Կրծքով կերակրելու սենյակ

Ինչպե՞ս մաքրել երեխայի ականջները


Ականջածծումբն ականջի մեջ նկատվող մուգ նարնջագույն արտադրությունն է:

Ինչու՞ են ականջները արտադրում ականջածծումբ

Ականջածծումբն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ: Այն օգնում է պաշտպանել թմբկաթաղանթը` ստեղծելով անջրանցիկ միջավայր և պահելով ականջի խողովակը չոր: Արտադրվելուց հետո ականջածծումբն դանդաղ դուրս է մղվում ականջից:

Ինչպե՞ս մաքրել ականջածծումբը

Սովորաբար ականջածծումբը մաքրելու կարիք չկա: Այն դուրս է գալիս ինքնուրույն կամ լոգանքի ժամանակ: Երբ ականջածծումբը հավաքվում է ականջի մեջ ավելի արագ, քան երեխայի օրգանիզմը հասցնում է այն դուրս հանել, դեռ չի նշանակում, որ ձեր երեխան կեղտոտ է:

Եթե ձեր երեխայի ականջում ականջածծումբը հավաքվել է, այն կարող է այսնպիսի խնդիրներ առաջացնել ինչպիսիք են՝

  • վատ լսողությունը
  • ականջի քոր գալը
  • ականջի ցավը
  • ականջում աղմուկ լսելը

Այս դեպքում հարցրեք ձեր մանկաբույժին, թե ինչպիսի կաթիլային դեղ կարող եք օգտագործել ականջածծումբը փափկեցնելու համար, որպեսզի այն հեշտ դուրս գա: Կաթեցնելու համար, պառկեցրեք ձեր երեխային մի կողմի վրա, կաթեցրեք դեղը, սպասեք մի քանի րոպե, որից հետո երեխան կարող է նստել: Հավանաբար պետք կլինի կրկնել մինչև ականջածծումբն ամբողջովին մաքրվի: Եթե կաթիլները չօգնեն, ականջի մասնագետը կհեռացնի հավաքված ծծմբաթթուն:

Կարո՞ղ եմ մաքրել ականջածծումբը ականջի բամբակեպատ չոփիկով

Ոչինչ չի կարելի մտցնել երեխայի ականջի մեջ ծծմբաթթուն մաքրելու համար: Մի կողմից սա ավելի խորը կբրդի ականջածծումբն, ինչը կարող է հանգեցնել բորբոքման, մյուս կողմից էլ անզգույշ շարժումը կամ երեխայի շարժվելն այդ պահին կարող է հանգեցնել թմբկաթաղանթի վնասվելուն, բորբոքվելուն կամ պատռվելուն:

:

Կարո՞ղ եմ մաքրել ծծմբաթականջածծումբը տնական մեթոդներով

Ծխի օգնությամբ ականջածծումբի հանելը տնական մեթոդներից մեկն է, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս չկիրառել այս մեթոդը, քանի որ այն և՛ վտանգավոր է, և՛ նրա արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ: Այս դեպքում գլանաձև մի իր մտցնում են ականջի խողովակի մեջ, իսկ մյուս ծայրը այրում. ծուխը և գլանը կկազմեն վակում, որը ականջածծումբը դուրս կհանի: Այս մեթոդը տանը կիռարելը կարող է հանգեցնել ականջի խողովակի այրվելուն կամ թմբկաթաղանթի պատռվելուն, ինչը կարող է ընդմիշտ վատացնել լսողությունը:

Թարգմանեց և մշակեց Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Արուսիկ Դադիյանը

http://www.babycenter.com/404_can-i-clean-my-childs-ears-with-a-cotton-swab_69999.bc
http://www.babycenter.com/0_earwaxbuildup_10871.bchttp://www.babycentre.co.uk/a557533/earwax-whats-healthy-and-whats-not
http://kidshealth.org/en/parents/earwax.html#