Մեր մասին
Կրծքով կերակրելը պայմանավորված է կանանց բնությամբ, և գրեթե ցանկացած մայր, իսկ ավելի ստույգ` մայրերի 97%-ը, կարո՛ղ է կերակրել իր երեխային: Նրանց անհրաժեշտ է միայն ճիշտ գիտելիք և լավ աջակցություն:
“մայրերի 97%-ը, կարո՛ղ է կերակրել իր երեխային”
Այս կայքը պատկանում է Հայաստանում կրծքով կերակրելուն նվիրված առաջին «Կրծքով կերակրելու սենյակ» նախաձեռությանը և հանդիսանում է հայալեզու ամենամեծ ուսուցողական ռեսուրսը: Այստեղ կարող եք գտնել մասնագիտական տեղեկատվություն՝ թարգմանված այնպիսի հեղինակավոր աղբյուրներից, ինչպիսին են՝ Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, La Leche League, Kellymom և АКЕВ կրծքով կերակրելու կազմակերպությունները, ՀՀ առողջապահության նախարարությունը:
“«Կրծքով կերակրելու սենյակ» նախաձեռություն հանդիսանում է հայալեզու ամենամեծ ուսուցողական ռեսուրսը”
Միացե՛ք մեր «Կրծքով կերակրելու սենյակ» փակ և միայն կանանց համար նախատեսված ֆեյսբուքյան խմբին, որտեղ կարող եք ձեզ հուզող հարցերը ուղղել մեր որակավորված կրծքով կերակրելու մասնագետներին և փորձառու մայրիկներին: