Կրծքով կերակրելու սենյակ

Հայտարարություն

Տրվում է վարձով Medela Freestyle մոդելի կրկնակի էլեկտրական կթիչ: Պայմանների համար զանգահարել (093), (091)-745477 հեռախոսահամարներով:

Տրվում են վարձով Medela Pisa և Medela Pump in style կթիչները: Մանրամասների համար գրել [email protected] հասցեին:

Օրվա ամենադիտվածը

Օգտակար նկարներ

Հաճախ տրվող հարցեր

ԿԿ հիմունքներ

Որքա՞ն երկար պետք է կերակրել կրծքով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ինչպես նաև այլ հեղինակավոր առողջապահական կազմակերպություններ խորհուրդ են տալիս երեխային կերակրել բացառապես կրծքի կաթվ մինչև երեխայի վեց ամսականը: Մինչև վեց ամսական դառնալը կրծքով կերակրվող երեխան, որը նորմալ աճում և զարգանում է, չունի ջրի կամ հավելյալ սննդի կարիք: Միևնույն կազմակերպությունները խորհուրդ են տալիս շարունակել կրծքով կերակրել մինչև երկու տարեկան և ավելի երկար՝ ապահովելով, որ մինչև մեկ տարեկան մայրական կաթը շարունակում է հանդիսանալ երեխայի հիմնական սնունդը: Կարդացե՛ք “Որո՞նք են մանկահասակ երեխայիս (1-3 տարեկան) կրծքով կերակրելու առավելությունները” հոդվածը:

Կա՞ արդյոք “ջրիկ” և “յուղոտ” կաթ

Կաթը, որը երեխան ստանում է կրծքով կերակրման սկզբում, կոչվում է առաջնային կաթ, այն ունի մեծ ծավալ, բայց ցածր յուղայնություն: Կերակրման ընթացքում կաթի մեջ յուղի պարունակությունը ավելանում է, իսկ ծավալը` պակասում: Կերակրման ավարտին մոտ կաթն ունի փոքր ծավալ, բայց բարձր յուղայնություն և կոչվում է հետին կաթ: Թույլ տալով երեխային նախ դատարկել առաջին կուրծքը, այսինքն` փոխել կուրծքն այն ժամանակ, երբ երեխան ինքն է ետ քաշվում կրծքից, այլ ոչ թե սահմանված ժամանակից հետո, մայրը կարող է վստահ լինել, որ երեխան ստանում է հեղուկի և յուղի պատշաճ հարաբերակցություն: Առաջնային և հետին կաթի մասին կարդացեք “Անհանգստություններ առաջնային և հետին կաթի վերաբերյալ” հոդվածը:

Պե՞տք է արդյոք միայն կրծքով սնվող երեխային ջուր տալ

Ոչ, կրծքով կերակրվող երեխաները ջրի կարիք չունեն Կրծքի կաթը 88 տոկոսով բաղկացած է ջրից:  Նույնիսկ ծնվելուց հետո՝ առաջին մի քանի օրերին, նախքան մոր կաթը սկսում է “գալ”, միայն խեժը բավարար է երեխայի համար, եթե նա նորմալ կուրծք է ուտում: Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան նշում է՝ “Հավելումները՝ ջուրը, գլուկոզայով ջուրը, արհեստական կերը և այլ հեղուկներ չպետք է տրվեն կրծքով կերակրվող նորածին երեխային, եթե դրա համար չկա բժշկի ցուցում բժշկական հիմնավորմամբ…. Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, նույնիսկ շոգ կլիմայական պայմաններում, ջուրը և հյութերը ավելորդ են կրծքով կերակրվող երեխաների դեպքում և կարող են պարունակել աղտոտիչներ կամ ալերգեններ”: Մանրամասների համար կարդացեք “Կրծքով կերակրվող երեխային ջուր տալու հաճախականությունը” հոդվածը:

Քանի՞ րոպե պետք է երեխան կուրծք ուտի

Կրծքով կերակրելու տևողությունը շատ տարբեր կարող է լինել՝ կախված երեխայի տարիքից, սովածության աստիճանից և անհատական ուտելու ձևից: Ընդհանուր առմամբ, նորածինները կարող են ուտել 5–40 րոպե, իսկ երբեմն նույնիսկ ավելի երկար: Ավելի մեծ երեխաները ավելի կարճ են ուտում: Թողեք, թող երեխան ինքը որոշի, թե որքան երկար է նրան պետք կուրծք ուտել: Սկսեք մի կրծքից, երբ երեպան սկսում է ավելի դանդաղ ուտել կամ դադարեցնում է ուտելը, պահեք ուղիղ մի կարճ ընդմիջում կամ գխտացնելու տալու համար: Առաջարկեք մյուս կուրծքը: Նա կարող է նորից ուտել կամ այլևս չուտել:

Պե՞տք է արդյոք սպասել որ կրծքերը "լցվեն"

Ոչ:Կաթն արտադրվում է անընդհատ, իսկ արտադրության արագությունը կախված է նրանից, թե որքան դատարկ է կուրծքը: Կաթը մոր կրծքում հավաքվում է մի կերակրելուց մյուսը ընկած ժամանակահատվածում: Որքան ավելի շատ ժամանակ է անցել նախորդ կերակրելուց հետո, այնքան ավելի շատ կաթ կա կրծքում, բայց այնքան ավելի դանդաղ է նոր կաթ արտադրվում: Կաթի սինթեզը արագացնելու և կաթի քանակը ավելացնելու համար անհրաժեշտ է կրծքերը դատարկել հաճախ և արագ: Կաթը շատացնել ցանկացող մայրերը պետք է օրվա ընթացքում հնարավորինս դատարկ պահեն իրենց կրծքերը: Մանրամասների համար կարդացեք “Ինչպես է արտադրվում մայրական կաթը” հոդվածը:

