Կրծքով կերակրելու սենյակ

Բոլոր կրծքերը կարող են կերակրել



Կրծքի բոլոր տեսակներով կերակրումը հնարավոր է

Կրծքով կերակրման ձախողումների պատմությունները վարակիչ կերպով հուսալքում են շատերին: Կրծքով կերակրման դադարեցման ամենից տարածված պատճառաբանությունը մայրերի շրջանում, այն է, որ նրանց կրծքերը լավ չեն աշխատում: Սա մյուս կանանց մոտ առաջացնում է իրենց օրգանիզմի հնարավորությոունների թյուր ընկալում: Այս հոդվածում ներկայացվում է` այն լայն տարածում գտած կարծիքը, իբր կրծքերի հետ խնդիր կա, իրականությանը չի համապատասխանում:

Պիրսինգով կրծքապտուկներ

Դրանք սովորաբար անհարմարություններ չեն պատճառում կրծքով կերակրելիս: Երբեմն այդ հատվածում կարող են արգելափակվել կրծքի ծորաններ: Եթե դա պատահի, ապա կրծքի այդ հատվածում կաթի արտադրությունը կդադարի, փոխարենը՝ մյուս հատվածներում ավելի առատ կլինի: Պետք է կերակրումից առաջ հեռացնել պիրսինգը, որպեսզի չվնասեք երեխայի բերանը, կամ կարող եք թողնել դակված հատվածը փակվի և կրծքով կերակրելը վերջացնելուց հետո կրկին դակեք:

Իմպլանտներ

Իմպլանտները տեղադրվում են կաթի արտադրմանը մասնակցող հյուսվածքների հետևում և այդ պատճառով չեն միջամտում կաթի արտադրման կամ երեխայի կողմից կաթի ներքաշման գործընթացին: Որոշ կանայք գտնում են, որ կրծքերը ավելի են կարծրանում այն դեպքում, երբ կերակրումը հետաձգվում է: Կարելի է խուսափել սրանից ձեր երեխայի կերակրումը խրախուսելու միջոցով կամ կթելով, երբ կրծքերի լցվածությունը դառնում է տհաճ:

Կրծքի վիրահատություններ

Կրծքի վիրահատությունը և կերակրումը պայմանավորում է վիրահատության տեսակը և վիրահատության պատճառը: Կրծքի գոյացությունների հեռացումը սովորաբար վնասում է ծորանները, բայց միայն այդ հատվածում: Կրծքի մյուս հատվածը և մյուս կուրծքը նորմալ կարող են կատարել իրենց գործառույթը: Մի կրծքի հեռացումից հետո կերակրումը հնարավոր է մյուսով:

Կրծքի չափի փոքրացումը

Կրծքի չափի փոքրացման դեպքում հիմնականում հեռացվում է կաթի արտադրությանը չմասնակցող ճարպային հյուսվածքը, սակայն երբեմն վնասվում են կաթի ծորանները և կրծքապտուկը սնող նյարդերը: Եթե ձեր կրծքապտուկները վիրահատությունից հետո փոխել են իրենց դիրքը, հատկապես եթե դրանք այլևս զգայուն չեն՝ կրծքով կերակրելու գործընթացը դժվարանում է: Վիրահատությունները, որոնք միտված են փոխելու կրծքապտուկի ձևը, նույնպես կարող են նույն արդյունքի հանգեցնել: Ինչևէ, կերակրումը վիրահատություններից հետո հնարավոր է, չնայած դուք լիարժեք չեք կարող կերակրել ձեր բալիկին, այդուհանդերձ, նա կստանա ձեր կաթից մի փոքր չափաբաժին:


