Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը կորոնավիրուսի՝ COVID-19, և հղիության, ծննդաբերության ու կրծքով կերակրելու վերաբերյալ հաՃախ տրվող հարցեր


  • Արդյո՞ք հղի կանայք վարակի ավելի բարձր ռիսկային խմբում են

Ներկայումս հետազոտություններ են իրականացվում հասկանալու համար հղի կանանց դեպքում COVID 19 վարակի ազդեցությունը: Տվյալները սահմանափակ են, բայց ներկայումս չկա որևէ ապացույց, որ հղի կանայք այս ծանր հիվանդության բարձր ռիսկային գոտում են, ավելին քան ընդհանուր բնակչությունը։

Այնուամենայնիվ, մենք գիտենք որ հղի կանանց օրգանիզմում և իմուն համակարգում տեղի են ունենում փոփոխություններ որոնց պատճառով վերջիններս կարող են հեշտությամբ ախտահարվել շնչառական վարակներով: Հետևաբար կարևոր է, որ նրանք ձեռնարկեն կանխարգելիչ միջոցառումներ ՝ COVID-19-ից պաշտպանվելու համար , և հնարավոր ախտանիշները (ներառյալ տենդը, հազը կամ դժվար շնչելը) արագ հայտնեն իրենց բժշկին:

ԱՀԿ-ը կշարունակի վերանայել և թարմացնել իր տեղեկատվությունն ու խորհուրդները, երբ ավելի շատ ապացույցներ առկա լինեն։

 

  • Ես հղի եմ: Ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել COVID-19-ից

Հղի կանայք պետք է ձեռնարկեն նույն նախազգուշական միջոցները, ինչպես մյուսները: Դուք կարող եք պաշտպանել ձեզ վարակվելուց` ձեռնարկելով հետևյալ միջոցները.

  • Ձեռքերը հաճախ ախտահանել ալկոհոլի հիմքով հել-քսուքով կամ լվանալ օճառով և ջրով
  • Ձեր և մյուսների միջև բավարար տարածություն պահպանել
  • Խուսափել աչքերին, քթին և բերանին ձեռք տալուց
  • Շնչառական հիգիենայի կանոններին հետևել

Սա նշանակում է, որ պետք է ծածկել բերանն ու քիթը արմունկով կամ անձեռոցիկով, երբ հազում կամ փռշտում եք: Այնուհետև անմիջապես օգտագործված անձեռոցիկը գցել փակվող աղբամանը:

Եթե ​​ունեք ջերմություն, հազ կամ շնչառութան դժվարացում, ավելի վաղ դիմեք բժշկի: Զանգահարեք նախքան բուժհաստատություն գնալը և հետևեք ձեր բժշկի ցուցումներին:

Հղի կանայք և այն կանայք, որոնք վերջերս են ծննդաբերել, ներառյալ նրանք, ովքեր վարակված են COVID-19- ով, պետք է կատարեն իրենց առօրյա խնամքի նշանակումները:

 

  • Արդյո՞ք հղի կանայք պետք է հանձնեն թեստ COVID-19-ի համար

Փորձարկման արձանագրությունները և իրավասությունը տարբեր են `կախված այն բանից, թե որտեղ եք ապրում:

Այնուամենայնիվ, ԱՀԿ-ի առաջարկություններն այն են, որ COVID-19 ախտանիշ ունեցող հղի կանայք պետք է առաջնահերթ թեստավորվեն։ Եթե ​​նրանք ունեն COVID-19, նրանք մասնագիտացված խնամքի կարիք կունենան:

 

  • Կարող է արդյո՞ք COVID-19-ը կնոջից փոխանցվել իր դեռ չծնված կամ նորածին երեխային

Մենք դեռ չգիտենք, արդյոք COVID-19 վարակ ունեցող հղի կինը կարող է հղիության կամ ծննդաբերության ընթացքում վիրուսը փոխանցել իր պտղին կամ երեխային: Մինչ օրս վիրուսը չի հայտնաբերվել ամնիոտիկ հեղուկի կամ կրծքի կաթի նմուշներում:

 

  • Ի՞նչ խնամք պետք է լինի հղիության և ծննդաբերության ընթացքում

Բոլոր հղի կանայք, ներառյալ նրանք, ովքեր ունեն COVID-19 վարակի հաստատված կամ կասկածելի դեպք, իրավասու են ստանալ բարձրորակ խնամք ծննդաբերությունից առաջ, ընթացքում և հետո: Ինչը ներառում է մոր և երեխայի նախածննդյան, հետծննդյան խնամքն ու հոգեկան առողջությունը:

Ծննդաբերության անվտանգ և դրական փորձը ներառում է.

