Կրծքով կերակրելու սենյակ

Կրծքով կերակրվող երեխաների աճը


Ինչպիսին պետք է լինի կրծքով կերակրվող երեխայի աճը

Կրծքով կերակրվող երեխաների քաշի աճը գնահատելիս պետք է մի քանի կարևոր բան հիշել: Նորմալ է, եթե երեխան ծննդաբերությունից հետո առաջին 3-4 օրերի ընթացքում կորցնում է քաշի 5-7%-ը: Քաշի 10%-ի կորուստը ևս կարող է համարվել նորմալ, սակայն պետք կլինի ստուգել, թե արդյոք կրծքով կերակրելը նորմալ է ընթանում: Ցանկալի է քաշը գնահատել ևս մեկ անգամ՝ 5 օրականում, համոզվելու համար, որ երեխան սկսել է քաշ հավաքել, և քաշ հավաքելու հետ խնդիրներ չունի:

Երեխաները պետք է վերադարձնեն իրենց ծննդյան քաշը 10-14 օրականում: Եթե ձեր երեխան առաջին օրերին շատ քաշ է կորցել կամ անհաստիկ է ծնվել, ապա ավելի երկար ժամանակ կպահանջվի: Եթե երեխան երկու շաբաթականում չի վերականգնել իր ծննդյան քաշը, ապա կրծքով կերակրելու ընթացքը պետք է ստուգել: Երեխայի նորմալ քաշ հավաքելը գնահատելու համար միշտ համեմատեք նրա ընթացիք քաշը ամենացածր քաշի հետ, այլ ոչ՝ ծննդյան քաշի:

 Կրծքով կերակրվող երեխաների աճըԵրեխաները պետք է կշռվեն նույն կշեռքով և նույն շորերի քանակով: Տարբեր կշեռքներ կարող են տարբեր քաշ ցույց տալ և նույնիսկ մինչև 400 գրամ տարբերություն տալ: Կշեռքը պետք է զրոյական լինի կշռելուց առաջ, իսկ երեխան պառկած լինի կշեռքի ուղիղ կենտրոնում: Լավ գաղափար է մեկ այլ կշեռքով ևս կշռելը, իսկ հետո միջին քաշը հաշվելը:

Հիշե՛ք, որ երեխաները աճում են թռիչքներով: Այդ պատճառով ամեն օր կշռելը կարող է ճիշտ արդյունքներ ցույց չտալ: Երեխային ցանկալի է կշռել շաբաթական մեկ անգամ:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա
Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/normal/weight-gain/; http://kellymom.com/bf/normal/weight-gain/#wtgain
Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


1 thought on “Կրծքով կերակրվող երեխաների աճը”

Comments are closed.