Ներս ընկած կրծքապտուկներ

Կան կրծքապտուկների ներքաշված լինելու տարբեր աստիճաններ: Որոշները ուղղակի թեթևակի են ներքաշված, և նորմալ ծծողական ֆունկցիա ունեցող երեխան այն առանց դժվարության կարող է դուրս բերել: Որոշները ավելի շատ են ներքաշված՝ ընդհուպ մինչև կրծքապտուկը շրջապատող արեոլան: Սակայն, հետաքրքիր և հուսադրող փաստն այն է, որ հղիության ընթացքում ներքաշված կրծքապտուկների մեծ մասը ինքնուրույն ուղղվում են մինչ ծննդաբերելը: Չուղղվելու դեպքում կերակրելու ճիշտ դիրքն ու մոտեցումը բավարար են նորմալ կաթնարտադրությունն ապահովելու համար: Հիշեք՝ երեխաները սնվում են կրծքով, այլ ոչ՝ կրծքապտուկով: Եթե երեխան կարող է իր բերանի չափին համապատասխան վերցնել կուրծքը, ապա ներքաշված կրծքապտուկներով կերակրումը խնդիրներ չի առաջացնի: Երեխայի կողմից կրծքի ճիշտ վերցնելը նշանակում է, որ երեխան ներքաշում է բերանով և լնդերով կրծքապտուկն իր հարակից արեոլայով: Կրկնապտուկի կիրառումը և այլ տեխնիկաները էֆֆեկտիվ չեն համարվում: Եթե այդուհանդերձ կիրառում եք կրկնապտուկ, ապա փորձեք այն հեռացնել մի քանի րոպե կերակրելուց հետո և շարունակել կերակրումը առանց կրկնապտուկի:   

Հարթ կրծքապտուկներ

Հարթ կրծքապտուկը չի կարող դուրս հրվել խթանման կամ ներազդման միջոցով: Ինչպես ներս ընկած կրծքապտուկների դեպքում, այս դեպքում նույնպես կերակրման ճիշտ դիրքը կարող է հեշտացնել կերակրումը: Կթիչը կամ այլ պտուկ առաջացնող հարամարանքները կարող են օգնել որոշ կանանց դուրս հանել տափակ կամ ներս ընկած պտուկը և հեշտացնել երեխայի կուրծք բռնելը: 

Մեծ կրծքեր

Որոշ մեծ կրծքերով կանայք կերակրման հետ ունեն դժվարություններ, քանի որ երբ նրանք նստում են, կրծքեը ընդգրկում են գիրկը: Եթե այս դեպքը ձեզ է վերաբերում, ապա փաթաթեք երեխայի տակդիրը կամ սավանը և այնպես դրեք կրծքի տակ, որ այն բարձրանա, և երեխայի համար հարմար դառնա կուրծքը վերցնելը: Սա հնարավորություն կտա ձեզ՝ հետևելու կերակրման ընթացքին: Ի հավելումն սրան, այսպես կոչված «ֆուտբոլային» դիրքը բազմաթիվ հնարավորություններ է տալիս հետևելու երեխայի գլխի դիրքին և շարժումներին, միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս լավ տեսարան ունենալուն: Պառկած կերակրելը մեկ այլ հարմար դիրք է, քանի որ ձեր կուրծքը հենվում է ներքնակին, այսպիսով դիրքը հարմարավետ դարձնելով թե ձեր, թե փոքրիկի համար:

Փոքր կրծքեր

Եթե կինը նույնիսկ չնչին չափի կուրծք չունի, նրա կրծքերը, այդուհանդերձ ի վիճակի են կատարելու իրենց դերը: Առասպելի շարքից է այն, որ մեծ կրծքերով կինը ավելի լավ կարող է կերակրել, քան փոքր կրծքերով կինը: Նրանք կարող են ունենալ ավելի շատ ճարպային հյուսվածքներ, բայց դրանք դեր չեն խաղում կրծքով կերակրելու մեջ: Ֆիզիոլոգիայի տեսակետից բոլոր կրծքերը կատարում են նույն դերը: Կրծքի արտաքին տեսքը կապ չունի կերակրման հետ կամ կաթնարտադրության հետ: 

Կրծքի վնասվածք

Կրծքի մասնակի կամ ամբողջական վնասվածքը կարող է հանգեցնել կաթի ծորանների վնասվածքի կամ նյարդի վնասվածքի: Եթե վնասված են կրծքապտուկները և հարպտկային հատվածը, կերակրումը կախված է նրանց կաթը դուրս մղելու հնարավորությունից: Եթե կրծքերից մեկն է վնասված, մայրիկը կարող է կերակրել մյուսով: Նա դեռևս ի վիճակի է կաթ արտադրել:

Ռեյնոյի ախտանիշը կրծքապտուկի մասին

Սա հանդիպում է այն ժամանակ, երբ արյունատար անոթների ջղաձգության հետևանքով արյունը չի հասնում կրծքապտուկին: Սա սովորաբար դրսևորվում է այրոցի զգացողությամբ: Երևույթը հայտնի է նաև վազոսպազմ անունով: Իրավիճակը ավելի է վատթարանում, երբ ջերմության անկում է տեղի ունենում: Չկա հստակ պատճառ, թե ինչու այս ախտանիշն ունեցող կինը չի կարող կերակրել: Կարևոր է կուրծքը տաք պահել և ծածկել կերակրումից անմիջապես հետո: Եթե ցավը շատ ուժեղ է բժիշկ Ջեք Նյումանը առաջարկում է 2 շաբաթ տևողությամբ Նիֆեդիպինի կուրս՝ դեղորայք, որը ապահով դեղ է և օգտագործվում է հիպերտոնիայի համար:

Կրծքապտուկի էկզեմա

Չկա որոշակի պատճառ, որը հիմք հանդիսանա դադարեցնելու կրծքով կերակրումը կրծքապտուկի էկզեմայի առկայության դեպքում: Փաստ է այն, որ նոր կթած կաթը քսելը պտուկի վրա կարող է օգնել խոնավեցնել մաշկը և նպաստել արագ վերականգնմանը:

Մեծ կրծքապտուկներ

Երկար կամ մեծ կրծքապտուկները երբեմն դժվարեցնում են կրծքի ճիշտ բռնելը, քանի որ երեխան սկում է ծծել մինչև բավականին քնաակի պտուկ է վերցրել բերանի մեջ: Եթե ձեր երեխան դժվարանում է վերցնել կուրծքը, ապա դուք կարող եք օգնել նրան ձեր մատով սեղմելով կուրծքը և տեղադրելով այն երեխայի քթից մի փոքր վեր: Այս դեպքում պտուկը պետք է ուղղված լինի դեպի վերև: Երբ երեխան բերանը լայն բացի, արագ մտցրեք պտուկը բերանի մեջ և բաց թողեք ձեր մատը, որպեսզի կուրծքը բացվի բերանի մեջ:

Հիպոպլազիա

Հիպոպլազիան կրծքային հյուսվածքների թերզարգացումն է կամ մասնակի զարգացումն է, որն առավել հայտնի է գեղձային թերզարգացում անունով: Հիպոպլազիան թվում է անհաղթահարելի կրծքով կերակրելու հարցում: Սակայն, ըստ Լա Լեչե Լիգի, բժշկական և հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև ճշգրիտ ինֆորմացիան կարող են օգնել հիպոպլազմիայով մայրերին կրծքով կերակրել: Նրանք կարող են կերակրել, այլ ոչ թե հնարավոր է կարողանան կերակրել: Որոշ հետազոտություններ պնդում են, որ գեղձային թերզարգացումը և կաթի ծորանների թվի պակասը չեն ազդում կաթնարտադրության վրա: Եվ իսկապես, ոչ բոլոր հիպոպլազիա ունեցող կանայք դժվարություն ունեն կերակրելիս, որոշները կերակրում են առանց որևէ հավելյալ կաթնախառնուրդի: Որոշ դեպքերում կաթի արտադրությունը կարող է ավելի քիչ լինել, բայց ոչ բացակայել: Միակողմանի հիպոպլազիայի դեպքում, օրինակ, կրծքագեղձի ներքին և կողային անոթներով արյան մատակարարման արագությունը կրկնակիից մինչև 2\3 չափով նվազում է համեմատած առատ կաթ արտադրող կրծքի հետ: Սա նշանակում է, որ կաթի քանակի առնվազն 1\3-ը նորմալ կլինի: Եթե հիպոպլազիան խոչընդոտի կաթնարտադրությունը, ապա կան բազմաթիվ բույսեր և բժշկական միջամտություններ, որոնք կնպաստեն կաթնարտադրության բարձրացմանը: Նույիսկ քիչ քանակությամբ կրծքի կաթը նախընտրելի է դրա բացարձակ բացակայությունից: Կկերակրի արդյոք մայրն իր ունեցած կաթով, թե՝ ոչ, կպատմի նրա իրական նպատակների մասին: Զարգացած հիպոպլազմիայով շատ կանայք շարունակում են կրծքով կերակրումը, չնայած կրծքով կերակրելուց հրաժարվելու հարգելի պատճառի առկայությանը:

Այսպիսով, իրականությունն այն է, որ ոչ կրծքի չափերը, ոչ ձևերը և ոչ էլ առանձնահատկությունները իրականում կրծքով կերակրելուց հրաժարվելու պատճառ չեն կարող լինել:

Թարգմանեց Նառա Դանիելյանը
Խմբագրեց Արուսիկ Դադիյանը

http://www.thealphaparent.com/2014/06/all-breasts-can-breastfeed.html