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան կշտացել է

Թողեք, որ երեխան ինքը որոշի կշտացել է, թե՝ ոչ:

  • Երեխան ավելի դանդաղ է սկսում ծծել կամ այլևս չի ուտում

  • Այլևս չեք նկատում, որ նա կուլ է տալիս կաթը

  • Երեխայի թևերը և ձեռքերը թուլանում են

  • Երեխան թողնումէ  կուրծքը և այլևս չի բռնում

Եթե մտածում եք, որ երեխան վերջացրել է ուտելը, մի փոքր ուղիղ պահեք, սպասեք մի քանի րոպե և նորից առաջարկեք: Եթե այլևս չկերավ, ուրմեն կշտացել է:

Արդյո՞ք երեխաս բավարար չափով կաթ է ստանում

Երեխայի բավարար չափով կաթ ստանալու կամ մոր բավարար չափով կաթ ունենալու հիմնական ցուցանիշը երեխայի քաշի ավելացումն է: Կրծքի մոտ լացելը, կրծքի փափկությունը, երեխայի անհանգիստ լինելը, կթիչով կթել չկարողանալը կամ քիչ կթելը, կրծքերից կաթի ծորալը կամ չծորալը դեռևս կաթի պակաս լինելու կամ չկշտանալու նշաններ չեն: Կշռելուց բացի, մայրը կարող է երեխայի կշտանալը և իր կաթի բավարար լինելը հասկանալ երեխայի թաց տակդիրների քանակից:

ՔԱՇԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ: Եթե երեխան լավ քաշ է հավաքում միայն կրծքով սնվելով, ուրմեն երեխան կշտանում է: Ծնվելուց հետ առաջին երեք-չորս օրվա ընթացքում քաշի 5-7% կորուստը նորմալ է:   Երեխաները պետք է վերականգնեն կորցրած քաշը 10-14 օրվա ընթացքում: Հինգերորդ օրվանից սկսած երեխաների քաշը պետք է ավելանա օրական 20-30 գրամ, իսկ շաբաթվա ընթացքում՝ 150-210 գրամ:

ԹԱՑ ՏԱԿԴԻՐՆԵՐ: Ծննդաբերությունից հետ չորրորդ օրվանից սկսած՝ երեխան օրական պետք է ունենալ 6+ լավ թաց տակդիրներ: Հասկանալու համար, թե որն է լավ թաց տակդիրը, մեկ չոր տակդիրի մեջ լցրեք 45 մլ ջուր: Եթե երեխայի տակդիրը ավելի հաճախ եք փոխում, տակդիրները կարող են ավելի թեթև լինել: Երեխայի մեզը պետք է լինի քիչ հոտով և անգույն:

ԿԵՂՏՈՏ ՏԱԿԴԻՐՆԵՐ: Չորրորդ օրվանից սկսած, երեխան պետք է ունենա 3 – 4+ կեղտոտ տակդիր: Երեխայի կեղտը պետք է լինի դեղին, այլ ոչ մեկոնիում, և առնվազն 2.5 սմ կամ ավելի մեծ:

ԱՅԼ ՆՇԱՆՆԵՐ: Կերակրելուց հետո մոր կրծքերը պետք է զգալիորեն ավելի փափուկ լինեն, իսկ երեխան՝ հանգիստ: Ընդհանուր առմամբ, երեխան պետք է լինի ակտիվ, զգոն և հաջողությամբ անցնի զարգացման փուլերը:

Կրծքով կերակրվող երեխայի աճի վերաբերյալ կարդացեք “Կրծքով կերակրվող երեխաների աճը” հոդվածը:

Արդյո՞ք երեխայի մեծանալու հետ կաթը կորցնում է իր հատկանիշները ("ջուր" է դառնում)

Մայրական կաթը շարունակում է պահպանել իր բոլոր հատկանիշները, ներառյալ՝ սննդային և իմունային, այնքան երկար, որքան մայրը կերակրում է իր երեխային: Իրականում, երբ մեծանալու հետ ձեր երեխան սկսում է ավելի քիչ մայրական կաթ խմել, այս հատկանիշները գնալով խտանում են այնքան կաթի մեջ, որքան երեխան տվյալ ժամանակաշրջանում խմում է: Որքան ավելի երկար է ձեր երեխան մայրական կաթ խմում, այնքան ավելի մեծ են դառնում այդ կաթի առավելությունները: Այսպիսով, 12-23 ամսականում, կրծքով կերակրվող երեխան մայրական կաթի միջոցով ստանում է՝

  • էներգիայի 29%

  • անհրաժեշտ սպիտակուցների 43%

  • կալցիումի 36%

  • վիտամին A-ի 75%

  • ֆոլաթթվի 76%

  • վիտամին B12 94%

  • վիտամին C-ի 60%

ԿԿ խնդիրներ

Կաթի գերառաջարկ: Հնարավո՞ր է կարգավորել

Նկատել եք արդյո՞ք հետևյալը երեխային կերակրելիս՝

  • Երեխան ուտելիս բերանը հեռացնում է, խեղդվում է, կուլ է տալիս դժվարությամբ, շնչահեղձ է լինում, հազում է կամ շատ օդ է կուլ տալիս,

