Ուշադրությու՛ն: Այս հոդվածը պարունակում է երեխաների կղանքի իրական նկարներ:
Անփորձ ծնողները հաճախ շատ են զարմանում՝ տեսնելով նորածնի կղանքը: Դա զարմանալի չէ, քանի որ բալիկի կեղտը կարող է այնքան տարբեր լինել իր գույնով և բաղադրությամբ, որ նույնիսկ փորձառու ծնողը ոչ բոլոր տեսակների է ծանոթ: Այստեղ նկարագրված են նորմայի, ինչպես նաև նորմայից դուրս կղանքի տարբերակներ՝ կրծքով, արհեստական կաթնախառնուրդով սնվող, ինչպես նաև հավելյալ սննդին արդեն ծանոթ բալիկների համար:
Սև, կարմիր և կավճի նման սպիտակ կղանքի դեպքում անմիջապես դիմեք երեխայի մանկաբույժին: Ցանկացած այդ դեպքում ևս, երբ հավելյալ խորհրդի կարիք ունեք, խորհրդակցեք բժիշկի հետ:
.
ՄԵԿՈՆԻՈՒՄ (նորածնի առաջին կղանքը): Մեկոնիումը ունի սև-կանաչավուն մածուցիկ խեժանման զանգվածի տեսք: Այն բաղկացած է ամնիոտիկ հեղուկից, լորձից, մահացած բջիջներից և այն ամենից, ինչ նորածինը կուլ է տվել մոր արգանդում: Մեկոնիումը հոտ գրեթե չունի, և հասկանալու համար, որ երեխայի ստամոքսը գործել է, պետք է ստուգել տակդիրը: Ծննդաբերությունից հետո 2-4-րդ օրը երեխայի կղանքը դառնում է ավելի բաց գույնի (կանաչամոխրագույն) և ոչ այդքան մածուցիկ: Դա «անցումային կղանքն» է, որը նշանակում է, որ աղեստամոքսային համակարգը պատշաճ կերպով մարսում է խեժը կամ կաթը:
.
.
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՎՈՂ ՆՈՐԱԾՆԻ ՆՈՐՄԱԼ ԿՂԱՆՔ: Կրծքով կերակրվող երեխայի կեղտը սովորաբար դեղին կամ թեթև կանաչավուն է, թթվասերի կամ շիլայի պես: Երբեմն այս ունենում է նաև սպիտակավուն սերմի նման հատիկներ: Չնայած, որ այս կղանքը դեռ ձևավորված տեսք չունի, այն լուծ չէ: Սովորաբար կրծքով կերակրվող երեխայի կեղտը նորմալ, ոչ տհաճ հոտ ունի: Տակդիրում սովորականից ավելի շատ կանաչ կեղտը անհանգստանալու պատճառ չէ: Եթե այլ անհանգստացնող նշաններ չկան, այդ գույնը ուղղակի ձեր կերածի նկատմամբ ռեակցիա է: Մյուս կողմից, կանաչավուն փրփրանման կղանքը կարող է վկայել նրա մասին, որ երեխան ստանում է չափից շատ «առաջնային կաթ» և ոչ բավարար քանակի հետին յուղային կաթ: Դրանից խուսափելու համար փորձե՛ք կերակրելուց լավ դատարկել մեկ կուրծքը և հետո առաջարկել մյուսը, կամ կուրծքը փոխել ամեն երկրորդ կերակրելուց:
.
.
ԵՐԿԱԹԻ ԲԱՐՁՐ ՔԱՆԱԿՈՎ ԿՂԱՆՔ: Երեխաները նման կղանք ունենում են, երբ ստանում են որևէ երկաթ պարունակող հավելում: Նման կղանքի գույնը տատանվում է մուգ կանաչից մինչև սև: Հանդիպում է ոչ հաճախ, և պետք չէ անհանգստանալ: Սակայն եթե բալիկը լրացուցիչ երկաթ չի ստանում, բայց կղանքը, այնումենայնիվ, սև է, ապա անհրաժեշտ է անպայման կապվել բժշկի հետ՝ բացառելու համար աղիքային արյունահոսությունը:
.
.
.
.
.
.
- Լուծի մեջ նկատում եք արյուն կամ լորձ
- Երեխան ջերմում է
- Երեխան հետ է տալիս
- Երեխան գերանհանգիստ է
- Հրաժարվում է ուտելուց
- Քիչ կամ մուգ գույնի մեզ ունի
- Նվազել է երեխայի ակտիվությունը:
.
.
ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ: Եթե ձեր երեխայի կեղտը պինդ է կամ գնդերով է, ապա նա ամենայն հավանականությամբ փորկապություն ունի: Ձեր երեխան շատ անհանգիստ պետք է լինի ստամոքսը գործելու ժամանակ, իսկ կեղտը կարող է նույնիսկ արյան գծեր պարունակել: Եթե մեկ կամ երկու նման պնդության տակդիրը անհանգստանալոը բան չէ, երեք կամ ավելի նման կղանքըի դեպքում ցանկալի է զանգահարել բժշկին: Փորկապությունը տարածված է այն երեխաների մոտ, որոնք նոր են սկսում հավելյալ սնունդը: Այն կարող է նաև կաթի, արհեստականի, կամ սոյայի նկատմամբ զգայունության կամ ալերգիայի նշան լինել: Մանկաբույժը կարող է ձեզ խոհուրդ տալ երեխային տալ մի քիչ ջուր, սալորաչրի հյութ կամ այլ մեթոդներ:
.
.
ԼՈՐՁՈՏ ԿՂԱՆՔ: Կանաչ լորձոտ կեղտը պատահում է այն երեխաների մոտ, որոնք շատ են քորում ատամները կամ լնդերը, քանի որ լորձը սովորաբար չմարսված թուքն է: Սակայն կեղտի մեջ լորձը կարող է նաև ինֆեկցիայի կամ ալերգիայի նշան լինել: Եթե լորձոտ կեղտը ուղեկցվում է այլ սիմպտոմներով կամ պահպանվում է երկու օրից ավելի երկար, կապվե՛ք մանկաբույժի հետ այլ խնդիրներ բացառելու համար:
. hghg
.
ԱՐՅՈՒՆՈՏ ԿՂԱՆՔ: Երբեմն երեխայի կեղտը կարող է բաց կարմիր լինել, իսկ երբեմն` սև: Սևը նշանակում է, որ արյունը մարսվել է: Բաց կարմիր գույնի արյունը մի քանի պատճառ կարող է ունենալ: Կապվե՛ք մանկաբույժի հետ եթե նկատում եք
Նորմալ կեղտ, որը խառնված է կարմիրի հետ: Նման կեղտը, որում կան կարմիր գծեր, կաթի նկատմամբ ալերգիայի նշան է:
Փորկապության պինդ կեղտ, որի մեջ կան կարմիր գծեր կամ կետեր: Նման կետը նշանակում է, որ պնդության պատճառով կղանքը քերծել է երեխայի աղիները կամ հետանցքը:
Լուծ կարմիր արյունով խառնված, որը բակտերիալ վարակի նշան է:
<.
.
ՍԵՎ ԿՂԱՆՔ: Երբ երեխայի կեղտը սևացած արյուն է պարունակում, դա նշանակում է, որ կրծքով կերակրվող երեխան մոր ճաքած պտուկներից արյուն է կուլ տալիս: Սովորաբար դա երեխային համար վտանգավոր չէ: Համենայն դեպս կապվեք ձեր բժիշկի հետ` համոզվելու համար, որ արյունը ձեր կրծքից է, այլ ոչ թե ներքին արնահոսության նշան է:
.
ՍՊԻՏԱԿ ԿԱՎՃԱՆՄԱՆ ԿՂԱՆՔ: Սպիտակ և կավճանման կեղտը նշանակում է, որ երեխան ունի լեղիի պակաս, որը սովորաբար նորմալ կեղտը դարձնում է շագանակագույն: Սպիտակ կեղտը կարող է լինել լյարդի կամ լեղապարկի հետ կապված խնդրի նշան: Լեղին մարսողությանը նպաստող հեղուկ է, որը արտադրվում է լյարդում և պահվում լեղապարկում: եթե ձեր երեխայի լյարդը լեղի չի արտադրում կամ ինչ որ բան խանգարում է դրա արտազատմանը, ապա նրա կեղտը կարող է սպիտակ լինել: Սպիտակ կեղտը շատ հազվադեպ երևույթ է: Կապվե՛ք ձեր բժշկի հետ միանգամից, եթե երեխայի կղանքը կավճանման սպիտակ է:
Աղբյուրները՝ http://www.babycenter.com/baby-poop-photos; http://m.similac.com/feeding-expert/diaper-decoder
<a href=”https://www.freepik.com/free-photo/male-hands-holding-screaming-newborn_1280834.htm#query=newborn&from_query=newbord&position=14&from_view=search&track=sph”>Image by yanalya</a> on Freepik