Ի՞նչ է “մաշկը մաշկին” շփումը և “կենգուրուի” խնամքը


«Կենգուրուի խնամք» անունը ստացած պրակտիկան մեծ տարածում ստացավ այն բանից հետո, երբ ապացուցվեց դրա դրական ազդեցությունը նորածինների վրա։ Երբ ձեր երեխան արդեն բավական ուժեղ է, որ կարող է ծննդաբերությունից հետո լինել ձեզ հետ, գրկեք նրան մաշկը-մաշկին դիրքով։ Մաշկը-մաշկին նշանակում է, որ ձեր փոքրիկին պետք է պահեք ուղիղ ձեր կրծքերի արանքում, առանց հագուստի, միայն տակդիրով։ Ծածկվեք ձեր բլուզով կամ վերմակով: Ձեր մարմնի տաքությունը, բույրը և սրտի ծանոթ աշխատանքի ձայնը ձեր բալիկին կհիշեցնի «տաք արգանդը»։ Այդ զգացումը նրան կհանգստացնի և կնպաստի զարգացմանը: Հնարավոր է՝ նա փորձի փնտրել ձեր կուրծքը և սկսի կուրծք ուտել:

Հայրերը նույնպես կարող են դնել երեխաներին “մաշկը մաշկին” կամ հագնել “կենգուրուի” պես և զգալ նրանց հետ կապը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ բալիկին պահում են մաշկը-մաշկին տարբերակով /ինչպես նկարագրված է վերևում/, դա օգնում է կարգավորել բալիկի մարմնի ջերմաստիճանը։ Սկզբում ձեր մարմնի ջերմաստիճանը կրծքավանդակի հատվածում կբարձրանա, մինչև որ երեխան տաքանա, հետո այն կրկին կնվազի, և այդպիսով բալիկը կմնա ճիշտ ջերմաստիճանում։