  • Հաճախ է թողնում կուրծքը

  • Արտահոսքի ժամանակ սեղմում է պտուկը՝ կաթի հոսքը դանդաղեցնելու ժամանակ

  • Չփչփացնում է,

  • Հետ է տալիս հաճախ և շատ գազիկներ ունի

  • Պարբերաբար հրաժարվում է ուտելուց

  • Կոմֆորտի համար կուրծք չի վերցնում

Եթե նման խնդիրները ձեզ ծանոթ են, ապա դուք ուժեղ արտահոսք ունեք, որը սովորաբար կապված է լինում կաթի գերառաջարկի հետ: Որոշ մայրերի մոտ կաթի գերարտահոսքը սկսվում է  ծննդաբերելուց 3-6 շաբաթ հետո: Ուժեղ արտահոսքը և գերառաջարկը կարող են թեթև անհարմարությունից դառնալ լուրջ խնդիր՝ կախված նրանից, թե որքան ուժեղ է և ինչպես է ազդում ձեր և երեխայի կերակրելու շուրջ ձևավորված հարաբերությունների վրա:

Երեխան ամեն ուտելուց հետ է տալիս:

Հետ տալը (spitting up), որը երբեմն կոչվում է հոգեբանական կամ ոչ բարդ ռեֆլյուքս, շատ տարածված է երեխաների մոտ: Սովորաբար հետ տալը նորմալ երևույթ է: Փոքր երեխաների մեծ մասը կարող է հետ տալ, քանի որ նրանց մարսողական համակարգը դեռևս անկատար է, և ստամոքսի պարունակությունը հեշտությամբ հետ է վերադառնում կերակրափող: Երեխաները հաճախ հետ են տալիս, երբ շատ արագ և շատ քանակությամբ կաթ են ստանում: Օրինակ, երեխան կարող է ուտել արագ կամ ագրեսիվ, կամ մոր կրծքերը լինեն չափից շատ լիքը: Եթե երեխան շատ հեշտ է շեղվում, այսինքն թողնում է կուրծքը աջուձախ նայելու համար, կամ անհանգիստ է կրծքի մոտ, նա կարող է ավելի շատ օդ կուլ տալ և հետևաբար ավելի շատ հետ տալ: Երեխաների հետ տալու պատճառները հասկանալու համար և հետ տալը կարգավորելու համար կարդացեք “Հետ տալը և ռեֆլյուքսը կրծքով կերակրվող երեխաների մոտ” հոդվածը:

Երեխաս սկսել է անընդհատ կուրծք պահանջել, արդյո՞ք սոված է մնում

Շատ հաճախ, երբ երեխան հանկարծ սկսում է շատ կուրծք պահանջել, մայրը դա մեկնաբանում է որպես կաթի քիչ լինելու նշան: Անընդհատ կուրծք պահանջելու պատճառը ոչ միշտ է նշանակում սոված լինել: Կուրծք ուտելը երեխաների համար ոչ միայն ֆիզիոլոգիական այլ նաև մոր հետ լինելու և պաշտպանված զգալու հոգեբանական պահանջների բավարարման միջոց է: Հաճախ կուրծք ուտելը կարող է նշանակել, որ երեխան մտավոր և ֆիզիոլոգիական զարգաման փուլ է հաղթահարում, որի ժամանակ սնվելու և մոր կարիքը ավելի շատ ունի: Այնինչ հաճախ կուրծք պահանջելը կարող է կտրուկ աճի օրերի նշան լինել, որոնք երեխաների մեծ մասը ունենում է կյանքի առաջին 12 ամիսներին: Կտրուկ աճի ժամանակ կրծքով կերակրվող երեխաները ավելի հաճախ են կուրծք ուտում, երբեմն նույնիսկ ժամը մեկ, և ավելի անհանգիստ են: Կարդացեք “Կրծքով կերակրելը կտրուկ աճի օրերին” հոդվածը:

Կրծքերս փափկել են: Արդյո՞ք կաթս պակասել է

Նորմալ է, երբ ծննդաբերելուց 6-12 շաբաթ հետո մոր կրծքերը ավելի դատարկ և ավելի փափուկ են թվում: Այդ շրջանում շատ մայրեր սկսում են անհանգստանալ, թե արդյոք բավարար չափով կաթ ունեն, քանի որ նրանք կարող է նաև ավելի քիչ կաթ կարողնանա կթել: Նորմալ է, եթե ձեր կրծքերը ավելի փափուկ և դատարկ են թվում, չնայած կարող են նաև ավելի լիքը թվալ, եթե սովորականից ավելի ուշ եք կերակրում երեխային: Կարդացեք նաև “Կրծքերս դատարկ են, արդյո՞ք կաթս քչացել է” հոդվածը:

Երեխաս հրաժարվում է կրծքից: Ի՞նչ անել

Սովորաբար երեխաները կրծքից ինքնակամ չեմ հրաժարվում մինչև երկու տարեկան դառնալը: Միայն կրծքով կերակրվող, ինչպես նաև այն մինչև մեկ տարեկան երեխաները, որոնք շատ հավելյալ կամ ջուր չեն օգտագործում, ինքնակամ կրծքից չեն հրաժարվում: Եթե ձեր երեխան նորմալ կուրծք էր ուտում, սակայն հանկարծ սկսում է հրաժարվել կրծքից, ամենայն հավանականությամբ նա ոչ թե ինքնակամ հրաժարվում է կրծքից, այլ՝ բոյկոտում: Բոյկոտելը նշանակում է, որ երեխան փորձում է ձեզ հասկացնել, որ ինչ որ բան այնպես չէ և իրեն դա դուր չի գալիս: Նույնիսկ այն երեխային, որը համառորեն հրաժարվում է կրծքից, հնարավոր է նորից կուրծք տալ: Սակայն ձեզ անհրաժեշտ կլինի ժամանակ, համբերություն, և հաճախ կերակրելու պատրաստակամություն: Եթե պատրաստ եք, ապա ուշադիր կարդացեք երեխային կրծքին վերադարձնելու մասին այն խորհուրդները, որոնք նկարագրվում են “Օգնե՛ք. երեխաս հրաժարվում է կրծքից” հոդվածը:

Առողջություն և ԿԿ

Բարձր ջերմություն ունեմ, կարո՞ղ եմ կերակրել

Այո, բարձր ջերմության դեպքում կրծքով կերակրելը հակացուցված չէ: Մոր բարձր ջերմությունը ոչ մի որակական ազդեցություն չի ունենում կաթի որակի վրա:

Որքա՞ն քաշ կարող է կորցնել նորածինը

Նորմալ է, եթե երեխան ծննդաբերությունից հետո առաջին 3-4 օրերի ընթացքում կորցնում է քաշի 5-7%-ը: Քաշի 10%-ի կորուստը ևս կարող է համարվել նորմալ, սակայն պետք կլինի ստուգել, թե արդյոք կրծքով կերակրելը նորմալ է ընթանում: Ցանկալի է քաշը գնահատել ևս մեկ անգամ՝ 5 օրականում, համոզվելու համար, որ երեխան սկսել է քաշ հավաքել, և քաշ հավաքելու հետ խնդիրներ չունի:Երեխաները պետք է վերադարձնեն իրենց ծննդյան քաշը 10-14 օրականում:

Պետք է հակաբիոտիկներ ընդունեմ, կարո՞ղ եմ կերակրել

Այսօր շատ են կրծքով կերակրելու հետ համատեղելի հակաբիոտիկները, և կրծքով կերակրող մայրը, եթե ունի նման դեղամիջոցներով բուժվելու կարիք, պարտադրված չէ դադարեցնել կրծքով կերակրումը: Ամենայն հավանականությամբ դուք հաողությամբ կարող եք համադրել ձեր բուժումը կրծքով կերակրելու հետ՝ առանց երեխային վնասելու: Բուժման համար նշանակված դեղամիջոցների և պրոցեդուրաների համատեղելիությունը կրծքով կերակրման հետ ստուգելու համար, խորհրդակցեք ձեր բժիշկի և կրծքով կերակրելու մասնագետի հետ:

Ինչ ցավազրկող կարող եմ ընդունել կերակրելու դեպքում

Իբուպրոֆենը և ացետամինոֆենը/պարացետամոլը համարվում են համատեղելի կրծքով կերակրման հետ: Ցանկալի է, որ ընդունած իբուպրոֆենի կամ պարացետամոլի օրական չափաբաժինը չանցնի 1200մգ-ից: Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում օգտագործել ասպիրին:

Ո՞ր հակաբեղմնավորիչներն են ԿԿ համատեղելի

Հղիությունից խուսափող կերակրող մայրը կարող է մի քանի տարբեր հակաբեղմնավորման մեթոդներ կիրառել: Մեթոդներից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները և թերությունները: Կրծքով կերակրող մոր համար առաջին ընտրությունը հակաբեղմնավորման ոչ-հորմոնալ տարբերակն է: Հորմոնալ հակաբեղմնավորիչ ընտրելու դեպքում, պետք է խուսափել էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչներիչ, քանի որ դրանք կարող են կաթը քչացնել: Մանրամասների համար կարդացեք “Հակաբեղմնավորիչները և կրծքով կերակրելը” հոդվածը:

Երբ պետք է սկսվի դաշտանը կրծքով կերակրելու դեպքում

Կրծքով կերակրելը ազդում է պտղաբերության վրա: Ընդհանու առմամբ, որան ավելի փոքր է երեխան, որքան ավելի հաճախ է կերակրում մայրը և որքան ավելի քիչ է երեխան սնունդ ստանում այլ աղբյուրներից, այնքա ավելի ուշ են է սկսում մոր դաշտանը: Միջինում, կերակրող մայրերի մոտ պտղաբերությունը վերականգնվում է ծննդաբերելուց 6 ամսից մինչև 2 տարի ընկած ժամանակահատվածում: Երեխային կրծքից կտրելը գրեթե միշտ նշանակում է դաշտանի արագ վերականգնում: Չնայած այս ամենին, մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր մոր օրգանիզմ յուրահատուկ է, ինչպես նաև յուրահատուկ է նրա կրծքով կերակրելու ձևը: Կրծքով կերակրելու և հակաբեղմնավորիչների մասին կարդցեք մեր “Հակաբեղմնավորիչները և կրծքով կերակրելը” հոդվածում:

Երեխաս հիվանդ է. կարո՞ղ եմ կերակրել

Իհարկե՛: Ամեն անգամ, երբ երեխան ի վիճակի է ինչ որ բան տանել իր բերանը, դա պետք է լինի իր մոր կաթը: Մոր կաթը երեխային ապահովում է հակամարմիններով, որոնք ձևավորված են հենց երեխայի հիվանդության դեմ պայքարելու համար: Մայրական կաթը նաև ամենադյուրամարս սնունդն է երեխայի համար, իսկ կերակրելը նաև շատ հանգստացնող պրոցես է երեխայի համար, որը օգնում է նրան շուտ կազդուրվել:

Հիվանդության ժամանակ երեխան կարող է ժամանակավորապես հրաժարվել կրծքից: Սա անցանկալի երևույթ է, քանի որ այդպիսով երեխան չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ հակամարմինները: Նման դեպքերում ցանկալի է, որ մայրը կթի կրծքերը կաթի քանակը պահպանելու, ինչպես նաև կրծքի քարացումից և բորբոքումից խուսափելու համար:

Հավելյալ սնունդ

Ե՞րբ սկսել երեխային հավելյալ սնունդ տալ

Հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներին, խորհուրդ  է տրվում կրծքով կերակրվող երեխային տալ հավելյալ սնունդ՝  չոր և հեղուկ, վեց ամսականը լրանալուց հետո: Երեխաների մեծ մասը, զարգացման և ֆիզիոլոգիական առումով, հավելյալ սնունդ մարսելուն պատրաստ է դառնում միայն 6-8 ամսականում: Մանրամասների համար կարդացեք “Արդյո՞ք երեխաս պատրաստ է հավելյալ սննդին: Ի՞նչ են ասում փորձագետները” և  “Ե՞րբ է ցանկալի երեխային սկսել տալ հավելյալ սնունդ” հոդվածները:

Կարո՞ղ եմ երեխայիս տալ հյութեր

Հյութը ևս հավելյալ սնունդ է: Առաջին վեց ամիսների ընթացքում, երեխաները կրծքի կաթից բացի ուրիշ ոչ մի բանի կարիք չունեն, ներառյալ՝ հյութերի: Որոշ  առողջապահական կազմակերպություններ խորհուրդ չեն տալիս երեխաներին հյութ տալ մինչև նրանց մեկ տարեկան դառնալը: Վեց ամսականից մեծ երեխաներին հյութ առաջարկելու դեպքում ցանկալի է այն բացել ջրով և օրական տալ ամենաշատը 90-120 մլ հյութ:

Երեխայի խնամք

Երեխայիս լեզվի կամ լնդերի վրա սպիտակ փառ կա

Երեխայի լեզվի կամ լնդերի վրայի սպիտակ փառը կարող է կաթնախտ լինել, որը սնկային հիվանդություն է: Կաթնախտը շատ տարածված է մինչև երկու ամսական երեխաների մոտ, սակայն կարող է լինել նաև ավելի մեծ տարիքում: Կաթնախտը ռաջանում է, երբ կա մարսողական համակարգի դիսբալանս: Շատ երեխաներ կաթնախտի հետ առաջին անգամ առնչվում են հենց ծծնդաբերության ընացքում: Կաթնախտը կարող է առաջանալ նաև ծննդաբերությունից հետո հորմոնալ փոփոխություների արդնունքում կամ երվ մայրը կամ երեխան հակաբիոտիկներ են ընդունում բուժման նպատակով: Կաթնախտի մասին կարդացեք “Կաթնախտ. արդյոք դա է պտուկների ցավի պատճառը” հոդվածում: Երեխայի մոտ կաթնախտ կասկածելու դեպքում միանգամից դիմեք բժիշկի:

Ի՞նչ է կաթնախտը

Պտուկների շարունակական ցավը կրծքով կերակրելու առաջին շաբաթներին, կամ ցավը, որն առաջանում է անցավ կերակրելուց շաբաթներ կամ ամիսներ անց, կարող է պայմանավորված լինել կաթնախտով, որը պտուկների սնկային հիվանդությունն է։ Այլ ախտանիշներից են՝

  • Քոր կամ այրող զգացողություն պտուկների շրջանում, որոնք էլ վարդագույն կամ կարմրավուն գույն ունեն, փայլուն են կամ թեփուկավոր, և/կամ պատված են մանր բշտիկների ցանով;

  • Պտուկների ճաքեր;

  • Կրակող ցավ կրծքի շրջանում կերակրման ընթացքում կամ կերակրումից հետո;

  • Սուր ցավ կրծքի կամ պտուկի շրջանում, որը չի մեղմանում դիրքի կամ կուրծքը բռնելու ձևի փոփոխությունից;

  • Ցավ կրծքի խորքում:

Մանրամասների համար կարդացեք մեր “Կաթնախտ. Արդյոք դա է պտուկների ցավի պատճառը” հոդվածը:

Պե՞տք է արթնանել երեխային կերակրելու համար

Երեխաների մեծ մասը միշտ կարողանում են հասկացնել, որ սոված են: Սակայն նորածինները, որոնք պետք է ուտեն առնվազն ութ անգամ 24 ժամվա ընթացքում,  կարող են օրվա ընթացքում այդքան հաճախ չարթնանալ: Նրանց ավելորդ քնկոտությունը կարող է պայմանավորված լինել մոր ծննդաբերության ժամանակ ընդունած դեղամիջոցներով, տրավմայով, ծծակով կամ այլ պատճառներով: Եթե նորածին երեխան օրվա ընթացքում առնվազն ութ անգամ կուրծք չի ուտում, ապա նրան կարելի է արթնացնել կերակրելու համար կամ փորձել կերակրել քնած ժամանակ:

Երեխայիս կղանքը կանաչ է և փրփրոտ/լորձոտ

Երեխայի փրփրոտ/լորձոտ և/կամ կանաչ կղանքը, եթե երեխան այն խնդիրներ և անհանգստություններ չունի, անհանգստանալու պատճառ չէ: Կանաչ և փրփրոտ կղանքը կարող է մի քանի պատճառ ունենալ, որոնցից են՝ թեթև մրսածությունը, ականջի ցավը, ստամոքսային ինֆեկցիան, ուժեղ թքարտադրությունը ատամ հանելու ժամանակ, առաջնային և հետին կաթի դիսբալանսը և այլ պատճառներ: Եթե երկու երեք օրվա ընթացքում, կանաչ գույնը, լորձը/փրփրոտությունը չեն անցնում, խորհրդակցեք մանկաբույժի և/կամ կկ մասնագետի հետ: Մանրամասների համար կարդացեք “Երեխաների կղանքի ուղեցույց” հոդվածը:

Երեխայիս կղանքում արյան բծեր կան

Երեխայի կղանքի մեջ արյան բծեր կարող են լինել մի քանի պատճառներով, որոնցից են՝ ալերգիան մոր սննդի կամ երեխայի սննդի նկատմամբ, փորկապությունը կամ աղիների գործելու ընթացքում աղիների կամ հետանցքի քերծվելը, ներքին արնահոսությունը, և այլ պատճառներ: Երեխայի կղանքի մեջ արյուն տեսնելուց անմիջապես խորհրդակցեք մանկաբույժի կամ այլ համապատասխան բժիշկների հետ: Մանրամասների համար կարդացեք “Երեխաների կղանքի ուղեցույց” հոդվածը:

Երեխաս քանի օր է դուրս չի եկել, արդյո՞ք փորկապություն ունի

Չնայած կրծքով կերակրվող երեխաների թաց և կեղտոտ տակդիրների քանակը կարող է նրանց առողջ լինելու լավ ցուցանիշ լինել, երեխաները կարող են տարբեր կեղտոտելու հաճախականություն ունենալ և բոլորը նորմայի մեջ: Բացառապես կրծքով կերակրվող վեց շաբաթական և ավելի մեծ երեխաների աղիները կարող են գործել ամեն ուտելուց հետո, կամ չգործել մեկ շաբաթ: Եթե երեխան իրեն լավ է զգում և այլ խնդիրներ չունի, ապա անհանգստանալու կարիք չկա: Մանրամասների համար կարդացեք “Արդյո՞ք իմ կրծքով կերակրվող երեխան փորկապություն ունի: Կա՞ արդյոք լուծողական տալու կարիք” հոդվածը:

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան սոված է

Մինչև սկսել սովածությունից լաց լինելը, երեխան սոված լինելու մի շարք այլ նշաններ է ցույց տալիս՝

  • ծծում է թաթիկը կամ մատը

  • լպստում է շրթունքները

  • շարժում և ձգում է ձեռները

  • բացում է բերանը

  • գլուխը թեքում է տարբեր կողմեր

  • գլուխը թեքում է դեպի ձեր գլուխը կամ կրծքավանդակը

Մի՛ սպասեք, որ երեխան սկսի լավ լինել կուրծք առաջարկելու համար: Լացող երեխան ավելի դժվարությամբ է կուրծք բռնում:

Ինչպե՞ս կտրել կրծքից

Կարելի՞ է արդյոք կապել կրծքերը երեխային կրծքից կտրելու համար

Կանանց մեծամասնության մոտ կրծքերը կապելը երեխային կրծքից կտրելու համար չի կանխում կրծքերի ուռածությունը կամ քարացումը, այնինչ զգալիորեն մեծացնում է լակտոստազի և կաթնագեղծի բորբոքման (մաստիտի) հավանականությունը:

Կարելի՞ է արդյոք կրծքից կտրելու համար օգտագործել դեղամիջոցներ

Նախկին ԽՍՀՄ երկրնելում մինչև հիմա մայրական կաթի արտադրությունը դադարեցնելու համար հաճախ օգտագործվում է  Bromocriptine mesylate (ապրանքանիշներն են՝ Парлодел, Бромолактин, Криптон): Այս դեղամիջոցը ճնշում է պրոլակտին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է կաթի արտադրության համար: ԱՄՆ-ում այս դեղամիջոցը չի նշանակվում լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով: Այդ ազդեցություններն են՝ սրտխառնոցը, որձկալը, գլխացավը, գլխապտույտը, հիպոտոնիան, ցնցումներ,  ծայրամասային անոթների նեղացում, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ և մահ: Cabergoline-ը (ապրանքանիշը՝ Dostinex)-Bromocriptine mesylate այլընտանքային պրեպարատ է:  Որոշ եվրոպական երկրներում այն օգտագործվում է լակտացիայի ճնշման համար: Կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավ, գլխապտույտ, հոգնածությունը, օրթոստատիկ հիպոտոնիան, քթից արյունահոսությունը:

Կրծքերի ցավ կամ այլ խնդիրներ

Կրծքերս ցավում են: Ի՞նչ անել

Կերակրող մայրերի մոտ կաթի ցավոտ արտահոսք կարող է լինել մի քանի պատճառով՝ առատ կաթ/կաթը արտամղելու ուժեղ ռեֆլեքս, կաթնախտ, կրծքագեղձերի քարացում, մկանային լարում կան ծննդաբերության ժամանակ վնասվածք, կրծքերի ինֆեկցիա կամ փակ ծորաններ և այլն: Եթե որոշ պատճառներ, օրինակ՝ արտահոսքի ուժեղ ռեֆլեքսը, անհանգստանալու խնդիրներ չեն, ապա կրծքի ցավի որոշ այլ պատճառներ կարող են լուրջ բարդությունների հանգեցնել: Կրծքի ցավի դեպքում միանգամից դիմեք մասնագետի օգնությանը:  Կարդացեք նաև հետևյալ հոդվածները “Կրծքերս ցավում են, ի՞նչ կարող եմ անել“, “Կաթը արտահոսելի կրծքերը ցավում են” և “Կրծքերս չափից շատ լիքն են թվում և դա տհաճ է” հոդվածները:

Կրծքերս քարացած են և ցավում են

Երբ ձեր կաթը առատանում է, կրծքերը սկսում են լցված կամ նույնիսկ “պայթող” թվալ: Այս լցվածությունը դեպի կուրծք հոսող հավելյալ արյան և հեղուկների արդյունք է՝, որոնք պատրաստում են կրծքերը կաթի լցվելուն: Որոշ կանայք նկատում են քիչ լցվածություն, այն դեպքում, երբ մյուսների մոտ դա ավելի ուժեղ զգացում է: Սովորաբար, լցվածությունը իջնում է 12-48 ժամերի ընթացքում: Հատկապես կարևոր է շարունակել հաճախ կերակրել երեխային, քանի որ կրծքերից կաթ դատարկելը թեթևացնում է լցվածության զգացումը՝ կրծքից հեռացնելով որոշակի քանակությամբ հեղուկ: Որոշ մայրերի մոտ լցվածության զգացումը կարող է վերածվել քարացած և ցավոտ կրծքերի զգացումի: Սովորաբար հաճախ կերակրելը օգնում է  ազատվել նման զգացումից: Եթե դա չի օգնում, փորձեք այլ մեթոդներ, որոնք նկարագրված են “Կրծքերս չափից շատ լիքն են թվում և դա տհաճ է” հոդվածում:

Կրծքերիցս կաթը հոսում է: Ի՞նչ անել

Որոշ մայրերի մոտ, հատկապես առաջին ամիսներին, երբ կաթի արտադրությունը դեռ չի կարգավորվել, որոշ մայրերի մոտ կաթը կարող է կրծքից ծորալ՝ մի քանի կաթիլ, կամ շիթով:  Որոշ մայրերի մոտ կաթը սկսում է հոսել մի կրծքից, երբ կերակրում են մյուսով: Ընդհանուր առմամբ ծորալու մեջ ոչ մի սխալ բան չկա: Նույնիսկ կարող ենք որոշ դրական կողմեր գտնել՝ չուտող երեխային համոզել կուրծք բռնել, կրծքերին օգնել ազատվել ավելորդ կաթից, կամ մորը հիշեցնել, որ կերակրելու ժամանակն է: Երբ դուք զգում եք արտահոսքը, սակայն այնպիսի իրավիճակում եք, որ չեք կարող միանգամից երեխային կերակրել, թեթև սեղմեք կուրծքը: Դա կարող է դադարեցնել արտահոսքը և կանխել ծորալը: Կարող եք օգտագործել նաև հատուկ ներդիրներ կրծքերի համար: Կարդացեք “Ի՞նչ կարելի է անել, երբ կաթը ծորում է կրծքերից” հոդվածը:

Գեղեցկություն և խնամք

Կարո՞ղ եմ մարզվել, եթե կերակրում եմ կրծքով

Կերակրող մայրերը հիմնականում միշտ կատարել են ֆիզիկական աշխատանք: Մենք նաև մեզ ավելի լավ ենք զգում երբ մարզվում ենք, և դա անշուշտ լավ է և՛ մոր, և՛ երեխայի համար: Համենայն դեպս հետևեք մի քանի խորհուրդների՝ սպասեք մինչև երեխան լինի ամենաքիչը 6 շաբաթական կամ ավել, սկսեք մարզվել դանդաղ և աստիճանաբար,  համոզվեք, որ խմում եք բավական քանակի հեղուկներ`  քրտինքի միջոցով կորցրած ջուրը վերականգնելու համար,  արագ քայլը, թեթև աէրոբիկ վարժությունները և ջրային վարժությունները ամենալավ տարբերակն են սկսելու համար, մի առ ժամանակ անց կարող եք փորձել լողը և աէրոբիկան: Աշխատեք շատ չհոգնել:

Կարո՞ղ եմ ներկել կամ գունաթափել մազերս կրծքով կերակրելու ժամանակ

Ընդհանուր առմամբ, գոյութնուն չունեն փաստեր, որ կերակրող մայրերի կողմից օգտագործվող մազերը ներկելու միջոցները, օրինակ՝ մազի ներկերը, ազդեցություն ունեն կերակրվող երեխայի վրա: Երբ մայրը մազերը ներկող միջոցներ է օգտագործում, որոշ քիմիական նյութեր կարող են ներծծվել նրա մաշկի միջոցով: Եթե մոր գլխի մաշկն առողջ է, ավելի քիչ նյութեր են ներծծվում:

Կարելի՞ է էպիլյացիա անել կրծքով կերակրելու ժամանակ

Ընդհանուր առմամբ, քսուկները, ներառյալ՝ մազերը հեռացնելու համար նախատեսվածները, մաշկի կողմից վատ են ներծծում և չեն անցնում արյան մեջ: Այս պատճառով նրանք նաև չեն անցնում կրծքի կաթի մեջ: Սակայն կարևոր է, որ նախքան դրանք օգտագործելը, կերակրող մայրը համոզվի, որ ալերգիա չունի դրանց նկատմամբ: Չկա ոչ մի ապացույց, որ մազերի էլեկտրական կամ լազերային մեթոդով հեռացումը  կարող է ազդել կրծքով կերակրվող երեխայի վրա:

Մոր սննդակարգը

Կարո՞ղ եմ սուրճ խմել, եթե կերակրում եմ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 5 (կամ պակաս) 140 գրամանոց բաժակով սուրճը (750 գրամից քիչ) խնդիր չի առաջացնում մայրերի և երեխաների մեծ մասի մոտ: Կոֆեինի քանակը հաշվելիս չմոռանաք կոֆեինի այնպիսի աղբյուրների մասին, ինպիսիք են՝ կոլան, որոշ ցավազրկողներ, հազի կամ այլ դեղամիջոցներ: Շոկոլադը պարունակում է թեոբրոմին, որ կարող է հանդես գալ որպես կոֆեին և՛ մոր, և՛ երեխայի օրգանիզմում: Երեխան, որի վրա ազդում է կոֆեինը, կլինի ակտիվ, աշխույժ և հնարավոր է նաև անհանգիստ: Եթե կասկածում եք, որ կոֆեինը ազդում է ձեր երեխայի վրա,  երկու-երեք շաբաթով բացառեք կոֆեինի բոլոր աղբյուրները՝ սուրճ, թեյ, զովացուցիչ ըմպելիքներ, դեղամիջոցներ, շոկոլադ: Եթե երեխան անհանգիստ էր կամ անքնություն ուներ կոֆեինի պատճառով, ապա կոֆեինը մոր սննդակարգից հանելու դեպքում, փոփոխությունները կզգացվեն մեկ-երկու շաբաթ հետո:

Արդյո՞ք մածունը կտրում է կաթը

Ոչ, մածունը կրծքի կաթը չի կտրում և չի քչացնում: Եթե ձեր բալիկը ալերգիա չունի մոր կերած կաթնամթերքի նկատմամբ, հանգիստ կերեք:

Կարո՞ղ եմ սուրճ խմել, եթե կերակրում եմ

Ալկոհոլի ազդեցությունը կրծքով կերակրվող բալիկի վրա անմիջականորեն կախված է մոր ընդունած ալկոհոլի քանակից: Երբ կրծքով կերակրող մայրը երբեմն կամ օրը մեկ բաժին կամ ավելի քիչ քանակի ալկոհոլ է ընդունում, դեռևս ապացուցված չէ, որ այն վտանգավոր է երեխայի համար: Ալկոհոլն անցնում է մայրական կաթի մեջ և մնում է այնտեղ 30-ից 60 րոպե ալկոհոլն ընդունելուց հետո, 60-ից 90 րոպե` երբ այն ընդունվել է սննդի հետ: Մոտավորապես 3 ժամ է պահանջվում, որ 54 կգ-անոց կնոջ օրգանիզմից դուրս գա մեկ բաժակ գինու կամ գարեջրի մեջ պարունակվող ալկոհոլը: Մանրամասների համար կարդացեք “Արդյո՞ք կարելի է ալկոհոլ օգտագործել և կերակրել երեխային” հոդվածում:

Պե՞տք է արդյոք հատուկ սննդակարգ պահել կրծքով կերակրելու ժամանակ

Կերակրող մոր համար շատ կարևոր է առողջ սննդակարգը: Առողջ սննդակարգը բալանսավորված և բազմազան ուտելիքն է: Սովորաբար, կարիք չկա կերակրող մոր սննդակարգից հանել որևէ առողջ ուտելիք: Առավել կարևոր է համոզվել, որ ձեր ուտելիքը թարմ է և առողջարար: Սննդի բազմազանությունը կարևոր է, քանի որ մորը անհրաժեշտ է ստանալ տարբեր ուտելիքներում առկա տարբեր սննդարար նյութեր:

Ընդհանուր առմամբ, այն ամենը ինչ դուք հաճույքով եք ուտում, կարելի է ուտել կերակրելիս: Մասնավոր դեպքերում կարող են լինել որոշ բացառություններ: Եթե ձեր կամ ձեր ամուսնու ընտանիքում կան սննդային ալերգիաներ, ցանկալի կլինի, որ դուք այդ ուտելիքը օգտագործեք զգուշությամբ: Եթե նկատում եք, որ ձեր երեխան բացասաբար է արձագանքում ձեր կերած որևէ ուտելիքի նկատմամբ, ցանկալի է դրանից որոշ ժամանակով հրաժարվել: Կարդացեք “Մոր սննդակարգը և կրծքի կաթի որակը” հոդվածը:

Կարելի՞ է կերակրող մորը սխտոր ուտել

Չնայած տարածված կարծիքին՝ կերակրող մորը կարելի է սխտոր ուտել: Սխտորի շատ մեծ քանակություն պետք է ուտել, որպեսզի մայրական կաթի համից երեխան կաթից հրաժարվի: Ավելի հավանական է, որ երեխանները, որոնք շատ զգայուն են տարբեր հոտերի նկատմամբ, հրաժարվեն կրծքով կերակրվել սխտորի հոտից, այլ ոչ՝ համից: Տարբեր ազգությունների, օրինակ՝ հարավարևելյան ասիայի շատ ժողովուրդների խոհանոցում սխտորը շատ տարածված ուտելիք է, իսկ որոշների մոտ այն նույնիսկ համարվում է կաթը շատացնող ուտելիք:

Արդյո՞ք մածունը կտրում է կաթը

Ոչ, մածունը կրծքի կաթը չի կտրում և չի քչացնում: Եթե ձեր բալիկը ալերգիա չունի մոր կերած կաթնամթերքի նկատմամբ, հանգիստ կերեք:

Կայքը և կայքի հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է «Կրծքով կերակրելու սենյակ» նախաձեռնությանը։ Կայքի հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Սույն կայքի հրապարակումների վերահրապարկման համար կապնվել «Կրծքով կերակրելու սենյակ» նախաձեռնության հետ ֆեյսբուքյան էջի միջոցով։
Copyright © 2015-2023 «Կրծքով կերակրելու սենյակ» նախաձեռնություն

Image by <a href=”https://www.freepik.com/free-vector/beautiful-woman-with-her-baby-breastfeeding-illustrated_21250173.htm”>Freepik</a>