Ձուկը բանջարեղենների հետ պանրի սոուսով
– 15գ կարագ
– 60գ սոխ կամ բուլղարական սոխ
– 60գ բրոկկոլր
– 1 միջին չափսի գազար` կլպած և կտրատած փոքր կտորների
– 150գ ձկան ֆիլե
– 150մլ կաթ
– 3 բուրավետ պղպեղ
– 1 դափնու տերև
Պանրի սոուս
– 20գ կարագ
– 1 ճաշի գդալ ալյուր
– 45գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր
Հալացրեք կարագը և տապակեք սոխը 3 րոպե: Ավելացրեք գազարը, ծածկեք եռման ջրով և եփեք 12 րոպե: Ավելացրեք բրոկկոլրն և եփեք 3-4 րոպե կամ մինչև բանջարեղենր փափկելը:
Այդ ընթացքում, դրեք ձուկը, բուրավետ պղպեղը, դափնու տերևը և կաթը կաթսայի մեջ: Կաթի տաքանալուց հետո եփեք մարմանդ կրակի վրա մոտ 4 րոպե կամ մինչև ձուկը եփի: Քամեք ձուկը, բայց պահեք կաթը որի մեջ ձուկը եփել էր:
Հալացրեք կարագը, ավելացրեք ալյուրը և խառնեք: Փոքր փոքր ավելացրեք կաթը որի մեջ ձուկը եփել էր և շարունակեք եփել մինչև սոուսը պնդանա: Վերցրեք կաթսան կրակի վրայից, ավելացրեք պանիրը և խառնեք որ հալվի:
Քամեք բանջարեղենները և հարեք բլենդերում ձկան և պանրի սոուսի հետ: Եթե բանջարեղենները փափուկ են, կարող եք այս ամեենը տրորել պատառաքաղով:
Ձուկը գազարի և լոլիկի հետ
– 250գ գազար
– 150գ ձկան ֆիլե
– կաթ կամ ջուր
– 30գ կարագ
– 2 հասած լոլիկ` կլպած, կորիզները հանած և կտրատած
– 40գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր
Շոգեխաշեք գազարը կամ եփեռ եռացող ջրի մեջ մինչև փափկելը, մոտ 15-20 րոպե: Այդ ընթացքում եփեք ձուկը մեկ այլ կաթսայի մեջէ ծածկելով ձուկը կաթով 15գ կարագի հետ: Կաթը եռալուց հետո եփեք մոտ 4 րոպե կամ մինչև ձկան եփելը:
Հալացրեք մնացած կարագը, ավելացրեք լոլիկը և եփեք մինչև լոլիկը փափկի: Վերցրեք կրակի վրայից, ավելացրեք պանիրը և խառնեք որ հալվի: Հարեք բլենդերում գազարը և լիլիկի սոուսը: Ստուգեք որ ձուկը փուշ չունենա, տրորեք պատառաքաղով և խառնեք ձուկը գազարի և լոլիկի խառնուրդի հետ: Փոքր երեխաների համար կարող եք այս ամենը հարել բլենդերում: (4 չափաբաժին)
Ձուկը սպանախի հետ պանրի սոուսի մեջ
– 225գ ձկան ֆիլե
– 1 դափնու տերև
– մի քանի հատ բուրավետ պղպեղ
– մի փոքր կարագ
– 200գ սպանախ
Պանրի սոուսի համար
– 25գ կարագ
– 2 ճաշի գդալ ալուր
– 175մլ կաթ
– 50գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր
Դրեք ձուկը, բուրավետ պղպեղը, դափնու տերևը և կաթը կաթսայի մեջ: Կաթի տաքանալուց հետո եփեք մարմանդ կրակի վրա մոտ 5 րոպե կամ մինչև ձուկը եփի: Քամեք ձուկը, բայց պահեք կաթը որի մեջ ձուկը եփել էր:
Այդ ընթացքում եփեք սպանախը կաթսայի մեջ ավելացնելով մի քանի գդալ ջուր, մոտ 3 րոպե: Պատրաստեք պանրի սոուսը: Ձկան եփելուց հետո հանեք դափնու տերևը և բուրավետ պղպեղները, տրորեք ձուկը պատառաքաղով և խառնեք սպանախի և պանրի սոուսի մեջ: Կարող եք այս ամենը հարելը բլենդերում: (8 չափաբաժին)