Կրծքով կերակրելու սենյակ

Կրծքով կերակրման աղյուսակ ամիսներով


 

Կրծքով կերակրման աղյուսակ ամիսներով
Երեխայի տարիք Կրծքով կերակրման ռեժիմ
1 ամսականԵրեխան կուրծք է ծծում ըստ պահանջի, հստակ ռիթմ դեռ չկա, կերակրումների հաճախականությունը կարող է շատ հաճախակի լինել, բայց ոչ 2-3 ժամը մեկից պակաս, գիշերը՝ յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ։ Կերակրումների տևողությունը կարգավորում է փոքրիկը, կարող է երկար « կախվել » կրծքից, միջինում ծծում է 15 րոպե, բայց կարող է և 40-60 րոպե կուրծքը բաց չթողնել ։
2 ամսական Հիմնականում պահպանվում է առաջին ամսվա ռիթմը՝ յուրաքանչյուր 40 րոպե -2 ժամը մեկ ցերեկները և 2-5 անգամ գիշերները։ Կանանց մեծամասնության մոտ պտուկներն արդեն հարմարվում, ադապտացվում են երեխայի բերանի խոռոչի առանձնահատկություններին և կերակրումներն անցավ են դառնում։ Եթե դա այդպես չէ, դիմեք կրծքով կերակրման խորհրդատուին ։
3 ամսականԿերակրումների ռեժիմը սկսում է կարգավորվել՝ մոտ 6-8 անգամ ցերեկները և 2-5 անգամ գիշերները։ Կերակրումների տևողությունը կրճատվում է, կարող է բավականին շատ կարճատև կերակրումներ լինել, բայց պահպանվում են քնելու շրջանում համեմատաբար երկար մոտեցումները ։
4 ամսականԿերակրումը մնում է բացառապես կրծքով՝ առանց ջրի կամ հավելյալի ներմուծման։ Երեխան սկսում է կուրծք ավելի հազվադեպ խնդրել, բայց անհրաժեշտ է հետևել, որ ամեն անգամ կրծքով քնի ։
5 ամսական Այս տարիքում երեխաների մոտ լինում է 6-8 կերակրում ցերեկը և 2-3 ՝ գիշերները։ Երեխաները հաճախ շեղվում են կրծքից և ցերեկը երեխային կերակրելը շատ մայրիկների համար պրոբլեմային է դառնում ։
6 ամսականԿրծքով կերակրումը սկսում է համատեղվել հավելյալով։ Կուրծք առավել ակտիվ ծծելու ժամանակահատվածը տեղափոխվում է դեպի գիշերային քնից զարթնելուն նախորդող մի քանի ժամը։ Առավոտյան փոքրիկը կարող է շատ հազվադեպ մոտենալ կրծքին, փոխարենը երեկոյան չհեռանալ կրծքից։ Հիմնականում պահպանվում են օրական 9-12 անգամ կերակրումները ։
7 ամսականՊահպանվում կրծքով կերակրման մեծամասնույթունը հավելյալին զուգահեռ։ Փոքրիկը կարող է գիշերներն առավել ակտիվ կուրծք ծծել, կարծես կոմպենսացնելով նվազած ցերեկային կերակրումները։ Օրական 10 կերակրում (իսկ կարող է և ավել) ։
8 ամսականԿարող է սկսել կսմթել և կծոտել մոր կուրծքը։ Ցերեկային մոտեցումները կարող են լինել հազվադեպ, իսկ գիշերայինները՝ հաճախ։ Եվ հակառակը ։
9 ամսականՓոքրիկներն արդեն կարող են 3-4 ժամ մնալ առանց կրծքի և մայրիկներն արդեն կարող են օգտվել դրանից՝ առանց փոքրիկի տնից կարճ ժամանակով բացակայելու համար։
10 ամսականԱյս տարիքում մոտեցումները կարող են հաճախանալ։ Երեխաները կարող են 1 կերակրման ընթացքում երկու կուրծքն ուզել։ Գիշերային կերակրումները պահպանվում են նույնապես ։
11 ամսականԿերակրումը կրծքով է օրական 1-2 անգամ լիարժեք հավելյալով։ Գիշերը փոքրիկն առավել ակտիվ կարող է կուրծք ծծել առավոտյան 4- ից հետո։
12 ամսականՌեժիմը նույնն է մնում, բայց կարող է ավելի հաճախանալ ատամ հանելու ֆոնի վրա։ Ցերեկային քունը կրճատվում է մինչև օրական 1-2 անգամը, փոքրիկը պարտադիր ծծում է քնելուց և զարթնելուց, ինչպես նաև գիշերը ։
1 տարեկանից հետոԿրծքի կաթի սնուցող ֆունկցիան երկրորդային պլան է մղվում, գլխավորն այժմ իմունիտետի պաշտպանությունն ու մայրիկի հետ շփումն է։ Ցերեկը մայրիկն ինքը կարող է հեշտությամբ կարգավորել կերակման տևողությունն ու տալ կուրծքն այն ժամանակ, երբ իրեն է հարմար։ 1.5 տարեկանին մոտ կերակրումները կարող են հաճախանալ։ Այս տարիքային առանձնահատկությունը բոլորին չէ, որ ուրախացնում է։ Սակայն մայրիկի հոգնածությունն այս շրջանում ոչ թե կերակրման, այլ փոքրիկի բարձր հետաքրքրասիրության հետ է կապված։ Կերակրումները կարող են օգնել մայրիկին փոքրիկին գրկած մի փոքր ավել հանգստանալ ։
2 տարեկանից հետոԿրծքով կերակրելը քննադատաբար է ընկալվում։ Սակայն դա սոցիալական անընդունելիություն է։ Երկարատև կուրծք ուտելը չի առաջացնում սխալ կծվացք, մոր օրգանիզմի հյուծում, երեխայի չափազանց երեսառածություն։ Բացառիկ դեպքերում է, որ անհատական ռեակցիաները բերում են ֆիզիոլոգիապես հիմնավորված կրծքից կտրման։ 2 տարեկանից հետո կկ - ի ռեժիմը շարունակում է փոփոխվել։ Կրծքով կերակրումների քանակը նվազում է մինչև օրական 3-4 անգամը։ Կուրծքը քիչ - քիչ իջնում է և դադարում է գերլցվել նույնիսկ երկարատև ընդմիջումներից հետո ։
3 տարեկանից հետոԿուրծք ուտելը զարմանալի է շրջապատի, բայց ոչ անթրոպոլոգների համար, քանի որ համապատասխանում է մարդու ԿԿ միջին տևողության մեջ (2.5-7 տ )։ Կենդանիների հետ համեմատելով՝ մարդու կրծքով կերակրելը պետք է մոտավոր տևի 4.5 տ։ 3 տարեկանից հետո կկ ռեժիմ՝ հազվադեպ մոտեցումներ կրծքին, երեխաներն իրենք էլ սկսում են մոռանալ կրծքի մասին։ Երեխան սովորում է քնել առանց կրծքի, մոտեցումները կարող են օրական 1-2 անգամից ոչ հաճախ լինել, և անգամ մի քանի օրը մեկ։ Այս շրջանի կրծքով կերակրման պահպանումն ազդում առողջական հեռակա ազդակների վրա, նաև օգնում է երեխային մանկապարտեզում հեշտությամբ անցնել ադապտացիոն շրջանը։

 

Թարգմանեց Էլլա Ավագյանը

Աղբյուրը` https://goo.gl/OFXcqu