Կրծքով կերակրելու սենյակ

Հավի մսից և խնձորից գնդիկներ

Chicken meat balls

  • 300գ փափուկ հավի միս
  • 1 սոխ
  • 50գ հացի չոր միջուկ
  • 3 ճաշի գդալ կտրատած խառը կանաչի
  • 1 խնձոր` կլպած և քերած
  • Ալյուր
  • Սև պղպեղ

Սոխը հարել բլենդերում, ավելացնել հավի միսը, հացի միջուկը, քերած խնձորը, սև պղպեղը և այլ համեմունքներ, որոնք կցանկանաք և հարել մինչև զանգվածը դառնա համասեռ: Կարելի է նաև ամեն ինչը մանր կտրատել: Թացացնելով ձեռքերը, պատրաստեք գնդիկներ, գլորեք գնդիկները ալյուրի մեջ և տապակեք մի փոքր ձեթի մեջ միջին կրակի վրա:

Bolognese սոուս

Bolognese– 1 ճաշի գդալ ձեթ
– 1 փոքր սոխ` կտրատած
– 1 սխտոր` ճզմած
– 1/2 նեխուրի պոչ` կտրատած
– 1 միջին գազար` կլպած և քերած քերիչով
– 100գ  աղացած տավարի միս
– 3 միջին չափի լոլիկ` կլեպը և կորիզները հանած և կտրատած
– 1/2 թեյի գդալ տոմատի մածուկ
– 150 մլ ջուր
– 3 ճաշի գդալ մանր մակարոն

Տաքացրեք ձեթը և տապակեք սոխը, սխտորը, նեխուրի պոչը և գազարը մոտ 5 րոպե: Ավելացրեք միսը և տապակեք՝ մինչև միսը եփվի: Ավելացրեք կտրատած լոլիկը, տոմատը և ջուրը: Հասցրեք եռմանը և շարունակեք եփել մարմանդ կրակի վրա ևս 15 րոպե: Այդ ընթացքում եփեք մակարոնը: Հարեք սոուսը բլենդերում: Մատուցեք եփած մակարոնի հետ:  (3 չափաբաժին)

Հորթի լյարդ

beef liver

– 75գ տավարի լյարդ կամ 2 հավի լյարդ
– 120մլ ջուր
– 25գ մանր կտրատած սոխ՝սովորական կամ բուլղարական
– 25գ սունկ` մանր կտրատած
– 50գ գազար` կլպած և կտրատած
– 1 կարտոֆիլ` կլպած և կտրատած
– մի փոքր կարագ

Եփեք լյարդը սոխի, սունկի և գազարի հետ 8 րոպե: Առանձին եփեք կարտոֆիլը` մինչև փափկելն, այնուհետև տրորեք կարագի հետ: Հարեք լյարդը և բանջարեղենները բլենդերում և խառնեք կարտոֆիլի հետ:  (6 չափաբաժին)

Հավը լոլիկի սոուսում

chicken tomato sauce

– 25գ սոխ` մանր կտրատած
– 100գ գազար` մանր կտրատած
– 1 ճաշի գդալ ձեթ
– 1 հավի դոշ (փոքր)` կտրատած
– 100գ կարտոֆիլ` կլպած և կտրատած
– 200գ լոլիկ
– 150մլ ջուր
Տապակեք սոխը և գազարը՝ մինչև փափկելը, հետո ավելացրեք հավի միսը, կարտոֆիլը և շարունակեք եփել ևս 3 րոպե: Ավելացրեք լոլիկը և ջուրը: Եռալուց հետո շարունակեք եփել մարմանդ կրակի վրա 30 րոպե կամ մինչև կարտոֆիլը փափկի: Փոքր երեխաների համար հարեք բլենդերում:  (12 չափաբաժին)

Հավով աղցան

chicken salad– 25գ եփած հավի փափկամիս
– 1 տաշեղ վարունգ` կլպած և կտրատած
– 1 փոքր լոլիկ` կլեպը և կորիզները հանած և կտրատած
– 50գ ավոկադո (ցանկալի է)
– 1 ճաշի գդալ թթվասեր, մածուն կամ յոգուրտ

 

Մանր կտրատեք կամ հարեք բոլոր բաղադրիչները բլենդերում:  (1 չափաբաժին)

Հավը կաթնաշոռով

Chicken with tvorog– 50գ եփած հավի միս
– 1 ճաշի գդալ թթվասեր, մածուն կամ յոգուրտ
– 2 ճաշի գդալ կաթնաշոռ

Խառնել այս բաղադրիչները, հարել բլենդերում կամ տրորել պատառաքաղով:  (2 չափաբաժին)