաճույքով կերանք, շա՜տ համեղ էր, նեխուրն էլ կարծում եմ պարտադիր բաղադրիչ է, շնորհակալ եմ բաղադրատոմսի համար

Comments are closed.