  • Հարգալից ու արժանապատիվ վերաբերմունք
  • Ծննդաբերության ընթացքում՝ ուղեկից
  • Պարզ հաղորդակցություն ծննդընդունողների կողմից
  • Անհրաժեշտության դեպքում ցավազրկող համապատասխան միջոցներ
  • Ծննդաբերության հարցերի մեջ ճկունություն, երբ հնարավոր է և ծննդյան վայրի ընտրություն

Եթե ​​կորոնավիրուսային վարակի կասկած կամ հաստատում կա, ապա առողջապահության ոլորտի աշխատողները պետք է ձեռնարկեն համապատասխան նախազգուշական միջոցներ ՝ իրենց և մյուսների համար վարակվելու ռիսկերը նվազեցնելու համար, ներառյալ պաշտպանիչ համապատասխան հագուստի օգտագործումը:

 

  • Արդյո՞ք հաստատված կամ կասկածելի վարակի դեպքում հղի կանայք պետք է ծննդաբերեն կեսարյան հատումով

Ո՛չ։ ԱՀԿ-ի խորհուրդն այն է, որ կեսարյան հատումները պետք է իրականացվեն միայն այն դեպքում, երբ դրանց համար լուրջ բժշկական ցուցում կամ հիմնավորում կա:

Ծննդաբերության ռեժիմը պետք է անհատականացվի և հիմնվի կնոջ նախասիրությունների վրա ՝ մանկաբարձական ցուցումների հետ համատեղ:

 

  • Կարո՞ղ են COVID-19 ունեցող կանայք կրծքով կերակրել

Այո, COVID-19 ունեցող կանայք կարող են կրծքով կերակրել, եթե ցանկանում են դա անել․ անհրաժեշտ է․

  • Կերակրման ընթացքում պահպանել շնչառական հիգիենան, դիմակ կրել
  • Ձեռքերը լվանալ երեխային դիպչելուց առաջ և հետո
  • Հաճախակի մաքրել և ախտահանել առկա մակերեսները

 

  • Կարո՞ղ եմ դիպչել և գրկել իմ նորածին երեխային, եթե վարակված եմ COVID-19-ով

Այո։ Մոր և երեխայի սերտ կապը և բացառապես կրծքով կերակրումը խիստ կարևոր են երեխայի ճիշտ զարգացման համար: 

Պետք է պահպանել հետևյալ կանոնները՝

  • Կրծքով կերակրեք զգուշորեն ՝պահպանելով շնչառական հիգիենան
  • Ապահովեք մաշկը մաշկին կոնտակտը
  • Երեխային պահեք ձեր սենյակում

Դուք պետք է լվանաք ձեր ձեռքերը երեխայի հետ շփումից առաջ և հետո և բոլոր մակերեսները մաքուր պահեք:

 

  • Ես վարակված եմ COVID-19-ով և ինձ այդքան լավ չեմ զգում, որ անմիջապես կրծքով կերակրեմ իմ երեխային: Ի՞նչ կարող եմ անել

Եթե Դուք չեք կարող ձեր երեխային կրծքով կերակրել COVID-19-ի, կամ այլ բարդությունների պատճառով, չափազանց ցանկալի է երեխային ապահովել կրծքի կաթով Ձեզ համար հնարավոր, մատչելի և ընդունելի ձևով: Սա կարող է ներառել՝

  • Կթած կաթ
  • Կրծքով կերակրման վերականգնում կամ վերսկսում
  • Դոնորական կրծքի կաթ

 

Աղբյուրը՝ https://www.who.int/news-room/q-a-detail/q-a-on-covid-19-pregnancy-childbirth-and-breastfeeding

Պատրաստեցին Մարիամ Ղազանջյանը, Լիլիթ Սարգսյանը և Շուշան Օհանյանը

Թարմացվել է 18.03.2020

 

 

Հակաբիոտիկներ. ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողը